AZAL-ն առաջին չվերթն է կատարել Բաքվից Կարաչի
«Ադրբեջանական ավիաուղիները» (AZAL) առաջին ուղիղ չվերթն է իրականացրել Պակիստանի :խոշորագույն քաղաք՝ Կարաչի։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, ավիաընկերության առաջին չվերթը Բաքվից Կարաչի՝ իրականացվել է ապրիլի 18-ին։ Այս ուղղությամբ թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին, իսկ հակառակ ուղղությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։
Կարաչին դարձել է Պակիստանի երրորդ քաղաքը՝ AZAL երթուղային ցանցում։ Ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում նաև Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ և այս երկրի մեկ այլ խոշոր քաղաք՝ Լահոր։
Կարաչին համարվում է Պակիստանի տնտեսական, պատմական և մշակութային կարևոր կենտրոններից մեկը։ Բաքու-Կարաչի-Բաքու երթուղու բացումն էլ ավելի կամրապնդի՝ Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերը և կընդլայնի բիզնեսի ու զբոսաշրջության հնարավորությունները: