ՄԷԳ-COP29 բարձր մակարդակի առաջին երկխոսությունը տեղի կունենա Փարիզում
Մայիսի 15-ին Փարիզում տեղի կունենա՝ «Միջազգային էներգետիկ գործակալություն (ՄԷԳ) – COP29» առաջին բարձր մակարդակի երկխոսությունը։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, ՄԷԳ-ի ղեկավար Ֆաթիհ Բիրոլը X սոցիալական ցանցում հայտնել է՝ COP29-ի նախագահ, Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևի հետ հանդիպման մասին։
Excellent discussion with @COP29_AZ President-Designate Mukhtar Babayev on ensuring successful outcomes in Baku this year & @IEA's support for countries on new Nationally Determined Contributions
— Fatih Birol (@fbirol) April 29, 2024
Looking forward to hosting our 1st IEA-COP29 High-Level Dialogue on 15 May in Paris pic.twitter.com/zZre3YLr3v
«Հիանալի քննարկում տեղի ունեցավ COP29-ի նախագահ Մուխթար Բաբաևի հետ՝ այս տարի Բաքվում հաջող [COP29] արդյունք ապահովելու և Միջազգային Էներգետիկ գործակալության կողմից ազգային մակարդակով նոր ներդրումներով երկրներին աջակցելու վերաբերյալ», - գրել է Բիրոլը:
«Մենք անհամբեր սպասում ենք՝ մայիսի 15-ին Փարիզում կայանալիք մեր առաջին Միջազգային Էներգետիկ գործակալության Բարձր մակարդակի երկխոսությանը՝ COP29-ին», - հավելել է նա: