twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Խաղաղությունը սարերի հետևում (չէ) է Փորձագետները՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասին

28 Դեկտեմբերի 2023 15:32

Վերջերս շատ է խոսվում հայ-ադրբեջանական խաղաղ պայմանագրի շուտով կնքելու հեռանկարների մասին։ Հետաքրքիր է, այն ստորագրելու դեպքում ինչպիսի՞ն պետք է լինեն միջազգային նշանակության այս փաստաթղթի առաջնահերթությունները։ Օրինակ, արդյո՞ք իրատեսական է այնպես անել, որպեսզի նրա մեջ հայտնվեն՝ կողմերի միջև քաղաքական հարցերի կարգավորումը, և երաշխավորվի հակամարտության վերսկսման կանխարգելումը։

Օրինակ, հայկական կողմից եղել է տեղեկատվություն, որ Երևանն ու Բաքուն արդեն համաձայնեցրել են խաղաղության ստորագրման համար երեք հիմնական սկզբունքները՝ դրանք են տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերը և տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը։

Իսկ ընդհանրապես, ինչպես բազմիցս արդեն ասվել է, միջազգային իրավունքում չկա միջպետական պայմանագրերի հստակ շրջանակ, և կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, կարող են իրենք որոշել համաձայնագրով ընդգրկված հարցերի շրջանակը։

Վերջերս կարծիք է տարածվել նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ամենայն հավանականությամբ, նախ կստորագրվի շրջանակային խաղաղ պայմանագիր, որը կֆիքսի զինված հակամարտության դադարումը։ Դրանում կողմերը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, պարտավորվում են միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չներկայացնել և բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, սահմանի սահմանազատման և սահմանագծման սկզբունքները համաձայնեցնում են ըստ որոշակի քարտեզների, կհայտարարեն տրանսպորտային հաղորդակցության վերականգնման, միմյանց տարածքներով փոխադրումների անվտանգության երաշխիքների մասին։

Հիշեցնենք, որ դեռ 2022 թվականին Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հինգ հիմնարար սկզբունքները.

- միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անխախտելիության և քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում;

- միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու պետությունների իրավական պարտավորության փոխադարձ հաստատում;

- ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների հետ անհամատեղելի այլ հանգամանքներից;

- պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում.

- տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն;

Այսպես ուրեմն, ինչպիսի՞ն, հավանաբար կլինի Բաքվի և Երևանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի բովանդակությունը: Որքա՞ն արագ այն կարող է կնքվել։ Արդյո՞ք կան մեծ շանսեր, որ դա տեղի կունենա տեսանելի ապագայում: Ի՞նչ հանգամանքներ կարող էին խոչընդոտել այս երկար սպասված իրադարձությանը։

Caliber.Az-ի այս հարցերին պատասխանել են հայտնի օտարերկրյա մեկնաբանները:

Ղազախստանից քաղաքական տեսաբան Գազիզ Աբիշևը նշում է, որ, անշուշտ, վերջնական խաղաղ պայմանագիրը ձեռնտու է Ադրբեջանին, որն իրականում չի հավակնում Հայաստանի հողերին։

«Վերջնական խաղաղ պայմանագիրը կխաթարի ապագայում Ադրբեջանին պահանջներ ներկայացնելու (ուժերի հարաբերակցության փոխվելու դեպքում) Հայաստանի հեռանկարները։ Այսպես թե այնպես, ուժերի ներկայիս հարաբերակցությմբ հանդերձ, Ադրբեջանն ունի պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ և բավարար պայմանները.

- լիակատար ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում խորհրդային վարչական սահմաններում, այսինքն Ադրբեջանի կազմում Ղարաբաղի հետ;

- սահմանների ճանաչման մասին պայմանագիր, երրորդ կողմերի՝ Ռուսաստանի, Թուրքիայի և մյուսների կողմից այդ սահմանների ճանաչմամբ;

- ռազմական գործողությունների արդյունքներով պահանջների բացակայության մասին պայմանագիր;

- սահմանամերձ գոտիներում սպառազինության սահմանափակման մասին պայմանագիր»,- շարադրել է իր տեսլականը փորձագետը։

Մեր զրուցակիցն ընդգծել է, որ այսօր առավելությունը Ադրբեջանի կողմն է։

«Հիմա պետք է մինչև վերջ քամել, պահանջելով ամբողջական ընթացակարերը՝ ստորագրում և վավերացում», - ասել է Աբիշևը։

Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի (Բիշքեկ) տնօրեն Թամերլան Իբրահիմովը միանգամայն ճիշտ է անվանել այն դիտողությունը, որ միջազգային իրավունքը չի թելադրում որևէ խիստ պահանջներ պայմանագրերի համար։

«Պայմանավորվող կողմերը ելնում են մի ամբողջ շարք արտաքին և ներքին գործոններից, որոնք պայմանավորում են նման պայմանագրերի բովանդակությունը։ Հետևաբար, թե կոնկրետ ինչ կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի վերջնական տարբերակում, երևի դժվար է ասել, բայց կարելի է միայն ենթադրել»,- ասում է նա։

Այնուամենայնիվ, ելնելով այն հանգամանքից, որ ինքնիշխանության հարցը հանդիսանում է երկու կողմերի համար հիմնարար, կարելի է ենթադրել, որ իրենց տարածքների նկատմամբ ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը այդ տեսքստում անպայման կներառվի, կանխատեսել է Իբրահիմովը։

«Բացի դրանից, պայմանագրում կներառվի նաև ապագայում փոխադարձ տարածքային պահանջներից հրաժարվելու հարցը։ Սա երկու երկրների համար սկզբունքային է, քանի որ ստեղծում է իրավական երաշխիքներ ապագայում զինված հակամարտությունների չկրկնվելու համար։

Մնացած բոլոր հարցերը՝ հումանիտար բնույթի, հաղորդակցությունների, քաղաքացիության հարցերը նույնպես հանդիսանում են կարևոր, բայց դրանց շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը կարող է ներառվել խաղաղ պայմանագրի մեջ, իսկ կարող է նաև հետաձգվել հետագա բանակցությունների համար»,- հնարավոր է համարում ղրղզ փորձագետը։

Ինչպես իր հերթին հիշեցրել է Կիևի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Եվգեն Մագդան՝ ասում են, որ «փոխզիջումը այն է, երբ երկու կողմերն էլ դժգոհ են»։

«Ես կարծում եմ, որ այս բանաձեւը պետք է գործի նաև Ադրբեջանի և Հայաստանի միջեւ խաղաղ պայմանագրի համար։ Որովհետև ներկա իրավիճակում, եթե որևէ մեկը սկսի վերմակը իր վրա քաշել՝ վերջնական փաստաթղթի ստորագրումն անընդհատ կհետաձգվի։

Ադրբեջանին հաջողվել է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը՝ վերադարձնելով Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը, և նա, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի մտածել՝ այնտեղ հայ բնակչության՝ ծայրահեղ դեպքում նրա խորհրդանշական մասի վերադարձի հնարավորության մասին։ Կարծում եմ, որ սա նույնպես կարող է դառնալ քաղաքական համաձայնության տարր։ Բայց հատկապես քաղաքական։ Չես կարող մարդկանց ստիպել վերադառնալ անգամ իրենց նախնիների երկիր, եթե նրանք այնտեղ իրենց ապահով չզգան»,- ասում է ինստիտուտի տնօրենը։

Նրա կարծիքով, «Ռուսաստանն է ուզում խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական պայմանագիրը»։

«Որովհետև նրանք հասկանում են, որ Բաքվի և Երևանի միջև պայմանագիրը կնշանակի Հարավային Կովկասում Մոսկվայի և նրա դիրքերի թուլացում, Վրաստանից ռուսների հետագա հնարավոր հեռացմամբ։ Եվ խորհրդարանական ընտրությունները, որոնք Վրաստանում կանցկացվեն 2024 թվականին, կդառնան այս գործընթացի ձգանը։

Արտահերթ նախագահական ընտրությունները, որոնք կանցկացվեն Ադրբեջանում, նույնպես հետաքրքիր են այն առումով, որ պարոն Ալիևին այդ խաղաղ պայմանագիրը հարկավոր է որպես փաստարկ, որպես իր հաղթանակի ևս մեկ վկայություն, այն, որ նա շարունակել է Հեյդար Ալիևի գործը և լիազորության նոր ժամկետով իրավամբ լինելու է նախագահական ղեկին։

Ես չգիտեմ, թե որքանով համաձայնեցված կլինեն՝ Եվրամիության և ԱՄՆ-ի գործողությունները Հարավային Կովկասում իրենց շահերն առաջ մղելու և համապատասխանաբար Ադրբեջանի և Հայաստանի շահերը պաշտպանելու հարցում։ Եվ եկեք քաղաքական պայմանագրից շատ բան չսպասենք։ Այն կլինի ռազմական գործողությունների դադարեցման խորհրդանիշ, որին նախորդել էր, օրինակ, վերջերս զինվորականների փոխանակմամբ բարի կամքի ժեստը։ Սա միջազգային մակարդակի փոխզիջում է։ Ժեստ, որից կախված կլինի կայունությունը, այդ թվում նաև Կասպյան տարածաշրջանը։ Եվ սա, կարծում եմ, բավականին հստակ հասկանում են և՛ Վաշինգտոնում, և՛ Արևմուտքի մյուս մայրաքաղաքներում»,- եզրափակել է Մագդան։

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 192 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
telegram
Подписывайтесь на наш Telegram канал
Подписывайтесь на наш Telegram канал
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading
Response: 0.05