Սպորտ
A+
A-
Բաքուն առաջադրվել է 2026 թվականի աշխարհի սպորտային մայրաքաղաքի կոչմանը
22 Ապրիլի 2024 10:58
Բաքուն առաջադրվել է 2026 թվականի աշխարհի սպորտային մայրաքաղաքի կոչմանը:
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարության սպորտի բաժնի ղեկավար Էլնուր Մամեդովը աշխարհի սպորտային մայրաքաղաքի կոչմանը Բաքվի թեկնածության առաջադրման կապակցությամբ Մարմնամարզության ազգային արենայում կազմակերպված մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ երկիր ժամանած հյուրերը ծանոթացել են մայրաքաղաքի տեսարժան վայրերին ու ադրբեջանական ավանդույթներին։
«Ուրախալի է, որ Բաքվի առաջադրումը աշխարհի սպորտային մայրաքաղաքի կոչմանը չափազանց դրական է ընդունվել, և այդ իրադարձության կապակցությամբ գիրք է հրատարակվել»,- ընդգծել է Մամեդովը։
Caliber.Az
Արտիկլը կարդացել են 77 անգամ.