ԿԽՄԿ-ն սկսել է վերամիավորել պատանդներին ու ձերբակալվածներին իրենց ընտանիքների հետ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) գործողություն է սկսել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում՝ պատանդներին և ձերբակալվածներին ընտանիքներին վերամիավորելու նպատակով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մարդասիրական կազմակերպության կողմից Ժնևում տարածված հայտարարության մեջ նշվում է, որ գործողությունը կտևի «մի քանի օր», և ԿԽՄԿ-ն հանդես կգա որպես «չեզոք միջնորդ»։
Ուրբաթ օրը ԿԽՄԿ պաշտոնյաները սկսել են «գործողություն իրականացնել Գազայի հատվածում պահվող պատանդների և Արևմտյան ափում ձերբակալված պաղեստինցիների ազատ արձակման և տեղափոխման համար», - ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:
«Չեզոք միջնորդի դերում ԿԽՄԿ-ն մի քանի օրվա ընթացքում Գազայում պահվող պատանդներին կհանձնի Իսրայելի իշխանություններին և վերջնական արդյունքում նրանց ընտանիքներին, իսկ ձերբակալված պաղեստինցիներին կհանձնի Արևմտյան ափի իշխանություններին՝ իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու համար», ասված է հայտարարության մեջ։ ԿԽՄԿ-ն նաև բժշկական պարագաներ կմատակարարի Գազայի հիվանդանոցներին: