Իր նպատակին չծառայող օդանավակայան Անդադրում վարչապետի հերթական արկածը
«Երևան-Կապան (Գաֆան-Խմբ.) ուղղությամբ կանոնավոր չվերթներ կիրականացվեն հաջորդ շաբաթվանից»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր մենք արձանագրեցինք, որ պատրաստ ենք կանոնավոր չվերթներ իրականացնել։ Օգոստոսի 19-ին՝ Կապանի օրվա առթիվ, կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթ կսկսվեն կանոնավոր չվերթները»,- գրել է վարչապետը։
«Քարերի երկրում» վաղուց են խոսակցություններ պտտվում, որ Երևանից կանոնավոր չվերթներ են իրականացվելու դեպի Ադրբեջանին սահմանակից Գաֆան քաղաք։ Մասնավորապես, դեռ այս տարվա ապրիլին չեխական արտադրության մարդատար ինքնաթիռը, որը նախատեսված է 19 ուղևորի համար, փորձնական թռիչք կատարեց Երևանից Գաֆանի օդանավակայան։ Սակայն այն ժամանակ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ «փորձնական թռիչքի ժամանակ որոշակի խնդիրներ են առաջացել»։ Եվ ահա այս շաբաթ, Զանգեզուր կատարած ուղևորությունից հետո Փաշինյանը կրկին արդիականացրեց Երևանից Գաֆան կանոնավոր չվերթներ սկսելու հարցը։ Սակայն ցանկանալ չի նշանակում անել։ Հայաստանի կառավարության այս գաղափարն իսկապես «որոշակի խնդիրներ» ունի։
Բանն այն է, որ անհեթեթություն է մեկ այլ պետության սահմանից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա օդանավակայանի կառուցելը, որի հետ Հայաստանը խաղաղության պայմանագիր չունի։ Սա նոնսենս է: Ադրբեջանական դիրքերից կարելի է նույնիսկ տեսնել, թե ինչ է կատարվում այդ օդանավակայանի ներսում։ Այդ իսկ պատճառով մինչ այժմ Հայաստանում օդանավակայանի բացումը մի քանի անգամ հետաձգվել է «անվտանգության նկատառումներով»։
Մյուս կողմից, Գաֆանի օդանավակայանից թռիչք և վայրէջք կատարող ինքնաթիռներն անխուսափելիորեն կխախտեն Ադրբեջանի օդային տարածքը։ Եվ ահա այստեղ ուժի մեջ է մտնում Ադրբեջանի Հանրապետության «Ավիացիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածը, ըստ որի օդանավը, որն առանց թույլտվության հատել է ԱՀ պետական սահմանը, խախտել է ԱՀ պետական սահմանի վրայով թռիչքի կանոնները և թույլ է տվել ԱՀ օդային տարածքի օգտագործման կարգի այլ խախտումներ, ճանաչվում է որպես սահմանախախտ օդանավ։ Այդ ինքնաթիռները կարող են հարկադիր վայրէջքի ենթարկվել գործադիր իշխանության համապատասխան մարմնի պահանջով:
Ինչ-որ մեկը կարող է առարկել մեզ. մի րոպե, այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ Ադրբեջանի ազգային ավիափոխադրողի ինքնաթիռները Հայաստանի օդային տարածքով կանոնավոր չվերթներ են իրականացնում Բաքվից Նախչըվան։ Այո, դա այդպես է: Բայց տվյալ դեպքում համաձայնություն կա Eurocontrol միջազգային կազմակերպության երթուղիների վճարների վերաբերյալ։ Իսկ Գաֆանի օդանավակայանի դեպքում Ադրբեջանի հետ որևէ պայմանավորվածություն չկա: Այսինքն՝ Երևանը համապատասխան խնդրանքով չի դիմել Բաքվին, և Բաքուն, համապատասխանաբար, թույլտվություն չի տվել։ Զգո՞ւմ եք տարբերությունը:
Բացի այդ, լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ Հայաստանը «քաղաքացիականի» քողի տակ կփորձի այդ օդանավակայանն օգտագործել ռազմական նպատակներով, իսկ դա արդեն անմիոջական սպառնալիք է Ադրբեջանի սահմանամերձ շրջանների, մասնավորապես՝ Զանգիլանի անվտանգությանը, ինչը մեր երկիրը չի կարող թույլ տալ՝ հաշվի առնելով, որ այնտեղ արդեն վերադառնում է ադրբեջանցի խաղաղ բնակչությունը: Ի դեպ, Զանգիլանի մասին: Երբ Ադրբեջանը կառուցում էր Զանգիլանի օդանավակայանը, նա ընտրեց սահմանից զգալի հեռավորության վրա գտնվող մի վայր, հաշվի առավ քամու հնարավոր ուժը, որը կարող էր ազդել երթուղու վրա և դրանով իսկ վերացրեց օդանավերի Հայաստանի տարածք մտնելու վտանգը։
Անկասկած, Հայաստանի կողմից այնպիսի սադրիչ քայլերը, ինչպիսին Գաֆանի օդանավակայանի բացումն է, անպատասխան չեն մնա։ Ադրբեջանը թույլ չի տա սեփական օդային տարածքի խախտումներ, ուստի Գաֆանի օդանավակայանը կարժանանա Խոջալուի օդանավակայանի ճակատագրին՝ այն կմնա որպես թանգարանային ցուցանմուշ: