twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Տրոյական կոնտեյներները Ադրբեջանի սահմանների մոտ Իսկ ԿԽՄԿ-ն ականջ է դնում և շարունակում է իր գործը

28 Հունիսի 2023 14:31

Մեր աչքի առաջ Հայաստանը փորձում է՝ «Ղարաբաղի հայերին մարդասիրական օգնություն հասցնելու» հետ լայնածավալ քաղաքական շահարկումների փորձ իրականացնել, ակնհայտորեն նպատակադրվելով շանտաժի ենթարկել համաշխարհային հանրությանը և չափազանցեցնել իրավիճակը։ Դրա համար արդեն գործի է դրվել քարոզչամեքենան, զգաստացել է նաև սփյուռքը , և ամեն ինչ պատրաստ է վիթխարի շոուի համար։

Դրանով հանդերձ, այս ակցիայի պոպուլիստ կազմակերպիչներին ակնհայտորեն չեն շփոթեցնում այն փաստերը, որոնք ցույց են տալիս «շրջափակման» և «սովի» մասին առասպելների ողջ շինծուությունը։ Այդ մասին լավ է ասել հայ բլոգեր Ռոման Բաղդասարյանը, ով ավազակախմբերի ղեկավար Արայիկ Հարությունյանին մեղադրել է թե՛ ծխախոտի, թե՛ սննդի շուրջ արհեստական աժիոտաժ ստեղծելու մեջ։ «Սով բառ չկա, դա արհեստական է, որովհետև երկու սրիկաներ՝ Արայիկ Հարությունյանն ու Ռուբեն Վարդանյանը, պետք է Երեւանից ստացած այդ միլիարդների դիմաց գնեին կերոսին ու բենզին, որպեսզի գյուղերից սնունդ բերեին Ստեփանակերտ (Խանքենդի՝ խմբ.)։ Ուզում եք ասե՞լ, որ Ղարաբաղի գյուղերում չկա հացահատիկ, թարմ կարտոֆիլ, դոշաբ։ Այդ ու՞մ ես խաբում, Արայիկ»,- վրդովվել է նա։

«Մարդասիրական օգնության» հետ կապված ակցիայի կազմակերպիչները չեն խորշում նաև բացահայտ շահարկումներով։ Արդեն և իրենք՝ Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում ապրող հայերն էլ են վրդովված անջատողական «իշխանություններից»։ Օրինակ, մի հայ կին իր դժգոհությունն է հայտնել Արայիկ Հարությունյանի խունտայի կողմից սահմանված գներից։ «Երևանում 1 կգ լավ ծիրանը վաճառում են 350 դրամով (0,91 դոլար կամ 1,54 մանաթ)։ Ես ուզում եմ այսպիսի մի հարց տալ. ինչու՞ Ղարաբաղում 1 կգ ծիրանի գինը պաշտոնապես սահմանված է 900 դրամի (2,33 դոլար կամ 3,96 մանաթ) չափով, իսկ բնակչությանը վաճառում են 3000-ով (7,76 դոլար կամ 13,19 մանաթ): Արայիկ Հարությունյան, ինձ պատասխան տուր՝ դու գյուղացիներից որքանո՞վ ես գնում ծիրանը։ Հավաստի աղբյուրների տվյալներով, գնում ես 200-250 (0,52 դոլար կամ 0,65 մանաթ) դրամով։ Ինչու՞ ես ստում»,- հայտարարել է նա։

Նման բացահայտումները ցույց են տալիս այն բոլոր խորամանկ գաղտնիքները, թե ինչպես է Ղարաբաղի անօրինական ռեժիմը փորձում արհեստականորեն «մարդասիրական ճգնաժամ ստեղծել»։

Մինչդեռ, Աղդամ-Խանքենդի ճանապարհի հետ կապված Ադրբեջանի առաջարկի նկատմամբ, ինչպես ղարաբաղցի անջատողականների, այնպես ն էլ Երևանի վերաբերմունքը այլ կերպ չի կարելի որակել, քան կեղծավորություն և բացահայտ ռասիզմ։ Թեև նույնիսկ նախնական տնտեսական հաշվարկները ցույց են տալիս այդ ճանապարհի առավելությունը, որն ավելի կարճ է, և նշանակում է, որ ավելի էժան է Խանքենդի բեռներ առաքելու համար։ Ինչպես ասում են՝ թաքցնելու ոչինչ չունեցողին ետնամուտք պետք չէ՝ հատկապես Հայաստանի միջով։

Բացի այդ էլ, Ադրբեջանը իր հզոր արդյունաբերությամբ ու գյուղատնտեսությամբ կարող է Ղարաբաղի հայերին ինքնուրույն բավարարել ապրանքներով։ Ադրբեջանը աչք չի փակի և չպետք է փակի՝ հայկական սադրանքների, անօրինականությունների, Երևանի հանդեպ կարեկցող օտար հանդիսատեսի վրա ուղղված շոուների վրա։

Տվյալ հարցի շուրջ Caliber.Az-ի հետ իր կարծքքներով կիսվել է՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։

«Լաչինի ճանապարհով Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխելու համար Երևանը պետք է թույլտվության համար պաշտոնապես դիմի Բաքվին և բեռների համապատասխան ստուգման ընթացակարգը անցնելու ու «Լաչին» սահմանային անցակետով անցնելու համար մեր սահմանապահների կողմից սահմանված կանոնները պահապանելու պատրաստակամություն հայտնի։ Սա կնշանակի հայերի կողմից մեր սահմանային անցակետի օրինականության ճանաչում և Լաչինի ճանապարհի հատուկ կարգավիճակի պահանջներից հրաժարում։ Բեռը պետք է լինի հատկապես մարդասիրական և չպետք է նախատեսված լինի առևտրային ցանցի միջոցով վաճառքի համար: Բայց եթե հայերը սադրանք են կազմակերպում, ապա կմնան դարպասների հետևում և այս դեպքում ստիպված կլինեն մեղադրել միայն իրենց»,- նշել է նա։

Այս իրավիճակում վրդովմունք է առաջացնում նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երկերեսանի պահվածքը, որը մինչև հիմա չգիտես ինչու Ղարաբաղում իր բոլոր գործողությունները անցկացնում է ոչ թե ԿԽՄԿ-ի Բաքվի, այլ հայկական գրասենյակի միջոցով։ Թեև միանգամայն պարզ է, որ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք հանդիսացող Ղարաբաղում ցանկացած գործունեություն պետք է իրականացվի մեր երկրի, այլ ոչ թե ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի, առավել եւս՝ անջատողականների կոմիտեի գրասենյակի միջոցով։ Ղարաբաղի հայերի համար ցավող այդ նույն ԿԽՄԿ-ն ամենևին նման եռանդ չի դրսևորում՝ Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհետ կորած ավելի քան 4 հազար ադրբեջանցիների ճակատագրիրը պարզելու աշխատանքում... Ինչպես նաև սահմանի մոտ գետնասկյուռների պես շարված Եվրամիության ու Եվրոպայի մի շարք կառույցների պաշտոնական ներկայացուցիչները, որոնք ուղեկցում են 19 տրայլերներից բաղկացած քարավանը՝ հստակ նպատակադրվել են կա՛մ ապօրինի ճեղքել Ադրբեջանի պետական սահմանը, կա՛մ էլ շոու կազմակերպել «Լաչին» անցակետում...

Ընդհանրապես, եթե հիմնական նպատակը, ինչպես պնդում են՝ Ղարաբաղի հայերին մարդասիրական օգնություն հասցնելն է, ապա արդյո՞ք տարբերություն կա, ինչպես դա անել, ո՞ր ճանապարհով։ Դե, եթե նպատակը՝ շոու է, ապա գլուխկոտրուկը, ինչպես ասում են, հավաքվում է՝ և Ադրբեջանի սահմանի մոտ տրոյական կոնտեյներները, մարդասիրական օգնության» մասին հայկական հիստերիան հիանալի տեղավորվում են դրա մեջ...

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 194 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
instagram
Подписывайтесь на наш Instagram канал
Подписывайтесь на наш Instagram канал
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading
Response: 0.06