twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Սոցիում
A+
A-

Հայաստանում վանդալները պղծել են Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորի հոր գերեզմանը ՖՈՏՈՓԱՍՏ

27 Մայիսի 2022 10:16

Հայաստանում ադրբեջանական պատմական ժառանգության ոչնչացման ուղղությամբ լայնածավալ աշխատանքներն ընթանում են ողջ թափով: Նպատակը պարզ է ու ակնհայտ՝ այն իսպառ ջնջել երկրի երեսից կամ դիմազրկել, հայության երիտասարդ սերնդին ներշնչել, որ իբր Հայաստանի տարածքում ադրբեջանցիներ երբեք չեն եղել։ Եվ այս պայքարի շրջանակներում ազգայնականորեն տրամադրված շովինիստական մտածողությամբ ուժերը չեն խորշում ոչ մի բանից, այդ թվում՝ մահացածների հետ պատերազմելուց…

Նման մի դեպքի մասին տեղեկացանք Հայաստան այցելած Instagram-ի զբոսաշրջային բլոգեր G.Mattu-ից, ով կիսվել է Զանգեզուրի Ուրուդ գյուղում արված լուսանկարով։ Այնտեղ նա լուսանկարել է տապանաքար՝ «Իսա Ալի օղլու Գուլիև, 1924-1987 թթ. Մուսայի որդու կողմից» գրությամբ։ Շիրմաքարի վրա պատկերված է համրիչ... Ոչ հեռու գետնին սփռված են այլ տապանաքարերի, ցանկապատի մասերը։ Դե, գոնե որպես մետաղի ջարդոն չեն գողացել, և դա լավ է:

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Մուսա Գուլիևը հայտնել է, որ լուսանկարում պատկերված է իր հոր տապանաքարը, որը շրջապատված է հարազատների գերեզմաններով։ «Հայերը մեզ հայրենի գյուղից վտարեցին 1988 թվականին: Ցավոք, Հայրենական պատերազմի ժամանակ հայկական օկուպացիայից ազատագրված տարածքներում ադրբեջանցիների բոլոր գերեզմանները նույն ավերակ վիճակում են՝ ենթարկված վանդալների հարձակմանը։

Ես 2006-ին այցելեցի Ուրուդ և տեսա ավերված ադրբեջանական գերեզմանատունը։ Տեսել եմ նաև 14-16-րդ դարերի ալբանացիների և թուրքերի ավերված տապանաքարերը, որից հետո գրեցի «Uruda iki səfər» («Երկու ուղևորություն դեպի Ուրուդ») գիրքը, որը լույս է տեսել նաև անգլերեն և ֆրանսերեն»,- ընդգծել է Մուսա Գուլիևը։

Նա նաև շնորհակալություն հայտնեց նրանց, ում շնորհիվ այս լուսանկարը տարածվել է համացանցում: «Հավատում եմ, որ մի օր իմ հարազատների գերեզմանները կվերականգնվեն և նրանց հոգիները կուրախանան...»:

Մուսա Գուլիևի հոր տապանաքարի հետ կապված պատմությունը միակը չէ: Հիշենք հուզիչ լուսանկարը, որով կիսվել էր Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Լուսանկարում պատկերված են հայ օկուպանտների խրամատները Աղդամի շրջանում։ Հայերը դրանք փորել են գյուղի գերեզմանատանը՝ երկու քույրերի՝ Սյարինգյուլ և Թայարա Գահրամանովների գերեզմանների հենց մեջտեղում: Ըստ երևույթին, դա արվել է միտումնավոր։ Սա նույնպես վանդալիզմ է։

Նույնը տեղի է ունեցել նաև Ադրբեջանի ազգային հերոս Ալլահվերդի Բաղիրովի գերեզմանի հետ։ Հիշեցնենք, որ Բաղիրովը, ով մահացել է 1992 թվականին, հուղարկավորվել է Աղդամ քաղաքի Նահատակների ծառուղում։

Հայերի կողմից Աղդամի գրավումից հետո ծառուղին ավերվել է։ Եվ միայն Աղդամի ազատագրումից հետո սկսվեցին հերոսի գերեզմանի ու ընդհանրապես ծառուղու վերականգնման աշխատանքները...

Հայերի վանդալիզմի մասին մանրամասն գրել էինք «Calibiber.Az-ի դեսանտն իջավ Հայաստանում. հետաքննություն վանդալների հետքերով. բացառիկ ֆոտոփաստեր» ռեպորտաժում, որը մեծ ռեզոնանս առաջացրեց ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 592 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
telegram
Подписывайтесь на наш Telegram канал
Подписывайтесь на наш Telegram канал
Սոցիում
Ադրբեջանի ամենակարևոր և օպերատիվ սոցիալական լուրերը
loading
Response: 0.05