Սոցիում
A+
A-
Քամին փոշով պատել է Բաքուն
13 Օգոստոսի 2024 12:32
Բաքվի և Աբշերոնի թերակղզու մթնոլորտում փոշի է նկատվում։
Այս մասին Caliber.Az-ին հայտնել են Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությ ան հիդրոօդերևութաբանության ազգային ծառայությունից՝ նշելով, որ փոշին առաջացել է՝ թերակղզում նկատվող ուժեղ հյուսիսարևմտյան քամու հետևանքով, որն այն բարձրացնում է գետնից։
Բաքվում և Աբշերոնում փոշու կոնցենտրացիան նորման գերազանցում է 1,2 անգամ։ Փոշոտ եղանակը կշարունակվի երկու օր:
Caliber.Az
Արտիկլը կարդացել են 87 անգամ.