Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ-ի մորմոնական եկեղեցու ղեկավար կազմին
Ապրիլի 30-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ ԱՄՆ-ի մորմոնական եկեղեցու ղեկավար կազմին՝ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Դևիդ Բեդնարին, Մորմոնական եկեղեցու Յոթանասուն Առաքյալների Քվորումի անդամ Ջեք Ջերարդին, Սթերլինգի հիմնադրամի նախագահ Մայլս Հանսենին և Stirling Foundation-ի գլխավոր գործադիր տնօրեն Էդվարդ Ռոուին:
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։ Հանդիպմանը շոշափվել է՝ Բաքվում կայանալիք Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորումի կարևորությունը, և վստահություն է հայտնվել, որ այդ միջոցառումը կնպաստի միջազգային մակարդակով միջմշակութային երկխոսության ընդլայնմանը։ Տարբեր երկրներից մեծ թվով ազդեցիկ հյուրերի մասնակցությունը ֆորումին՝ դիտարկվել է, որպես այս միջոցառման նկատմամբ ողջ աշխարհում մեծ հետաքրքրության օրինակ։
Զրույցի ընթացքում նշվել է՝ միջմշակութային և միջկրոնական երկխոսության մեջ Ադրբեջանի ներդրումը, ընդգծվել է, որ մեր երկրում տարբեր մշակույթների և կրոնների ներկայացուցիչներ ապրում են խաղաղ և համաձայնության պայմաններում։