Տնտեսություն
A+
A-
Ադրբեջանա-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդունքներով արձանագրություն է ստորագրվել
25 Ապրիլի 2024 15:58
Տնտեսական համագործակցության ադրբեջանա-հունգարական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստի արդյուներով արձանագրություն է ստորագրվել։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, փաստաթուղթը ստորագրել են՝ հանձնաժողովի համանախագահ, աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սահիլ Բաբաևը և հանձնաժողովի համանախագահ, Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։
Ս.Բաբաևն ընդգծել է, որ ադրբեջանա-հունգարական համագործակցությունը ամենաբարձր մակարդակի վրա է. «Մենք դա տեսնում ենք բոլոր ոլորտներում։ Հունգարիան աջակցել է Ադրբեջանին և՛ օկուպացիայի ժամանակ, և՛ մեր երկրի տարածքների ազատագրումից հետո»։
Նա հավելել է, որ Ադրբեջանի և Հունգարիայի միջև համագործակցությունն ընդլայնվում է նաև էներգետիկ ոլորտում։
Caliber.Az
Արտիկլը կարդացել են 83 անգամ.