twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ֆրանսիացիների կովկասյան արշավը Սեժուրնեն և մյուս զորապետները

04 Ապրիլի 2024 14:44

Ահա արդեն երեք ամիս է, ինչ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարության էստաֆետը միանգամայն անկոտրում արտաքինով տիկնոջից անցել է՝ նուրբ դիմագծերով ու զարմացած աչքերով մի երիտասարդի։ Սակայն թող մեզ չշփոթի ֆրանսիական դիվանագիտության դեռահասի քնքուշ արտաքինը։ Օրսեի բանակի զորապետը, հավասարապես ինչպես նաև նրա զինվորները, չի շպրտել իր մուշկետը, ընդհակառակը, դրանք լիցքավորված են, փողերը վերև են բարձրացվել և նշանառված են թշնամու վրա, ինչպես երբեք:

Օրերս Ստեֆան Սեժուրնեն (հենց այդպես է նախարարի անունը) դա լիովին ապացուցեց։ Գործը եղել է Փարիզում, երբ ֆրանսիացիներին հյուր էր եկել ԱՄՆ-ի անհանգիստ պետքարտուղար էնթոնի Բլինքենը։ Խոսելով այս և այլ բաների մասին, նրանք անցկացրին համատեղ մամուլի ասուլիս, որում ֆրանսիացի դիվանագետը երկարաշունչ ճառ ասեց՝ «Ադրբեջանի անպատշաճ պահվածքի», եթե ավելի ճիշտ, ապա «Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի մասին»։

«Մենք խոսեցինք Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այսօր վիճարկվում է Ադրբեջանի կողմից, և թույլ տվեք ձեզ ասել, թե որքանով ենք մտահոգված դրանով, հաշվի առնելով, որ Ադրբեջանի հռետորաբանությունը գնալով ավելի շատ է դառնում անվերահսկելի»,- նշել է դյուրաբորբոք ֆրանսիացին։

«Վերջին շրջանում գնալով ավելանում է Բաքվից աճող քանակությամբ կեղծ տեղեկատվությունը, որի համաձայն Հայաստանի վրա է դրվում պատասխանատվությունը էսկալացիայի համար, թեև Հայաստանը՝ միակ կողմն է, որը փորձում է խուսափել աշխարհի այս մասում հակամարտությունից»,- շարունակել է լեզվով հմուտ տնօրինել խոստումնալից երիտասարդ դիվանագետը և, վերջապես վճռական եզրակացություն է արել. «Եվ ես կարող եմ այս ողջ քարոզչության մեջ տեսնել շատ ընդհանուր տարրեր նրանց հետ, որոնք Ռուսաստանը փորձում է դնել Ուկրաինայի վրա»: Դրանով հանդերձ, չի մոռացել արձակել (ինչպես իրեն է թվում) ստուգիչ կրակոց՝ կոչ անելով լարված ուշադրություն դարձնել այս փաստին՝ Բաքվում COP29-ի անցկացումից վեց ամիս առաջ։

Այնպես ես ուզում բացականչել. «Ոչ թե տղայի, այլ տղամարդու խոսքեր»: Սակայն չի ստացվում, այնքան մանր վիրավորանքներ կան այս խոսքերու՜մ: Այսպես ուրեմն, ֆրանսիացիները ուզում են խափանել COP29-ի անցկացումը Բաքվում, քանի որ վերջինս չի ցանկանում խաղալ ֆրանսիական կանոններով։ Եվ, իհարկե, նորից սիրելի հնարքը՝ նմանակերպությունը Ռուսաստանի հետ։ Չարի առանցք, խավարի և այլ բաների ուժեր, ներեցեք, անհեթեթություն: Ֆրանսիայի արտաքին քաղաքականության Հարի Փոթերը (ի դեպ, շատ նման է) պայքարում է չար ոգիների զանգվածի դեմ։ Իհարկե, մեր երիտասարդը մենակ չէ։ Նրա թիկունքում կանգնած է ֆրանսիական պետականության խանդոտ տղամարդ, Նապոլեոնի և նրա բոլոր մարշալների վերամարմնավորումը մեկ մարմնում՝ «Միացյալ Եվրոպայի պարոն մկան» Էմանուել Մակրոնը։ Ինչ որ տեղ երազներում արդեն պարտվել են և վասալներ են դարձել պայմանական պրուսացիներն ու ավստրիացիները, իսկ անգլիացիները շուտով քայքայվելու են մայրցամաքային շրջափակման մեջ, և նրա աչքերում արտացոլվում են այրվող Մոսկվայի բոցերը: Մենք կարող ենք շարունակել այս տրամաբանական շարքը։ Ֆրանսիացիների սառցե ամբոխը, կչկչալով ատամներով և բարեկամներին կորցնելով թափառում է հետ՝ դեպի Արևմուտք... Չնայած, մենք, իհարկե, չափազանցում ենք։ Այնուամենայնիվ, ժամանակակից Ավգուստը որոշել է իրեն վերաապահովագրել և Ռուսաստանի դեմ կռվում է ոչ թե իր, այլ ուկրաինացի զինվորներով։ Ինքն էլ սահմանափակվում է ռազմատենչ հայտարարություններով, թե, իբր, ֆրանսիացիներին կուղարկի մահանալուն։ Իսկ արդյո՞ք ֆրանսիացիները ուզում են մեռնել: Ոչ։ Ֆրանսիացիները ուզում են իրար հրել գիշերային ակումբներում և ուտել ոստրե, հեծանիվ, սկուտեր քշել, բերետ հագնել և այլ բաներ: Հետեւաբար, ավելի լավ է ուկրաինացիները կամ էլ դե հայերը։ Բառափոխելով դասականին՝ «Որքան շատ ենք սիրում հայերին, այնքան հեշտությամբ ենք նրանց մորթելու ուղարկում»:

Եվ տես հիմա էլ, քանի դեռ հայերը զորքեր են կուտակում պայմանական սահմանին՝ իրենց դնելով ադրբեջանական բանակի իրական հարվածի տակ, ֆրանսիացի նախարարը նրանց խղճում է, այսպես ասած՝ «եթերում»։ Մտքում պահում ենք, որ այս բոլոր ելույթները լսում և գլխով է անում կամակոր Նեթանյահուից նկատելիորեն հոգնած պետքարտուղար Բլինքենը։ Բաքվում նայում են այս պատկերին ու փորձում հասկանալ, թե ինչու են լուրջ պետությունների ներկայացուցիչները մասնակցում նման ֆարսին։ Սակայն, քիչ քիչ, սակայն արձագանքել այնուամենայնիվ պետք է, այլապես, ադրբեջանական ոչ այնքան հնչեղ ասացվածքի համաձայն, կմտածեն, որ մենք պատասխանելու բան չունենք։ Պատասխանը, ինչպես և ընդունված է նման դեպքերում, հնչեցրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն. «2024 թվականի ապրիլի 2-ին Եվրոպայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի կողմից ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ Փարիզում համատեղ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի դեմ առաջադրված անհիմն մեղադրանքները հերթական անգամ հանդիսանում են տարածաշրջանում ակնհայտ լարվածություն ստեղծելու և խաղաղ գործընթացին խոչընդոտելու համար Ֆրանսիայի ջանքերի վառ օրինակ»: Եվ այնուհետև. «Ֆրանսիայի կողմից, գրեթե 30 տարի ադրբեջանական տարածքները օկուպացիայի տակ պահած, մոտ 1 միլիոն ադրբեջանցիների իրենց հայրենի հողերից վտարած, զանգվածային ջարդեր և մարդկության դեմ հանցագործություններ գործած Հայաստանին որպես խաղաղասեր երկիր ներկայացնելը ցույց է տալիս, թե որքան կեղծ է եղել այդ երկրի կողմից վարած քաղաքականությունը ինչպես նրա միջնորդության ժամանակահատվածում, այնպես էլ 44-օրյա Հայրենական պատերազմից հետո»։ Իսկ վերջում հետևել է նրբագեղ հեգնանքը. «Ֆրանսիական կողմը պետք է հասկանա, որ, քանի դեռ նրա կողմից իրականացվող ապակառուցողական գործունեությունը չի դադարեցվել, այն օգուտ չի բերի ինչպես Ֆրանսիայի տուժված իմիջին, այնպես էլ Հայաստանին, որին նա ամեն կերպ պաշտպանում է»։

Այո իսկապես, Ֆրանսիայի իմիջը տուժել է ավելի քան երբևէ։ Ֆրանսիացիների հպարտությունը՝ ֆրանսախոս Աֆրիկայի երկրները, բառացիորեն միմյանց հետ մրցում են նախկին մետրոպոլիան սեւ մայրցամաքից դուրս մղելու համար։

Իհարկե, Ադրբեջանի դեմ ուղղված այս ողջ կատաղի հռետորաբանական գործունեությունը ոչ փոքր մասով պայմանավորված է այդ ֆիասկոյից գրգռվածությամբ։ Այդպես է հաճախ լինում նաև մարդկանց հետ: Երբ անընդմեջ բախտը չի բերում մի ոլորտում, մարդիկ սովորաբար փոխադրվում են մյուսին: Միան տես կա խնդիր՝ այնտեղ, որտեղ ֆրանսիացիները փոխադրել են իրենց ուշադրությունը, նրանց, մեղմ ասած, չեն սպասում։

Եվ ընդհանրապես, վատ չէր լինի, որ ֆրանսիացիները ծանոթանաին տարածաշրջանի աշխարհագրությանը։ Կովկասյան ձմեռը կարող է ոչ պակաս դաժան լինել, քան ռուսականը։

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 96 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
instagram
Подписывайтесь на наш Instagram канал
Подписывайтесь на наш Instagram канал
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading
Response: 0.06