twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Երկակի ստանդարտների ստանդարտներ Էմին Գալալիի մտորումները

02 Նոյեմբերի 2023 15:52

Գրող միաբանությունը հաճախ տառապում է շատախոսությամբ, այդ թվում նաև ձեր խոնարհ ծառան: Այսօր ես կփորձեմ լինել կարճ ու կտրուկ։

Չեմ պատրաստվում բողոքել չար ճակատագրից և կարեկցանքի կոչ անել։ Ադրբեջանը այն երկիրը չէ, որն ունի ուժեղ տերությունների խղճահարության կարիքը։ Իր քաշային կարգում, իսկ երբեմն նաև մի կարգով ավելի բարձր՝ մեր Հայրենիքը իրեն բավականին վստահ է զգում։

Երկակի ստանդարտներին մենք սովոր ենք։ Բայց, ըստ երևույթին, մեզ համար գրվում են երկակի ստանդարտների ստանդարտներ։ Ես կիսվում եմ՝ սոցիալական ցանցերում տուրուդմփոցներին դիտարկումներով և այս կամ այն ներքին, տարածաշրջանային, կամ գլոբալ նպատակների համար ընտրովի մոտեցում կիրառող մի շարք միջազգային դերակատարների պահվածքով: Առանձին տեղ է հատկացված ամեն անկյուններում նվնվացող, բայց հայելու մեջ նայել մոռացող մեր հարեւանների աշխարհաընկալմանը։ Այսպես ուրեմն.

- Տասնյակ հազարավոր հայերի՝ այս տարվա սեպտեմբերին, Ղարաբաղից կամավոր և համեմատաբար հարմարավետ, բացառությամբ նյարդային լարվածությանը և բազմաթիվ ժամերի խցանումների, չնայած նրանց ներկայացված անվտանգության երաշխիքների և տարածքում (այդ նույն Հանրապետության) որպես Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի ապրելու իրավունքին հեռանալը՝ «էթնիկ զտում» է։ 90-ականներին ինքնաձիգների փողի տակ իրենց հողերից 800 000 ադրբեջանցիների վայրագորեն վտարումը՝ կյանքի մանրուքներ են։

- Մի ժամվա մեջ 800 000 վտարված ադրբեջանցիները՝ շրջված էջ է, ժամանակներն էին այդպիսին։ Տասնյակ հազարավոր հեռացած հայերը՝ չար մահմեդականները ճնշում են խեղճ քրիստոնյաներին է։Ամբողջ ուշադրությունը Ղարաբաղի վրա է։

- Հայ բնակչության հեռանալը ուղեկցող հայ ծերերի ու երեխաների արցունքներն ու վիշտը համամարդկային աղետ է։ Տերերի կողմից լքված և փողոցներում թափառող շները՝ նմանակերպ բան է։ Հազարավոր ադրբեջանցի խաղաղ բնակիչների արյունն ու մահը, ներառյալ Խոջալուի արյունալի անկարգությանը՝ հայ տղաները մի փոքր տաքացել են։ Ադրբեջանական արցունքների ու տխրության մասին կլռեմ։ Ինչպի՞սի դատարկ բաներ։

- Հարևան երկրի տարածքի մի մասը զավթելու հայերի որոշումը և Հայաստանի կողմից, որպես «արցախի» անվտանգության երաշխավոր դիրքավորումը՝ ժողովրդավարություն և ինքնագազաթողում... կներեք, ինքնորոշում է։ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, ներառյալ հայերի կողմից 80-ականներին սկսված խելագարությանը վերջ դնելու և խաղաղ ապրելու ընդգծվող ցանկությունը՝ ագրեսիվ միլիտարիզմի օրհներգն է։

- Հայաստանի պաշտպանության նախարար Տոնոյանի՝ նոր տարածքներ գրավելու և դրանք որպես «արցախի» ճանաչման համար սակարկության առարկա օգտագործելու սպառնալիքները՝ առաջադեմ բանակցային մեթոդիկա է։ Զանգեզուրի մասին խոսակցությունները՝ անամոթ ոտնձգություն է հարեւան պետության տարածքի նկատմամբ։ Ի դեպ, Տոնոյանը փայլուն կերպով օկուպացրել է զուգարանը իր խցում։

- Ռազմական գործողությունների պատահական զոհեր դարձած մի քանի հայ խաղաղ բնակիչները՝ ցեղասպանություն է։ Հայերի կողմից, մարտական շրջաններից հեռու գտնվող Ադրբեջանի խաղաղ քաղաքներին թիրախավորված հրթիռային և հրետանային հարվածները, որոնց զոհ են դարձել կանայք, ծերեր և երեխաներ՝ իրենց կարծիքը հակառակ կողմին հասցնելու միջոց է։ Մի տեսակ բանակցային մարտավարություն։

- Հայաստանի խորհրդարանի և Հայաստանում տարիների ընթացքում հետընտրական բռնությունների զոհ դարձած տասնյակ ցուցարարների գնդակահարությունը՝ ժողովրդավարության հաղթանակ է։ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից մեր երկրում չարտոնված հանրահավաքներին խոչընդոտելը՝ «բռնապետական ռեժիմի դաժանության» ապացույց է։

- Մարտական գործողությունների ժամանակ վնասված հայկական եկեղեցու վերականգնումը՝ «մշակութային ցեղասպանություն և հայկական ժառանգության ոչնչացում է»։ Հայերի կողմից օկուպացված տարածքներում 67 մզկիթներից 65-ի ավերակները՝ կանաչապատման աշխատանքներ են։ Այն, որ մզկիթում խոզեր են պահել՝ նորարարական անասնաբուծություն է։

- Ապրանքների, այդ թվում նաև զենքի ապօրինի փոխադրումը կանխելու նպատակով, սննդամթերքի առաքման այլընտրանքային երթուղու տրամադրմամբ և, առավել ևս հենց սննդի տրամադրմամբ պետական սահմանի ապօրինի հատման կասեցումը՝ «շրջափակում» է, Լենինգրադի կրկնությունն է 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ և «մարդասիրական իրավունքների ոտնահարում»: Ղարաբաղում ամենուր տեղադրված և ամեն շաբաթ ադրբեջանցիների կյանքը խլող հարյուր հազարավոր ականները, պատերազմի այս ուրվականների արագ հայտնաբերմանը և ոչնչացմանը նպաստելու Հայաստանի դժկամությամբ հանդերձ՝ հայ ժողովրդի հպարտ ոգու դրսեւորումն է։

- Ադրբեջանի օկուպացված տարածքում մշակութային հուշարձաններով զբաղվելու հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համառ դժկամությունը՝ այդ նրանք ժամանակ չունեին, բոլորը արձակուրդում էին և վատ եղանակ էր: Եվ այսպես 27 տարի անընդմեջ։ «Հնագույն հուշարձանների» պաշտպանների համար այդքան թանկ հայկական «օբյեկտների» ճակատագիրը պարզելու հրատապ ցանկությունը՝ կազմակերպության անմիջական լիազորությունն ու սուրբ պարտականությունն է։

- Ադրբեջանական մեքենաների հազարավոր պետհամարանիշներ, որոնք զարդարել են օկուպացված տարածքում զուգարանի պատերը՝ դ ստեղծագործության ազատություն է «արմնեոսյուրռեալիզմի» լավագույն ավանդույթներով։ 2020 թվականի նոյեմբերին Հաղթանակի օրվա շքերթում հայկական համարները՝ բարբարոսություն է։

- Խանքենդիի ծայրամասը զարդարած հայկական տանկը՝ գեղարվեստական մտքի գլուխգործոց է։ Ազատագրված տարածքի վրա կանգնեցված Ադրբեջանի «Երկաթե բռունցք»-ը՝ վատ տոն ու վայրենություն է։

- Ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովուրդների համար անհամար հոգսերի խորհրդանիշ դարձած «արցախի» լաթը՝ Քրիստոսի տուրինական դիածածկոց է։ Խանքենդիի «թանգարանի» հատակին ընկած Ադրբեջանի դրոշը՝ «արժանի հաղթանակից» բարոյական հաճույք ստանալու հայերի սուրբ իրավունքն է։

- 27 տարի «արա, ոչ մի թիզ հող չենք տա, կարող եք՝ ուժով վերցրեք, արա» ոճով հիմար, ինքնահավան կոպտությունը՝ դիվանագիտական ռազմավարություն է։ 27 տարվա անպտուղ բանակցություններից հետո տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը՝ արյունարբու ագրեսիա է։

- Կասկածելի վերլուծական կենտրոնների և հիմնադրամների հայտարարությունները, ինչպես նաև առանձին խորհրդարանների առանձին բանաձևերը՝ համաշխարհային հանրության ձայնն է։ Հայաստանի կողմից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի (դրանք մի մբողջ 4-ն էին) արհամարումը՝ ուշադրությանը ոչ արժանի թյուրիմացություն է։

Ցուցակը թերի է։ Փոխարենը լիակատար պարզությունն է։ Նրանք, ովքեր թքած ունեն Ադրբեջանի դեմ կատարված հանցագործության վրա, պարզապես չեն ցանկանում ընդունել նոր իրականությունը։ Նրանց բորբոքված երեւակայության մեջ «բռնապետական մահմեդական նավթագազային Ադրբեջանը» հաղթել է «խեղճ հպարտ դեմոկրատ հայերին»։ Այն մասին, որ հայերն իրենք ժամանակին երկիրը դարձրել են Ռուսաստանի քաշլիցը, որ նախագահ են ընտրել Խոջալուի ջարդով պարծենող մարդուն, որ ոտնձգություն են կատարել ուրիշի հողի վրա՝ այդպիսի «ընկերները» լսել չեն ուզում։ Մենք թքած ունենք: Անկեղծ ասած։ Ես հասկանում եմ, դիվանագիտություն, «քաղաքավարություն», քայլեր ու հակաքայլեր և այլն։ Մեզ մոտ դրա հետ կապված, փառք Աստծո, ամեն ինչ կարգին է:

Բայց կան պահեր, երբ պետք է պարզապես ռադ անել: Այս սյունից և հեռու մինչև այն լեռը: Առանց որևէ տեղ շրջվելու։ Դա անելու լավագույն միջոցը՝ մեր երկրի հետագա զարգացումն ու հզորացումն է՝ լուծելով նրա առջեւ ծառացած խնդիրները։ Առաջին հերթին՝ ադրբեջանցիների վերադարձը իրենց հողեր։

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 189 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading
Response: 0.06