ԱՄՆ Սենատն ընդունել է Ադրբեջանին ռազմական օգնությունն արգելող օրենք
ԱՄՆ Սենատն ընդունել է «Հայաստանի պաշտպանության 2023 թվականի օրենքը»:
Ինչպես տեղեկացնում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով Սենատի կայքին,
Սենատորները քվեարկել են փաստաթղթի ընդունման օգտին, որը երկու տարի ժամկետով առաջարկում է ԱՄՆ նախագահին կասեցնել «Ազատության աջակցության ակտի» 907 ենթաբաժինը շրջանցելու իրավունքի կիրառումը, որով արգելվում է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին:
Օրինագիծը ուժի մեջ կմտնի Ներկայացուցիչների տան հավանությունը ստանալուց և ԱՄՆ նախագահի կողմից ստորագրվելուց հետո:
1992 թվականին ԱՄՆ օրենսդիրների ընդունած «Ազատության աջակցության ակտի» 907 ենթաբաժինը սահմանել է, որ Վաշինգտոնը չի կարող Ադրբեջանին օգնություն տրամադրել, սակայն հետագա տարիներին օրենսդիրները լրամշակել են 907 ենթաբաժինը և նախագահներին թույլատրել են հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով ռազմական օժանդակություն տրամադրել Ադրբեջանին: