twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ոչինչ աննկատ չի անցնում Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

06 Փետրվարի 2024 17:34

Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի Սեն-Սիր ռազմական ակադեմիայի ղեկավար կազմի ներկայացուցիչները այցելել են՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։ Բացի այդ, ակադեմիայում բացվել է ֆրանսերեն լեզվի դասասենյակ, և ֆրանսերեն լեզուն ներմուծվել է կուրսանտների ուսումնական ծրագրում: Նոր դասասենյակի բացման պատվին կարմիր ժապավենը կտրելու պատվավոր իրավունքը ներկայացվել է՝ Հայաստանում սովորող ֆրանսիացի կուրսանտին, և վերապատրաստման համար Ֆրանսիա ուղեգրված հայ կուրսանտին։ Այս ամենը՝ երկու ակադեմիաների համագործակցության շրջանակներում։

Ի դեպ, Վազգեն Սարգսյանը, ում անունով է կոչվել Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիան, կրել է «սպարապետ» կոչումը։ Դե, եկեք մենք էլ հետագայում այս ակադեմիան կոչենք սպարապետի անվան ակադեմիա։ Պարզ և հակիրճ լինելու համար: Տեղեկատվության համար. Ֆրանսիայի Սեն-Սիր ռազմական ակադեմիայի նշանաբանն է հանդիսանում. «Նրանք սովորում են հաղթահարել»։ Հնարավոր եմ համարում, որ նրանք սովորում են հաղթահարել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստներին հերոսական դիմադրության մտքից ամոթը: Կամ էլ նույնպես հաղթահարում են՝ հիշելով պարտությունը, ասենք, Դիեն Բիեն Ֆուի ժամանակ։ Ֆրանսիայի այդ պարտության մասին ես ավելի մանրամասն կպատմեմ, բայց մի մանրամասնությամբ, այնուամենայնիվ կկիսվեմ հենց հիմա. Դիեն Բիեն Ֆուի համար մղվող մարտերի ժամանակ ֆրանսիացի զինծառայողները աչքի են ընկել նրանով, որ գերի ընկած վիրավոր վիետնամցիներին մինչև վերջ սպանում էին գլխին կրակելով։ Մեր այբուբենը. Խ տառը՝ Խիզախություն։

Մի խոսքով, հետաքրքիր, և ուշադրության արժանի նորություն։ Այ թե ինչի համար եմ սիրում Գոգոլին, ուրեմն նրա համար, որ նա արդիականությունը չի կորցնում, չէ որ ավելի քան 150 տարի առաջ է մարդը գրել «Մեռած հոգիներ», բայց ամեն ինչ կարծես այսօրվա մասին է: Հիշու՞մ եք այն դրվագը, երբ Չիչիկովը հիանում է ինքն իրենով, կանգնելով հայելու առաջ, նոր կոստյումով։ «Չիչիկովը մի քանի խոնարհ ողջյուններ արեց՝ անհասկանալի հնչյունների ուղեկցությամբ, մասամբ նման ֆրանսերենին, թեև Չիչիկովն ամենևին էլ ֆրանսերեն չգիտեր»։ Հիշեցի՞ք։ Դե տեսեք, այն: Ֆրանսերեն լեզուն։

Սկզբունքորեն, զարմանալու բան չկա, Ֆրանսիայի դիրքորոշումը միանշանակ հակաադրբեջանական է, ուրեմն այստեղ ի՞նչ զարմանալու բան կա։ Միթե մենք մեզ համար ի՞նչ-որ նոր բան ենք բացահայտել: Միթե որևէ մեկը կասկածո՞ւմ էր նրա հայանպաստ դիրքորոշման և Հարավային Կովկաս ներթափանցելու ցանկության մեջ։ Ճիշտ է, ոչ ոք չի էլ կասկածել: Ֆրանսիան Հայաստանի հետ կհամագործակցի ոչ միայն սպայական կադրերի պատրաստման հարցում, նա անպայման նրան սպառազինություն կմատակարարի, սա պետք է իմանալ, և դրան պետք է պարզապես պատրաստ լինել։ Եվ Ֆրանսիային թերագնահատելը ոչ թե պարզապես հիմարություն է, նրա ռազմական հզորությունը թերագնահատելը՝ հանցանք է: Սա Եվրամիության ամենախոշոր բանակն է, իսկ համաշխարհային վարկանիշում այն մտնում է աշխարհի ամենահզոր բանակների տասնյակում։ Բացի այդ, նրա պաշտպանական արդյունաբերությունը՝ ավելի քան 170 ձեռնարկություններ են: Արտադրության ամբողջական արդյունաբերական կառուցվածք, ներառյալ միջուկայինը։ Սա վտանգավոր և շատ կենսունակ գիշատիչ է՝ բազմադարյա ծառայողական ցուցակով, իսկ «Ֆրանսիայում ճգնաժամ է, և շատ շուտով կփլուզվի» արտահայտությունները եկեք մի կողմ թողնենք։ Դա միանգամայն այդպես չէ, և այս տեղեկատվությունը պետք է ընկալել լրջորեն և պատրաստ լինել... պատրաստ լինել ամեն ինչի, այդ թվում նաև կանխարգելիչ միջոցներին։

Ի դեպ, Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը բնավ չի նշանակում, որ Հայաստանը հատկապես ֆրանսիական արտադրության զենք կստանա։ Խոշոր դերակատարները իրենց արբանյակներին աջակցելու համար շատ հաճախ օգտագործում են երրորդ երկրների զենքերը, որպեսզի իրենց ականջներն այդքան հստակ չցցվեն: Օրինակ՝ ԽՍՀՄ-ը շատ հաճախ ուղղակի Չեխոսլովակիային էր պատվիրակում զենքի մատակարարման հարցերը, բարեբախտաբար, այնտեղ՝ Չեխոսլովակիայում, զենքը կատարվում է «հինգի» մակարդակով (օրինակ՝ 1954թ. ԿՀՎ-ն կանխեց ռազմական լուրջ մատակարարումները... Գվատեմալա։
Նավերը բեռնված էին հատկապես չեխոսլովակյան արտադրության զենքերով): Ֆրանսիայի դեպքում կարելի է ենթադրել (կրկնում եմ. ենթադրել), որ Հայաստանին մատակարարվելու է բելգիական արտադրության զինատեսակներ, որոնք նույնպես աշխարհի նորագույն զինատեսակները չեն։ Այո և հնարավոր առաքումների լոգիստիկ ուղիները պետք է դառնան մեր լարված ուշադրության օբյեկտ։ Օրինակ, Իրանի միջով երթուղին։ Եվ, իհարկե, դիվանագիտական բեռներ։ Մի զարմացեք։ Դիվանագիտական բեռը առհասարակ ստուգման ենթակա չէ, սա, եթե չեմ սխալվում, Վիեննայի կոնվենցիայի դրույթներից մեկն է։ Բայց ահա, Երևանում Ֆրանսիայի դեսպանատան համար եկող կոնտեյներների հաճախականությանը և քանակին՝ որոշակի ճարտարությամբ հանդերձ կարելի է հետևել։ Ինչու՞ են նրանց այդքան շատ իրեր պետք այդքան մեծ քանակությամբ կոնտեյներներում՝ սա լավ և ճիշտ հարց է... Իսկ քանի որ մեծ դերակատարների միջև մրցակցությունը շատ կատաղի է, և չազդարարված պայքարը երբեք չի դադարում, դրանում մեզ հաճույքով կաջակցեն նրանք, ովքեր Ֆրանսիան համարում են մրցակից: Իսկ Ֆրանսիան բավականին մրցակիցներ ունի: Ասելով «մրցակիցներ», ես մեղմացնում եմ առոգանությունը։ Որովհետև մեծ դերակատարների միջև միշտ պատերազմ է ընթանում։ Պատերազմ, որը պարզապես միշտ չէ, որ անցնում է թեժ փուլի։ Եվ մեծ դերակատարների միջև այս ամբողջ պայքարը ամենից շատ հիշեցնում է կանանց կոլեկտիվին, որտեղ բոլորը զգոնորեն իրար նախանձում են՝ լինի նոր հագուստ, թե հասարակ կանացի երջանկություն։ Եվ, հավատացեք, ոչինչ աննկատ չի կատարվում։ Իսկ առավել ևս չի անցնում։ Ոչ մի կոնտեյներ...

Մարդուկներ, մարդուկներ... Դուք հավատում եք ձեր արտասահմանյան հովանավորներին, իբր, ինչպես միշտ՝ «Արևմուտքը մեզ կօգնի», «Ֆրանսիան մեզ հետ է, և նրանք արդեն զենք են բերում», «սփյուռքը բոլորից ուժեղ է և հարուստ»։ Ահա դրա համար էլ և ապրում եք որպես «ուրիշի պահեստի գիշերային պահակ»: Սեփական գլխով մտածելն ավելի շահավետ է, այո և անվտանգ։ Այնպես որ ավելի լավ է աղոթքի պես կրկնեք այս խոսքերը: Գրեք, թելադրում եմ. «Ես հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ չունեմ», «նրանք ուզում են ձեռքերը տաքացնել Ադրբեջանի հետ իմ վեճերի վրա», «Ինձ օգտագործում են որպես Թուրքիայի և Ադրբեջանի վրա ճնշման գործիք», «Ես այլևս չեմ ուզում, որ ծեծեն ինձ»:

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 132 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
instagram
Подписывайтесь на наш Instagram канал
Подписывайтесь на наш Instagram канал
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading
Response: 0.12