Ջրային ռեսուրսների պետական գործակալությունը և BP-ն նախագծեր կիրականացնեն Ադրբեջանի շրջաններում ԼՈՒՍԱՆԿԱՐ
Ջրային ռեսուրսների պետական գործակալությունը և բրիտանական BP ընկերությունը պայմանավորվել են՝ համատեղ իրականացնել երեք նախագիծ Ադրբեջանի շրջաններում։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով bp-Azerbaijan ընկերության մամուլի ծառայության հաղորդագրությանը։
«Ջրային ռեսուրսների պետական գործակալությունը և BP-ն այսօր համագործակցության համաձայնագիր են ստորագրել՝ համատեղ աշխատելու՝ բացահայտելու, ընտրելու և իրականացնելու պոտենցիալ ջրային նախագծեր, որոնք կնպաստեն՝ համայնքների ջրամատակարարման իրավիճակը բարելավելու համար»,- ասվում է տեղեկատվության մեջ:
Համաձայնագիրը սկզբնական շրջանում ընդգրկելու է՝ 2,6 մլն դոլար ընդհանուր արժողությամբ երեք պոտենցիալ նախագծեր, որոնք պետք է իրականացվեն 2 տարվա ընթացքում։ Առաջին նախագծի նպատակն է՝ Գոյչայի շրջանում ստեղծել ջրամատակարարման նոր համակարգ, որը կապահովի հեղեղային ջրերի հավաքումը, նստեցումը և ոռոգման նպատակով մաքրումը։ Ենթադրվում է, որ համակարգը նախագծված կլինի տարեկան ավելի քան 500 հազար խմ ջուր մաքրելու համար, ինչը թույլ կտա ոռոգել մինչև 100 հա հողատարածք։
Երկրորդ ծրագիրն ուղղված է՝ Թովուզի շրջանում երկու ստորգետնյա ջրամատակարարման աղբյուրների վերականգնմանը։ Դա հնարավորություն կտա սպառողներին տարեկան մատակարարել մինչև 2,5 մլն խմ քաղցրահամ ջուր։