Սոցիում
A+
A-
Բաքվում գարնանային շաբաթօրյակ կանցկացվի
18 Ապրիլի 2024 13:46
Շաբաթ օրը՝ ապրիլի 20-ին, Բաքվի Գործադիր իշխանության նախաձեռնությամբ մայրաքաղաքում կանցկացվի շաբաթօրյակ, որին կմասնակցեն ինչպես բնակիչները, այնպես էլ ԳԻ-ի տարբեր կառույցների աշխատակիցներ։
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են Բաքվի Գործադիր իշխանության մամուլի ծառայությունում, շաբափօրյակի ընթացքում կմաքրվեն ավտոբուսի կանգառները, ցուցափեղկերի ապակիներն ու կրպակները, ճաղավանդակները, ճրագակալները, եզրաքարերը, պողոտաներն ու փողոցները, ծաղիկներ կտնկվեն, կմաքրվեն հանրային տարածքները, կկազմակերպվեն ծառերի և այլ կանաչ տարածքների խնամք և այլն:
Բաքվի ԳԻ-ն դիմում է բոլոր քաղաքացիներին, մասնավոր և պետական կազմակերպություններին` խնդրանքով ակտիվորեն մասնակցել շաբափօրյակին և ավանդ ներդնել մայրաքաղաքի էկոլոգիայի բարելավմանը:
Caliber.Az
Արտիկլը կարդացել են 88 անգամ.