Սոցիում
A+
A-
Նախչըվանում պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
29 Ապրիլի 2024 09:15
Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանում՝ զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասված է՝ Գլխավոր դատախազության, ՆԳՆ-ի և Ականազերծման գործակալության (ANAMA) համատեղ հաղորդագրության մեջ։
Այսպես, այսօր Հայաստանի ԶՈՒ-ի կողմից՝ Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի Գարաաղաջ գյուղի տարածքի վրա արձակված զինամթերքի պայթյունի հետեւանքով՝ Ռզաև Վիլայաթ Հասան օղլուն (ծնված 1951 թ.) և Ալիև Ադամ Հասան օղլուն (ծնված 1970 թ.) զոհվվել են։
Դատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրը, նշանակել են համապատասխան փորձաքննություններ և կատարել այլ անհրաժեշտ դատավարական գործողություններ։
Փաստի առթիվ Սադարակի շրջանի դատախազությունում հետաքննություն է տարվում։
Caliber.Az
Արտիկլը կարդացել են 81 անգամ.