Ադրբեջանում սկսվել է Ռամազան ամիսը
Սկսվել է մահմեդականների սուրբ Ռամազան ամիսը։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս տարի Ռամազան ամսվա 1-ին օրը գրիգորյան օրացույցով, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Շամախիի աստղաֆիզիկական աստղադիտարանի տվյալների համաձայ՝ն ընկնում է մարտի 23-ին։
Կովկասի մահմեդականների վարչությունը ֆեթվա է հրապարակել մուսուլմանների համար ծոմ պահելու մասին։
Իսլամական կրոնի համաձայն՝ Ռամազանի օրերին չի կարելի ուտել, խմել, ծխել և այլն: Այս արգելքները չեն վերաբերում երեխաներին, հիվանդներին, հղի կանանց, ճակատում կռվողներին կամ տնից հեռու գտնվողներին:
Ծոմապահությունը սկսվում է Ռամազան ամսին նորալուսնի ժամանակ և տևում է 29-30 օր: Ղուրանում գրված է. «Կերեք և խմեք մինչև լուսաբաց, մինչև այն ժամանակը, երբ սպիտակ թելը կտարբերվի սևից. ապա ծոմ պահեք մինչև գիշեր»:
Ռամազան ամսվա հատուկ օրացույցի համաձայն, որը պատրաստվել է Կովկասի մահմեդականների վարչության կողմից, Նախասահմանման առաջին գիշերը («Ահյայի գիշերը») ընկնում է ապրիլի 19-ին (18-ից 19-ի գիշերը), երկրորդը՝ 21-ին (20-ից 21-ի գիշերը), երրորդը՝ 23-ին (22-ից 23-ի գիշերը) և վերջինը՝ ապրիլի 27-ին։
Շավվա ամսվա (ապրիլի 21) 1-ին օրը՝ Ֆիթրի (Ռամազան) տոնն է։ Նախարարների կաբինետի համապատասխան որոշման համաձայն՝ Ադրբեջանում Ռամազանի տոնը կնշվի ապրիլի 21-ին և 22-ին։