twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

«Վրեժ-2» և Եռակողմ հայտարարության համահարթում Նոր սադրանքներ = թարմ գերեզմաններ Եռաբլուրում

03 Հունիսի 2023 12:02

2023 թվականի մայիսի 30-ը։ Բրատիսլավա։ «GLOBSEC 2023» ֆորում։ Պանելային քննարկում՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ։ «Ղարաբաղում Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումների առկայության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ոչ մի զորքեր չկան։ Այնտեղ կա միայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ»,- հրապարակավ հայտարարել է Գրիգորյանը։

2023 թվականի հունիսի 27-ը։ Ադրբեջանի Աղդամի շրջանի Գալայչիլար գյուղ։ Հայկական հրոսակախմբերը հրաձգային զենքից գնդակոծման են ենթարկել ադրբեջանական բանակի դիրքերը, արդյունքում վիրավորվել է զինծառայող Ալի Բաքիրովը։ Ադրբեջանական բանակի «Վրեժ-2» պատասխան գործողության ընթացքում ոչնչացվել է 5 հայ ահաբեկիչ։ Շուտով պաշտոնական Երևանը ստիպված է եղել խոստովանել, որ հինգ սպանվածներից երկուսը, պարզվում է, Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ են, և իր խողովակներով դիմել է Բաքվին՝ նրանց մարմինները հանձնելու խնդրանքով։ Իհարկե, առաջնորդվելով հումանիզմի սկզբունքներով, ադրբեջանական կողմը հանձնել է ՀՀ ԶՈւ-ի երկու լիկվիդացված զինծառայողների դիակները, որոնք, ըստ հայկական լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ ծնողների ցանկության համապատասխան կհուղարկավորվեն Եռաբլուրում։ Սակայն այստեղ ուրվագծվում է մի հետաքրքիր պատկեր։

Եթե Երևանում բոլոր մակարդակներով փորձում էին համաշխարհային հանրությանը հավաստիացնել իրենց խաղաղասիրության և Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում ՀՀ ԶՈւ-ի զինծառայողների բացակայության մեջ, ապա ադրբեջանական բանակի կողմից լիկվիդացվածների մեջ որտեղի՞ց հայտնվեցին Հայաստանի Պնախարարության զինվորները։ Միանգամայն ակնհայտ է, որ այս հանգամանքը հերթական անգամ հաստատում է Ադրբեջանի տարածքում ՀՀ ԶՈՒ-ի ֆիզիկական ներկայությունը, այսինքն աչքի առաջ է այլ ճանապարհներով օկուպացիայի շարունակությունը։ Իսկ ուր մնացին Փաշինյանի, Գրիգորյանի և Հայաստանի իշխանությունների այլ ներկայացուցիչների նախկին հայտարարությունները։ Աչքերին փոշի և լկտի կեղծիք...

Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանը պարտավոր է վերջ դնել իր երեսապաշտ քաղաքականությանը, երբ մի կողմից, բանակցությունների սեղանի շուրջ նրա ներկայացուցիչները հայտարարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, այո և վարչապետ Փաշինյանը հաստատում է, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի տարածք, իսկ մյուս կողմից շարունակում է իր զորքերը պահել Ադրբեջանի տարածքում։ Caliber.Az-ի ունեցած տվյալների համաձայն՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի տարածքում ռուսական խաղաղապահ քանակակազմի (ՌԽՔ) ժամանակավոր պատասխանատվության գոտում գտնվում է մինչև 10 հազար զինված անձ, որոնց մի մասը՝ Հայաստանի Պնախարարության զինծառայողներ են, իսկ այդ խմբավորման կառավարումը իրականացվում է մեկ կենտրոնից՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբից։ Հասկանալի է, որ անջատողական վարչակարգի մնացորդների ուժերից վեր է պահպանել այնպիսի մի հրոսախումբը, որին պետք է ոչ միայն սնել, այլ նաև ապահովել գոնե ինչ որ մարտական պատրաստվածություն։ Համապատասխանաբար, այդ պարտականությունները լիովին և ամբողջությամբ դրված էին Հայաստանի պետական բյուջեի վրա։ Այդպես է շարունակվել մինչև 2022 թվականի դեկտեմբերը, երբ ճանապարհի Լաչին-Խանքենդի հատվածում սկսված ադրբեջանական հասարակության ակցիաները դրեցին՝ Հայաստանից Ղարաբաղ զինամթերքի և զենքի ապօրինի տեղափոխման և ավազակախմբերի անձնակազմի համալրման առաջին արգելքը։ Բայց այն ժամանակ հայերի մոտ դեռ մնում էր՝ շրջանցիկ ճանապարհների և արահետների տեսքով սողանցքը, որը նույնպես շուտով անցավ Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ։ Եվ, վերջապես, տեղի ունեցողին վճռական ԴԱԴԱՐ դրեց ապրիլին «Լաչին» սահմանային անցակետը։ Վերջ, մկան թակարդը շրխկոցով փակվեց։

Դրանով հանդերձ Ղարաբաղում Հայաստանի բոլոր անօրինական գործողությունները տեղի են ունենում ռուս խաղաղապահների աչքի առաջ։ Այստեղ արդեն որերորդ անգամ հիշեցվում է Եռակողմ հայտարարության կենտրոնական կետերից մեկը՝ ՌԽՔ-ի ծավալման զուգահեռ հայկական բոլոր զինված կազմավորումների դուրսբերումը։ Սակայն դա մինչև այժմ տեղի չի ունեցել, ինչը հանդիսանում է Եռակողմ հայտարարության կոպիտ խախտում՝ Հայաստանի և Ռուսաստանի կողմից։ Առանց որևէ կասկածի, Մոսկվան և Երևանը պատասխանատու են այն բանի համար, որ Եռակողմ հայտարարությունը իջեցվել է մինչև ոչ լեգիտիմ մակարդակի, և հենց նրանք են մեղավոր այս փաստաթղթի հիման վրա կառուցված տարածաշրջանային ճարտարապետության լիովին ոչնչացման համար։ Բայց չէ որ դրա տակ դրված են Պուտինի ու Փաշինյանի ստորագրությունները, սակայն նրանք իրենց գործնական գործողություններով ու անցկացվող քաղաքականությամբ քայքայեցին այս փաստաթուղթը։ Այդ իսկ պատճառով, ցանկացած հավակնությունը, որը ադրբեջանական կողմին առաջադրվում է Եռակողմ հայտարարության համատեքստում, հանդիսանում է բացարձակապես չհիմնավորված։ Այժմ ծագել են նոր իրողություններ, որոնք բոլորը պետք է ընդունեն։ Եվ այսօրվա դրությամբ Եռակողմ հայտարարության շրջանակներում Ադրբեջանին ներկայացվող պահանջների մասին խոսելն անհիմն է, քանի որ Ռուսաստանն ու Հայաստանը իրենք են արել ամեն ինչ, որպեսզի այն ոչնչացնել։ Օրինակ, Եռակողմ հայտարարության պահանջներից մեկը եղել է Զանգեզուրի միջանցքի բացումը, սակայն դա չի իրականացվել Հայաստանի կողմից։ Համաձայնվեք, այս ֆոնին անհեթեթ է մեղադրել Ադրբեջանին, երբ երկրորդ ստորագրող պետությունը Ռուսաստանի լուռ համաձայնությամբ աղբարկղ է նետում իր պարտավորություններով փաստաթուղթը։

Առանց որևէ կասկածի, Ղարաբաղում հայկական անօրինական զինված կազմավորումները պետք է կազմալուծվեն, Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները՝ դուրս բերվեն, իսկ տեղի հայ բնակչությունը պետք է ինտեգրվի ադրբեջանական պետությանն ու հասարակությանը։ Բայց…

Ցավոք, վերջերս ադրբեջանական կողմին հասած տեղեկությունների համաձայն, Հայաստանի անօրինական զինված կազմավորումները մի շարք սադրանքներ են պլանավորում Ադրբեջանի ԶՈւ-ի դեմ, ընդ որում դրանց նախապատրաստումը տեղի է ունենում ՌԽՔ-ի լուռ համաձայնությամբ և հավանությամբ։ Նոր սադրանքի դեպքում «Վրեժ-3» գործողությունը կդառնա անխուսափելի։ Ժամանակն է, որ բոլորը հասկանան, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում չի ընդունի իր տարածքում անօրինական զինված խմբավորումների առկայությունը։

Կա ևս մեկ կարևոր պահ։ Արդեն տեղի է ունենում հարկադիր տեղահանված ադրբեջանցիների՝ դեօկուպացված տարածքներ վերադարձի գործընթացը, և այդ գործընթացը միայն կարագանա։ Նման պայմաններում Ադրբեջանը պարտավոր է ապահովել վերադարձող քաղաքացիական անձանց անվտանգությունը, ինչը անհամատեղելի է Ղարաբաղի տարածաշրջանում անօրինական զինված ուժերի առկայության հետ։ Այս համատեքստում անհրաժեշտ է հիշել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, որոնք նա ասել է հունիսի 23-ին՝ պաշտպանության նախարարության զորամասերից մեկը կատարած այցի ժամանակ։

«Մենք նախկին վերաբնակներին վերադարձնում ենք իրենց նախնիների հողեր։ Մենք տիրապետում ենք շահեկան դիրքերի՝ Հայաստանի հետ սահմանի երկայնքով։ Մենք ամրապնդվում ենք այդ դիրքերում։ Ռազմավարական բարձունքներում գտնվելը մեզ համար ապահովում է ռազմավարական առավելություն։ Նորից եմ ասում, վերջին երկուսուկես տարիների ընթացքում մենք զգալիորեն հզորացրել ենք մեր բանակը։ Եթե Հայաստանը և նրա հետևում կանգնած արտասահմանյան ազգակիցները չեն հասկանում այս բոլոր գործոնները, ապա թող իրենք իրենց մեղադրեն։ Մեր դեմ ուղղված ցանկացած սադրանք անպատասխան չի մնում, յուրաքանչյուր սադրանքին հետևում է արժանի պատասխան՝ լինի դա ռազմական, թե քաղաքական»,- ասել է Ալիևը։

Իսկ նա, ինչպես արդեն կարողացել են համոզվել աշխարհում բոլորը՝ խոսքերը քամուն չի տալիս…

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 260 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading
Response: 0.05