Սոցիում
A+
A-
Բաքվի ֆրանսիական լիցեյը դադարեցնում է իր գործունեությունը
19 Ապրիլի 2024 17:27
Բաքվի ֆրանսիական լիցեյը դադարեցնում է իր գործունեությունը:
Report-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այս կապակցությամբ համապատասխան նամակ է ուղարկվել տվյալ ուսումնական հաստատությունում սովորող երեխաների ծնողներին։
Ուսումնական հաստատության ղեկավարության անունից նամակում նշվում է, որ լիցեյում ուսուցումը կշարունակվի մինչև ուսումնական շրջանի ավարտը։
Լիցեյը, որն այժմ ունի 200 աշակերտ, նոր ուսումնական տարվանից կդադարեցնի գործունեությունը։
Caliber.Az
Արտիկլը կարդացել են 145 անգամ.