Հայաստանն աշխարհին վախեցնում է Ադրբեջանի հետ նոր պատերազմի վտանգով Փորձագիտական կարծիքներ` Caliber.Az-կայքում
Այս փուլում Ադրբեջանը շահագրգռված չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Այդ մասին օրերս ռուսական լրատվամիջոցներին հայտարարել է Ադրբեջանի հարցերով ոմն հայ փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ կիսվելով ընթացիկ տարում Երևանի և Բաքվի միջև պայնագրի ստորագրման հնարավորության առնչությամբ իր կանխատեսումով։
Հայրապետյանի խոսքով, Բաքուն տեսնում է, որ խաղաղ պայմանագրի կնքման հետաձգումը, երբ իրավիճակը «տեղում» անընդհատ փոխվում է, թույլ է տալիս Երևանի առջև դնել իր պայմանները։ Նա պնդում է, որ Երևանին չի հաջողվի նույնիսկ հասնել նվազագույն պայմանների՝ կապված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հետ։ Առավել ևս, նրա խոսքով, «Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ձգտումներին չդիմեց՝ ելնելով բացառապես Իրանի հնարավոր արձագանքից առաջացած մտավախությունից, որը նախկինում բազմիցս հանդես է եկել Բաքվի հասցեին նախազգուշացումներով»։ Որից հետո նա նորից վերադառնում է «Բաքվի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը»։
«Ինքնին բանակցային գործընթացը վկայում է նման վտանգի առկայության մասին։ Եթե նկատի ունենանք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի շատ կենսական կարևոր տարածքները ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք, ապա պետք է սպասել, որ Բաքուն իր առջև դրած նպատակներին հասնելու համար կգնա մինչև վերջ, և նրա համար այդ հնարավորությունը բացել է անձամբ Հայաստանի կառավարության ղեկավարը՝ դրանով հանդերձ բացարձակապես ոչինչ չստանալով Հայաստանի Հանրապետության համար։ Իրականում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը շատ մեծ է։ Իրադարձությունների նման զարգացումը կանխելու համար անհրաժեշտ է շատ խելացի դիվանագիտական աշխատանք անցկացնել, որպեսզի թույլ չտալ ղարաբաղյան սցենարը, որը տեղի ունեցավ, այդ թվում նաև, շնորհիվ որոշակի միջազգային կոնսենսուսի։ Իսկ դա խոսում է այն մասին, որ հայկական կողմը այդ կոնսենսուսը բացառելու նպատակով ոչ մի դիվանագիտական աշխատանք չի անցկացնում»,- իր եզրակացություն է անում Հայրապետյանը։
Պարզ է մի բան՝ Հայաստանում որքան շատ լինեն Հայրապետյանի նման փորձագետները, ովքեր իրենց թույլ չեն տալիս նույնիսկ մեկ վայրկյան ընդունել այն միտքը, որ Ադրբեջանը ի վիճակի է խաղաղ գոյակցել Հայաստանի հետ՝ այնքան վատ են մեր պետությունների միջև խաղաղ գործընթացի հեռանկարները, էլ չասած խաղաղ պայմանագրի շուտափույթ կնքման ակնկալիքների մասին։ Իսկ ինչպե՞ս հաղթահարել այդ տարօրինակ տրամադրությունները հայ հասարակությունում։ Չէ որ դրանք սնուցվում են նաև Հայրապետյանի նման քաղաքագետների կողմից։ Եվ նրանք քիչ չեն։ Նրանք ամենօրյա ռեժիմով հանդես են գալիս լրատվամիջոցներում։ Արդյո՞ք նրանց գործողությունները համապատասխանում են բուն Հայաստանի ազգային շահերին։
Այս թեմայով Caliber.Az-ի հետ իրենց կարծիքներով կիսվել են հայտնի օտարերկրյա տեսաբանները:
Միջազգային հարաբերությունների ակադեմիայի ղեկավար, Վրաց-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Սիմոն Կոպաձեն նախ հայտարարել է, որ չգիտի, թե որ ոլորտում է Հայրապետյանը համարվում փորձագետ։
«Բայց Բաքվի և Երևանի միջև այժմ առկա իրողությունը (երբ «արցախը» հայտարարել է ինքնալուծարման մասին) գնահատելիս ասել, որ Ադրբեջանը ինչ-որ պահ հանդես է եկել որպես «ագրեսոր», ընդհանրապես անհեթեթություն է։ Որ ագրեսիայի մասին է խոսք գնում՝ անհասկանալի է, քանի որ պետությունների տարածքային ամբողջականության իրավունքը ոչ ոք չի չեղարկել և համաշխարհային իրավունքը համարում է, որ տեղի է ունեցել Ադրբեջանի պատմական տարածքների դեօկուպացիա։ Այն եղել է ազատագրական ակտ։ Եվ աշխարհում իրեն հարգող ոչ մի լրատվամիջոց թույլ չի տվել իրեն հայտարարել, որ Ադրբեջանը գոնե ինչ-որ բան խախտել է։ Ո՛չ մարդու իրավունքները, ո՛չ էլ Ռազմագերիների մասին Վիեննայի կոնվենցիան։ Եթե լիներ գոնե մեկ նման հաստատված դեպք, ամբողջ աշխարհում ոռնոց կբարձրանար։ Այսինքն, չի եղել ոչ մի փաստ, որ որևէ մեկը գոնե որևէ կերպ ոտնահարել է ղարաբաղցի հայերի իրավունքները նույնիսկ այն պահին, երբ նրանք որոշել են լքել Ադրբեջանի տարածքը»,- նշել է վրացի վերլուծաբանը։
Այնպես որ, շատ դժվար է հասկանալ, թե Տաթևիկ Հայրապետյանն իր հաշվարկներում ինչով է ղեկավարվում, ասում է Կոպաձեն։
«Շատ դժվար է մեկնաբանել նման կեղծ փորձագետների եզրակացությունները։ Որովհետև խաղաղությունը Ադրբեջանին ակնհայտորեն պետք է, և նա շահագրգռված է խաղաղ բանակցությունների շարունակման մեջ։ Բաքուն ուզում է կարգավորել Հայաստանի հետ սահմանների հարցը, հասնել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման։ Սա նաև Հայաստանի շահերի օգտին է։ Չի բացառվում, որ Հայրապետյանը աշխատում է արտաքին ուժերի համար, որոնք շահագրգռված չեն երկու հարևան երկրների միջև իրական խաղաղության ձեռքբերման մեջ»,- հնարավոր է համարել Կոպաձեն։
Պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի (Մոսկվա) Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիչինն իր հերթին նշել է, որ այժմ բանակցային գործընթացի հետ կապված իրավիճակը բավականին հետաքրքիր է։
«Մի կողմից մենք տեսնում ենք, որ կողմերի համար միջնորդները ոչ հավասարապես են ընդունելի։ Այսինքն, Եվրամիությունը առհասարակ կորչում է որպես ձևաչափ, որովհետեւ Շառլ Միշելը հեռանում է, իսկ նա միակ մարդն է, ով ուներ քիչ թե շատ հավասարակշռված արտաքին դիրքորոշում։ ԱՄՆ-ի նկատմամբ Ադրբեջանը ունի որոշակի հարցեր։ Ռուսաստանի Դաշնության առնչությամբ՝ Հայաստանը պատրաստ չէ միանալ նման ձեւաչափին։ Հետևաբար այժմ մնում է միայն մեկ ճանապարհ՝ ուղիղ բանակցային գործընթաց Բաքվի և Երևանի միջև»,- հավաստիացնում է մեր զրուցակիցը։
Ուղիղ երկկողմ բանակցությունները առավելագույնս արդյունավետն են, քանի որ արտաքին դերակատարներից ոչ մեկը չի ներգրավվում և չի առաջադրում իր ինչ-որ շահերը, բայց դրանով հանդերձ ավելի դժվար է պայմանավորվել, քանի որ դարձյալ չկա արտաքին դերակատար, ով կփորձեր հարթել որոշ սուր եզրեր և գտնել որոշակի էլ ավելի փոխզիջումային տարբերակներ, որոնք տեսանելի չեն երկկողմ ձևաչափում, ասում է Պրիտչինը:
«Դե, և դրանով հանդերձ, չնայած նրան, որ ընդհանուր առմամբ հարցերի թիվը, որոնք այժմ պետք է համաձայնեցվեն՝ նվազել է (Ղարաբաղի հարցն առհասարակ դադարել է լինել բանակցային գործընթացի մաս), միևնույն է, մնում են մի շարք պահեր, որոնց շուրջ կան դժվարություններ։ Դրանք այդ նույն անկլավներն են, նույն սահմանը, դա նույն Զանգեզուրի միջանցքով հայկական տարածքը հատելու ռեժիմն է։ Հետևաբար, այստեղ, չնայած նրան, որ սկզբունքորեն նահանջելու տեղ չկա, և պետք է ստորագրել խաղաղ պայմանագիրը, որպեսզի բացել սահմանները, այնուամենայնիվ կան մի շարք թաքնված հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս հույս դնել նրա վրա, որ դա կլինի հեշտ ճանապարհ և որ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման ամբողջ հրատապ օրակարգի հարցը արագորեն կլուծվի։ Այսինքն, այստեղ բանը նույնիսկ նրանում չէ, որ հայ հասարակությունը պատրաստ չէ խաղաղության, այլ նրանում է, որ կա հարցերի մի ամբողջ հավաքածու, որոնք պետք է լուծել, և որոնք ունեն շատ զգայուն բնույթ բոլոր կողմերի համար»,- համարում է Պրիտչինը։