twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Սոցիում
A+
A-

Հայաստանը պատրաստվում է թունավորել Կասպից ծովը Ամուլսարի հանքը՝ դանդաղ գործողությամբ ռումբ է

20 Ապրիլի 2023 18:00

Յուրաքանչյուրի համար, ով այցելել է հայկական բազմամյա օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքներ՝ գաղտնիք չէ, թե օկուպանտները ինչպես են վերաբերվել մեր բնությանը։ Արժեքավոր ծառատեսակներից հատված անտառներ, քիմիական նյութերով աղտոտված գետեր, ականապատված դաշտեր, աղքատ կենդանական աշխարհ՝ այս ամենը հանդիսանում է նրա անմիջական հետևանքը, որ գրեթե 30 տարի այդ հողերում տերություն են արել զավթիչները, որոնք դրանք համարել են ոչ թե հայրենիք, այլ ավար, որը պետք է անխնա շահագործվի՝ դրամայնացնելով իրենց ժամանակավոր ռազմական հաջողությունները։

Նախագահ Իլհամ Ալիևի գղեկավարությամբ ադրբեջանական բանակի «երկաթե բռունցքը» ջարդուփշուր արեց բոլոր նրանց, ովքեր աչք էին դրել մեր հողի վրա, և ազատագրեց այն։ Բայց հայերը, ավաղ, թողեցին տխուր ժառանգություն, և սա ոչ միայն ականներով խիտ շաղ տված հողեր են, այլև ամենալուրջ բնապահպանական խնդիրները, որոնք Ադրբեջանը ստիպված է լուծել։ Բայց, ինչպես երևում է, սա հայերին բավական չի թվացել, և այժմ հայտնվել են՝ Ադրբեջանին սահմանակից ՀՀ-ի մարզի տարածքում Ամուլսարի ոսկու հանքավայրի առաջիկա շահագործման մասին մտահոգիչ լուրեր...

Դանդաղ գործողությամբ թույն

Այս հանքավայրի ինտենսիվ մշակման ծրագրերը չեն կարող մեզ չանհանգստացնել, քանի որ այն գտնվում է Ադրբեջանի հետ պայմանական սահմանից ոչ հեռու, Քելբեջարի շրջանի մոտ։ Հասկանալի է, թե ինչով է Հայաստանում մաքուր ոսկու, մեծությամբ մոտավորապես երկրորդ հանքավայրը՝ այդքան ախորժելի Հայաստանի իշխանությունների համար, այն, նախնական տվյալներով, պարունակում է մոտ 31 մլն տոննա հանքաքար և 40 տոննա մաքուր ոսկի։ Բայց բանը նրանում է, որ ոսկու արդյունահանման համար անհրաժեշտ է տարեկան օգտագործել 100 տոննա նատրիումի ցիանիդ, որը կարող է վնաս պատճառել ջրային ռեսուրսներին, մասնավորապես՝ Գյոյչա լիճին և նույնիսկ Կասպից ծովին։

Դրանով հանդերձ, և ինքնին Հայաստանում բնապահպանները քաջ գիտակցում են հնարավոր աղետի մասշտաբները։ Դեռևս 2016 թվականի հոկտեմբերին բնապահպան ակտիվիստները բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանի կառավարության շենքի դիմաց՝ հայտարարելով, որ հանքի շահագործումը կհանգեցնի բնապահպանական չարդարացված ռիսկերի։ Բայց այս ամբողջ ընթացքում նրանց պահանջները անտեսվել են, ինչը զարմանալի չէ՝ Երևանում շատ քաղաքական ուժերը, այդ թվում նաև ռեւանշի մասին երազողները, Ամուլսարի հանքավայրի ոսկու մեջ տեսնում են ոչ միայն երկրի խամրող տնտեսությունը աշխուժացնելու, այլ նաև 2020-ի աշնանը ճզմված հայկական բանակը գոնե մի քիչ զենքով մատակարարելու միջոց։ Իսկ այնտեղ, որտեղ բախվում են քաղաքականությունն ու էկոլոգիան, վերջինս է ամենից հաճախ պարտվում, ոսկու արդյունահանումը Հայաստանին խոստանում է տարեկան մոտ 280-300 միլիոն դոլարի շահույթ...

Բացի այդ, Փաշինյանի կառավարությունը փաստացի դեմ առ դեմ է թողել էկոակտիվիստներին և հանքավայրի մշակող ընկերությանը՝ նա չի միջամտում ակտիվիստների ցրմանը, բայց արգելք էլ չի դնում հանքավայրի շահագործման վրա՝ գործելով «և ձերոնց, և մերոնց համար կերգենք և կպարենք» սկզբունքով։ Իսկ ընդհարումները, այն էլ բավականին կատաղի՝ շարունակվում են։


Փաշինյանը հասկանում է, որ կոնֆլիկտում որ կողմ էլ որ բռնի, դա հղի է իր իշխանության համար բացասական հետևանքներով։ Սա շատ հարմարավետ, բայց ոչ շատ արժանի դիրքորոշում է։

Ուրանի և կոռուպցիայի հետք

Պաշտոնապես Հայաստանի իշխանությունները գլխով են անում երեք բնապահպանական փորձագիտական արդյունքներին, սակայն դրանց օբյեկտիվությունը մեծ կասկածներ և մտավախություններ է առաջացնում նույնիսկ հենց հայ հասարակության մոտ: Հայ բնապահպանները համոզված են, որ հանքի շահագործումը հղի է էկոլոգիական մեծ աղետներով։

Մասնավորապես, հայկական ԶԼՄ-ներում կա Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Էկոլոգիական հետազոտությունների կենտրոնի հանգուցյալ ղեկավար, երկրաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանի հայտարարությունը, ով հայտարարել է, որ Ամուլսարը հանդիսանում է սուլֆիդային հանքավայր, որտեղ կա հսկայական քանակությամբ ծծումբ։ «Բաց հանքավայրի շահագործման դեպքում բոլոր մակերևութային ջրերն ու նստվածքները անմիջապես կներթափանցեն հանքաշերտի ընդերքը՝ իր մեջ ներծծելով ծծումբը, որը կթափվի գետային ցանցի մեջ: Սա անվերահսկելի ռիսկ է, քանի որ բնությունը չունի ծանր մետաղների ինքնամաքրման մեխանիզմ, իսկ թունավոր սննդամթերքի ազդեցությունը տասնամյակներ անց դրսևորվում է քաղցկեղային հիվանդությունների, վերարտադրողական և ժառանգական ֆունկցիաների վնասման տեսքով։ Ծանր մետաղները սաղմնաթունավոր են, այսինքն՝ ազդում են հղի կանանց վրա, մուտոգեն են, այսինքն՝ ազդում են ժառանգականության վրա, քաղցկեղածին են՝ առաջացնում են քաղցկեղ։ Մենք այս խնդիրը փաստացի ունենք Հայաստանի տարբեր շրջաններում, բայց չլուծելով այն՝ շտապում ենք ստեղծել նորը՝ Ամուլսարի հանքավայրի տեսքով»,- ասել է Սաղաթելյանը։

Իր հերթին, Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հիմնական վտանգը կապում է ցիանիդի հետ, որը իրենից ներկայացնում է ցնդող նյութ և հանքավայրի շահագործման հետևանքով կարող է հայտնվել հողի, ջրի և սննդի մեջ: «Միայն Ամուլսարի տարածքի մանրակրկիտ ուսումնասիրությունը թույլ կտա հասկանալ, թե հանքի շահագործումը սկսելուց հետո այս տարածաշրջանում ինչ փոփոխությունների կարող է ենթարկվել գյուղմթերքը։ Սակայն նման ուսումնասիրություններ չեն անցկացվում և հավանաբար չեն անցկացվի, քանի որ դրանում շահագրգռված չեն ոչ պետությանը, ոչ էլ նախագծի օպերատոր ընկերությունը»,- ասում է նա։

Իր հերթին, «Հայաստանի կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանը դեռ մի քանի տարի առաջ պնդում էր, որ Ամուլսարի հանքավայրը, բացի ոսկուց և արծաթից, հարուստ է նաև ալյումինի, ռադիոակտիվ ուրանի և թորիումի հանքաշերտերով, որի արդյունքում մշակող ընկերությունը նախատեսում է ստանալ հայտարարվածից զգալիորեն ավելի շատ եկամուտ, իսկ Հայաստանի իշխանությունները՝ կստանան ռադիոակտիվ նյութերի հասանելիություն։ Դրանով հանդերձ հայկական ԶԼՄ-ներում բազմիցս հնչել են վարկածներ այն մասին, որ Ամուլսարի հանքավայրի մշակման մեջ իր նյութական շահն է ունեցել այս նախագիծը «հովանավորած» Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը...

Ադրբեջանը դեմ է

Բնականաբար, և ադրբեջանցի բնապահպանները մի կողմ չեն մնա հանքավայրի ինտենսիվ շահագործման առաջիկա մեկնարկի մասին լուրերից։ Այո, Ամուլսարը գտնվում է Հայաստանում, բայց գործնականում մեր սահմանի մոտ է, հետևաբար Բաքուն չի կարող և չպետք է անտարբեր սպասի իր սահմանների մոտ էկոլոգիական աղետի, որը ավելի շուտ, քան ուշ, կազդի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի բնության վրա։

Մասնավորապես, Caliber.Az-ի հետ զրույցում բնապահպանության փորձագետ Ռաուֆ Մամեդովը հայտարարել է, որ արդեն մի քանի տարի ուշադիր հետեւել է հանքի շուրջ տիրող իրավիճակին։

«Ինձ մոտ ամենամեծ մտահոգություն է առաջացնում հաղորդագրությունները այն մասին, որ ոսկու արդյունահանման համար հանքում պլանավորում են ակտիվորեն օգտագործել նատրիումի ցիանիդ: Իսկ ի՞նչ է դա։ Ուժեղագույն թույն մարդկանց համար, գրեթե ինչպես ցիանակալիումը: Սա կապտաթթվի անօրգանական նատրիումային միջին աղ է՝ մարմնի մեջ մտնելու դեպքում նա ինհիբիտացնում է հյուսվածքային շնչառության ֆերմենտները, և հյուսվածքները կորցնում են արյունից թթվածինը յուրացնելու ունակությունը: Նատրիումի ցիանիդը՝ դրանք ջրի մեջ հեշտությամբ լուծվող թունավոր անգույն բյուրեղներ են։ Իսկ հետո ո՞ւր է գնալու այս ջուրը։ Առաջին հերթին Հայաստանի միջով հոսող Արփաչայ և Բազարչայ (որոնք թափվում են Արազ գետը, որն իր հերթին՝ Կասպից ծովը), Գոյչա լիճը, իսկ այնուհետև մեր մյուս գետեր։ Հարավային Կովկասի էկոհամակարգը սերտորեն փոխկապակցված է, և որոշակի փուլում գետերի թունավորումը կգերազանցի Հայաստանի մասշտաբները՝ թույնը կմտնի նաև մոտակա ադրբեջանական և վրացական գետեր, այնտեղից կմտնի Քուռ և Արազ, իսկ հետո նաև Կասպից ծով: Պատկերացնու՞մ եք աղետի մասշտաբները։

Կասպից ծովի ափերին 5 երկրներում ապրում է ավելի քան 20 մլն մարդ՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի բնակիչներ։ Եվ Կասպիի մեջ կսկսեն լողալ հայկական թունավոր թթուները, մետաղները, սուլֆատներն ու նիտրատները՝ դա ոչ մեկին քիչ չի թվա։ Հայաստանի այս քայլը հանդիսանում է 1992 թվականին Հելսինկիում ընդունված և 1996 թվականին ուժի մեջ մտած Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին՝ ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կոնվենցիայի անմիջական խախտում։ Կոնվենցիան անդամ երկրներից պահանջում է կանխել, վերահսկողության տակ պահել և նվազեցնել անդրսահմանային ազդեցությունը, անդրսահմանային ջրերը օգտագործել ողջամտորեն և արդարացիորեն՝ ապահովելով դրանց կայուն կառավարումը: Իսկ աստեղ հայերը պատրաստվում են թունավորել միլիոնավոր մարդկանց և կենդանի արարածներին»,- հայտարարել է բնապահպանը։

Նրա կարծիքով, էկոլոգիական տեսակետից Հայաստանին վերաբերվում են որպես հետամնաց աֆրիկյան երկրի։

«Օտարերկրյա ներդրողները Հայաստանում գործում են որպես Աֆրիկայում գաղութարարներ։ Հիշենք, որ հայկական օկուպացիայի ժամանակ ադրբեջանական հողերում գործող այդ նույն գերմանացիները, գերմանական ընկերությունները, կարծես թե էկոլոգիայի պաշտպաններ են, բայց ադրբեջանական գետերը վերածել են թույնի՝ դրանց մեջ լցնելով չմշակված թունավոր թափոններ։ Նույն Իսթիսուն, հայերի համար առողջարանային քաղաքը, հանքային ջրերի հանքավայրերով, այնտեղ կան շատ աշխատատեղեր։ Եվ ի՞նչ։ Կողքին բացում են թունավոր արտադրություն, փաստորեն կործանելով և՛ առողջարանը, և՛ տեղի բնակչությանը։ Ներդրողները հանքավայրից կվերցնեն ամենաընտիր սերուցքը, հափշտակությամբ շահագործելով, որպեսզի վերադիրով վերադարձնել իրենց ներդրած փողերը, իսկ հետո կհեռանան և ամբողջ նատրիումի ցիանիդը կթողներն հայերին, ովքեր կխմեն այդ թունավոր ջուրը։ Դա դեռ քիչ է՝ և՛ ադրբեջանցիները, և՛ իրանցիները, որոնք ապրում են Արազ գետի երկայնքով, և՛ մերձկասպյան երկրների բնակիչները, կխմեն այս ցիանիդը, և՛ կենդանիները, և՛ հողն էլ դա կկլանի։ Հասկանալի է, որ Փաշինյանը օտար մեղեդու տակ է պարում, բայց ինչպե՞ս կարելի է այդպես թքել քո ժողովրդի, հարեւանների վրա։ Հայաստանի 22 հասարակական և բնապահպանական կազմակերպությունները վերջերս՝ Ամուլսարի հանքավայրի շահագործումը վերսկսելու ՀՀ կառավարության որոշման առնչությամբ իրենց դժգոհության մասին համատեղ հայտարարություն են տարածել։ Բայց հանքը միևնույն է, բացում են։ Դրանով հանդերձ Հայաստանը պատրաստ է պայթեցնել տարածաշրջանի էկոլոգիան, սպանել բնությունը, սպանել մարդկանց»,- հայտարարել է Ռ. Մամեդովը…

«Անպտղաբեր սար», հենց այսպես է թարգմանվում «Ամուլսար» բառը հայերենից։ Վախենում եմ, որ շուտով ստիպված կլինեն այն վերանվանել թունավոր սարի, դրա խորհրդանիշը, թե ինչպես են Հայաստանի իշխանությունների արագ փող աշխատելու ցանկությունը ստիպում թքել՝ էկոլոգիական անվտանգության, իրենց ժողովրդի, մարդկանց առողջության, տարածաշրջանի իրենց հարևանների վրա: Շրջակա միջավայրին հասցվող պոտենցիալ վնասը երբեք չի կարող արդարացվել հանքավայրի շահագործումից Հայաստանի շահույթով, բայց Փաշինյանի կառավարությունը շարունակում է համառորեն մեխեր խփել ողջ տարածաշրջանի էկոլոգիայի դագաղի խուփին…

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 237 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
Սոցիում
Ադրբեջանի ամենակարևոր և օպերատիվ սոցիալական լուրերը
loading
Response: 0.05