twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մակրոնի ռազմական պլանները. պատվամոլություն առանց ամունիցիայի Սերգեյ Բոգդանի վերլուծությունը

04 Մարտի 2024 16:54

Ամբողջ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և նրա թիմը ակնարկում էին՝ ՆԱՏՕ-ի և որպես նրա անդամ Ֆրանսիայի ուկրաինական ճակատում Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ մտնելու պատրաստակամության մասին։ Միաժամանակ ֆրանսիացիները շարունակել են ակտիվորեն աշխատել Հայաստանի հետ և ապահովել Երևանի դիրքորոշման խստացումը Ռուսաստանի նկատմամբ։ Իհարկե, Մակրոնի այս քայլերն առանձնապես համոզիչ չեն թվում այն ֆոնին, երբ Ֆրանսիային շարունակում են նեղել նույնիսկ Աֆրիկայում իր ավանդական ազդեցության ոլորտում։ Բայց չարժե նսեմացնել Արևելյան Եվրոպայում և Կովկասում հակամարտությունների աճի վտանգը՝ հատկապես հաշվի առնելով այն, որ արևմտյան որոշ պետություններ ղեկավարում են քաղաքականության ռազմավարական գիծ վարելուն ակնհայտորեն ոչ ունակ քաղաքական գործիչներ, որոնց տակ առանց այդ էլ երերում է աթոռը։ Արդյունքում նրանք գործում են ոչ թե որպես պատասխանատու պետական գործիչներ, այլ որպես թղթախաղ խաղացողներ։ Եվ եթե նման պայմաններում Արևելյան Եվրոպային միայն հրաշքը կարող է փրկել համաշխարհային դերակատարների միջև կռիվների ասպարեզ դառնալուց, ապա Հարավային Կովկասում Ադրբեջանն ու Թուրքիան ի վիճակի են չեզոքացնել նման փորձերը։

Արշավ դեպի Մոսկվա. կարո՞ղ են կրկնել։

Մակրոնը՝ ՆԱՏՕ-ի զորքերը Ռուսաստանի հետ պատերազմելու համար Ուկրաինա ուղարկելու հնարավորության հարցը բարձրացրել է փետրվարի 26-ին Փարիզում։ Նրա կարծիքով, ԵՄ-ի յուրաքանչյուր երկիր կարող է դա որորշել ինքնուրույն՝ պետք է հասկանալ՝ անվտանգության երկկողմ երաշխիքների շրջանակներում, որոնք վերջերս եվրոպական որոշ երկրները ստորագրել են Ուկրաինայի հետ։ Մակրոնին անմիջապես արձագանքեց «մանուկ Մակրոնը», ինչպես անվանել են Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին՝ իր հովանավորին նմանակելու համար: Հինգշաբթի օրը Մակրոնը հաստատել է, որ ՆԱՏՕ-ի երկրների պատերազմի մեջ մտնելը հնարավոր է։ Այս խոսակցություններին ավելի ցայտուն է դարձրել այն փաստը, որ Ֆրանսիայի ղեկավարը իր ռազմական սպառնալիքները կրկնեց՝ բացելով այս ամառ Փարիզում անցկացվող հնուց պատերազմից հրաժարվել մարմնավորող՝ Օլիմպիական խաղերի միջոցառումների անցկացման համար օբյեկտների բացման ժամանակ։

Մակրոնի այս հայտարարություններին պետք է վերաբերվել ոչ թե որպես նախազգուշացում արևմտյան պատասխանատու քաղաքական գործչի կողմից, այլ որպես քաղաքական վտանգավոր ինտրիգների շարանը մեկնարկելու փորձ։ Նախ, ո՞վ է այդ մասին խոսում։ Աչքի առաջ զառամյալացող կայսերական տերության առաջնորդը, որը վերջին տարիներին պարտությունը պարտության հետևից է կրում՝ Աֆրիկայում իր նեոգաղութատիրական ազդեցությունը պահապանելու փորձերում ոչ ամենահզոր հակառակորդներից։ Խոսքի համար, Ուկրաինայում կռվելու համար ԵՄ-ի երկրների զորքերը ուղարկելու մասին Մակրոնի առաջին ելույթից մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ ձախողվել են՝ անցյալ ամառ ֆրանսիական նեոիմպերիալիզմից ազատագրված մեկ այլ երկրի՝ Նիգերիայի դեմ տարածաշրջանային պատժամիջոցներ սահմանելու Փարիզի կողմից աջակցվող փորձերը։

Երկրորդը, նույնիսկ հնչեցնելով նման հեռու գնացող սպառնալիքներ՝ Մակրոնը չի կարող թաքցնել Ուկրաինային արևմտյան աջակցության նվազման ակնհայտ իրողությունը։ Հատկապես այս աջակցության նվազեցման հետ է կապված, որ վերջերս քայլեր են ձեռնարկվում ԵՄ-ում և ԱՄՆ-ում ռուսական ակտիվների օգտագործման և բռնագրավման ուղղությամբ, ընդ որում գնալով դա ավելի ու ավելի է ազդում մասնավոր սեփականության վրա։ Օրերս պարզվել է, որ այսպես կոչված «Մեծ յոթնյակի» հունիսյան գագաթնաժողովում ԱՄՆ-ի նախագահ Բայդենը մտադիր է՝ ուկրաինական պետության ֆինանսավորման համար ինչ որ «ռուսական ակտիվների օգտագործման պլան ներկայացնել»։ Եվրահանձնաժողովի ղեկավար ֆոն դեր Լեյենը պահանջել է առայժմ ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթն օգտագործել Կիևին ռազմական տեխնիկա մատակարարելու համար, բայց իրականում, ԵՄ-ի կառույցները սկսել են՝ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների առգրավման տեխնիկական նախապատրաստությունը։

Սրանք ուկրաինական պետության ֆինանսավորման մեջ հավաքական Արևմուտքի ֆինանսական խնդիրների հետ կապված հարկադրված միջոցներ են։ Արևմտյան վերնախավերը ավելի վաղ փորձում էին խուսափել այդ միջոցներից, քանի որ նման քայլով նրանք ամբողջ աշխարհին ցույց կտան, որ սեփականության իրավունքի և առհասարակ օրենքի գերակայության մասին իրենց ամպագոռգոռ խոսքերը սուտ են։ Այնպես չէ, որ նման բան նախկինում երբեք չի արվել, բայց այնտեղ ծավալներն ու հանգամանքները անհամեմատելի էին (օրինակ, ԱՄՆ-ը Իրանից և Աֆղանստանից փող պահանջեց այս երկրներում ռեժիմների փոփոխությունից հետո, բայց դրանք այն գումարներ էին, որոնք նախորդ տիրակալների կողմից այսպես թե այնպես արդեն փոխանցվել էին ամերիկացիներին՝զենքի դիմաց, որպես կանխավճար և այլն)։ Մի խոսքով, ոչ արևմտյան աշխարհի ձեռներեցներն ու քաղաքական գործիչները, իսկ սա մոլորակի երկրների մեծամասնությունն է, այսուհետև կմտածեն, թե արդյոք պետք է իրենց կապիտալն ու ունեցվածքը պահեն Արևմուտքում, այստեղից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։ Առանց իրենց բանկերում և անշարժ գույքում ներդրված ոչ արևմտյան փողերի, արևմտյան տերությունների հզորությունը կթուլանա ծակված փուչիկի պես:

«Հովազների» հետևից այրվում են «աբրամսները»

Մի շարք դաշնակիցներ՝ Գերմանիան, Լեհաստանը, Սլովակիան, Շվեդիան, Հունգարիան և Մեծ Բրիտանիան՝ իրենց զերծ են պահել Մակրոնի հայտարարություններից, ասելով, որ նրանք չեն պատրաստվում որևէ մեկին ուղարկել ռուս-ուկրաինական պատերազմ։ Բայց կա մի նրբերանգ։ Առարկությունները, հավանաբար, կապված են նրա հետ, որ Ֆրանսիայի ղեկավարը դա ասել է՝ շեշտելով Եվրոպայի երկրների (այսինքն՝ ԵՄ-ի) դերը, և հատկապես դա դաշնակիցներին դուր չի եկել։ Չէ որ նրանք չեն ցանկանում Ռուսաստանի հետ կռվի մեջ մտնել առանց ԱՄՆ-ի, իսկ վերջինիս մասնակցության վրա կարող են հույս ունենալ միայն ՆԱՏՕ-ի շրջանակներում մնալու դեպքում։ Ինչ վերաբերում է մնացածին, Մակրոնը բարձրաձայնել է այն, ինչն առանց այդ էլ բոլորին հայտնի գաղտնիք է։ ՆԱՏՕ-ի երկրները միայն զենքի մատակարարումներով և ֆինանսներով չեն աջակցում Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում։ Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին նրանց զինվորականների մասնակցությունը արդեն դարձել է իրականություն։ Թե ինչ կարգավիճակում են նրանք այնտեղ գտնվում՝ բարդ հարց է, շատերն իսկապես կարող են լինել «հանգստացողներ» և «պաշտոնաթողներ», բայց պատերազմին նրանց ակտիվ մասնակցության փաստն անհերքելի է։ Եվ սրանք արդեն ոչ միայն պարզապես ռուսական կողմի մեղադրանքներ են։ Ռուսական թիրախների ուղղությամբ հրթիռային հարձակումներին բրիտանացի և ֆրանսիացի զինվորականների մասնակցության մասին այս օրերին ասել է Գերմանիայի կանցլեր Շոլցը։ Նրան, ըստ երեւույթին, չի ուրախացնում Ֆրանսիայի կառավարության ռազմատենչ դիրքորոշումը, ինչի համար էլ նա ասել է։ Գաղտնիքների բացահայտման համար Շոլցի վրա անմիջապես քննադարտության տարափ տեղաց։

Ներկայիս միտումների պահպանման դեպքում արևմտյան զինվորականներին դժվար թե հաջողղվի խուսափել Ռուսաստանի հետ պատերազմին մասնակցելուց, թեև Արևմուտքի երկրների մեծ մասը կնախընտրի դա անել ոչ թե «Մակրոնի տարբերակով», այլ ԱՄՆ-ի մասնակցության որոշ երաշխիքներով: Իսկ «դեպի պատերազմ» միտումները շարունակվում են. դա ցույց տվեցին այս շաբաթ Ալբանիայում բալկանյան երկրների հետ ԵՄ-ի գագաթնաժողովները՝ աննախադեպ պահանջներով։ Հարևաններին առաջարկելով «Բալկանների աճի ծրագիր» ամբարտավան անվանումով ողորմություն և ընդամենը 6 միլիարդ եվրո (որից 4 միլիարդը վարկով) կոպեկներ՝ Բրյուսելը այս երկրներից ուզում է ոչ միայն Եվրամիության կողմից սահմանված բարեփոխումներ, այլ նաև հետեւել ԵՄ-ի արտաքին քաղաքական կուրսին։ Հատկապես աչքի է ընկել Եվրախորհրդարանը, որը ուղիղ ասել է, որ գումար կստանան միայն այն երկրները, որոնք լիովին և անառարկելիորեն կաջակցեն ԵՄ-ի արտաքին և պաշտպանական քաղաքականությանը, ներառյալ «Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցները»:

Միաժամանակ եվրամիութենականները չեն կորցնում ԱՄՆ-ին այնուամենայնիվ «Արշավ դեպի Արևելք» ներքաշելու հույսը։ Նրանց հույսերը կարծես թե անհիմն չեն։ Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է. «Եթե Ուկրաինան տապալվի, ես իսկապես ենթադրում եմ, որ ՆԱՏՕ-ն մոտ ժամանակում կներգրավվի Ռուսաստանի հետ պայքարում»: Եվ նույն օրն էլ ուկրաինական իշխանությունները հայտարարեցին, որ ճակատը կարող է փլուզվել արդեն ամռանը եւ արեւմտյան դաշնակիցներին խնդրել են ավելի շատ զինամթերք ուղարկել։ Բայց պարզ չէ՝ արդյոք դա կօգնի, քանի որ հինգշաբթի օրը պարզվել է, որ ուկրաինական բանակը կորցրել է ամերիկյան «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաների ավելի քան մեկ երրորդը (186-ից 68-ը)։ Արևմտյան տեխնիկան այրվում է ոչ ավելի վատ, քան խորհրդային և հետխորհրդային տեխնիկան, և արևմտյան անպարտելի հեգեմոնի վարկանիշի համար ճակատագրական այրվող «վարազների» և «բրեդլիների» լուսանկարներից հետո, երեքշաբթի օրը խոցվեց ամերիկյան «Աբրամս» առաջին տանկը: Բայց ապավինել Օսթինի այն հավաստիացումներին, որ ռազմական պարտության դեպքում ամերիկացիները կներգրավվեն պատերազմի մեջ, մեղմ ասած, անխոհեմ է ԱՄՆ-ում աճող քաղաքական ճգնաժամի ֆոնին, որը կձգձգվի առնվազն մեկ տարի։ Իսկ ո՞վ է մեզ ասում դա՝ Օսթինը, ով առողջական վիճակի պատճառներով հազիվ թե ավելի ընդունակ լինի, քան Բայդենը։ Այլ կերպ ասած, ներկայիս չափազանց ոչ տրանսպարանտ ամերիկյան քաղաքական վերնախավում մենք նույնիսկ չգիտենք, թե ով է կայացնելու նման որոշումներ, բայց դա հաստատ Բայդենը կամ Օսթինը չեն: Ահա թե ինչու է՝ Արևելյան Եվրոպայում պատերազմում խաղադրույքները բարձրացնելու Մակրոնի խաղը վտանգավոր, և հենց ԵՄ-ի համար չի կարող ամերիկյան օգնության հաշվով չնչին վստահություն լինել։

Փաշինյանը և նոր ճակատ Ռուսաստանի դեմ

Դա, իհարկե, չի խանգարում Մակրոնին շարունակել Մոսկվայի դեմ ևս մեկ ճակատ բացելու աշխատանքը՝ հայկական ռազմահենադաշտի վրա։ Այս շաբաթ Հարավային Կովկասում շարունակեցին իրենց դրսևորել Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարության վերջին շփումների հետևանքները։ Հինգշաբթի Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու և ԵՄ-ին անդամակցելու իր երկրի պատրաստակամության մասին։ Ի լրացում նա դժգոհել է, որ Հայաստանին ստիպում են միանալ Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությանը, պահանջել է հեռացնել ռուս սահմանապահներին՝ ճիշտ է միայն Երևանի օդանավակայանից՝ և ակնարկել է՝ Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը քննարկելու հնարավորության մասին։

Քաղաքական լեզվից թարգմանաբար սա նշանակում է. «Օգնեք մեզ, և եթե մենք ինքնին ձեզ քիչ ենք հետաքրքրում, ապա դա արեք պարզապես Պուտինին զայրացնելու համար»: Նման հնարամիտ հնարքները անհրաժեշտ են, քանի որ կասկածներ կան, թե Փարիզը արդյոք պատրաստ է լրջորեն գումար ծախսել Հայաստանի վրա։ Դա երևում է ոչ միայն Մակրոնի՝ հայկական բանակի սպառազինման ծախսերը այսպես կոչված ԵՄ-ի Խաղաղության հիմնադրամի վրա տեղափոխելու փորձերից։ Դա երևում է նաև փետրվարի 21-22-ին Հայաստանի վարչապետ Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցի արդյունքներից, որտեղ նրան մատուցվել է հանդիսավոր ընդունելություն՝ գեղեցիկ և էժան։ Մակրոնի և Փաշինյանի ներկայությամբ Ֆրանսիայի ազգային գերեզմանատնում վերաթաղվել է Նացիստական օկուպացիայի դեմ դիմադրության շարժման հերոս՝ էթնիկ հայ Միսակ Մանուշյանը և նրա կինը։ Այս արարողությունը կարծես կասկածելի մանիպուլյացիա լիներ մի մարդու աճյունով, որն այլեւս չէր կարող պատասխանել մանիպուլյատորներին։ Մանուշյանը կոմունիստ էր և դժվար թե ընդհանուր լեզու գտներ թե՛ժամանակակից հայկական պետության մեջ նացիստական կոլլաբորանտ, ռասիստ Նժդեհի կողմնակիցների, թե՛ Ֆրանսիայի հայկական սփյուռքի դաշնակ ակտիվիստների հետ։

Բայց էլ ի՞նչ ստացավ Փաշինյանը։ Չպետք է ուռճացնել հայկական պետության դիրքերի ամրապնդման գործում Փարիզի իրական պատրաստակամությունը։ Որոշակի պայմանավորվածություններ ու խոստումներ, իհարկե, եղել են. մասնավորապես երեքշաբթի օրը «Հայկական ժամանակ» թերթը, հղում անելով ֆրանսիական անանուն աղբյուրներին, հայտնել է Ֆրանսիայի և Հայաստանի հետախուզական ծառայությունների միջև՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի և Թուրքիայի վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանակման համաձայնագրի ստորագրման մասին, ընդ որում ֆրանսիացիները Երեւանին խոստացել են՝ Հայաստանի սահմաններին օպերատիվ իրավիճակի մասին արբանյակային նկարահանումներ։ «Հայկական ժամանակ»-ը ժամանակին հիմնադրվել է անձամբ Փաշինյանի կողմից, և այդ պատճառով էլ հաղորդագրությունը հնչել է ծանրակշիռ, սակայն, հոդվածը շուտով հեռացվել է, իսկ խորհրդարանում ընդդիմությունը հարձակվել է Փաշինյանի թիմի վրա՝ գաղտնիքներ տարածելու համար։

Ուղիղ ասած, առայժմ Հայաստանի ղեկավարի Փարիզ կատարած այցի կոնկրետ արդյունքները միանգամայն համեստ են թվում. «միտադրության նամակը» և «համաձայնագրի» մասին լուրերը իրենից ներկայացնում են ընդամենը իրական օգնության սիմուլյացիաներ։ Լուրջ արդյունքները, որպես կանոն, ուրիշ տեսք ունեն. ինչպես բացահայտ ստորագրված պայմանագրեր ու համաձայնագրեր՝ չեն հրապարակվում միայն դրանց մանրամասները։

Ամեն դեպքում, Մակրոնի հետ զրույցից հետո Փաշինյանը գոտեպնդվել է և Փարիզից հեռանալուց առաջ՝ ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում նախ Ադրբեջանին մեղադրել է տարածքային պահանջների մեջ, իսկ հետո հայտարարել է ՀԱՊԿ-ին մասնակցության «սառեցման» մասին և ոչ միանշանակ մեկնաբանել է երկրում ռուսական ռազմական ներկայության պահպանման հարցը։ Որոշ հայկական հրապարակումներ նույնիսկ սկսեցին շահարկություններ անել ռուս սահմանապահների մոտալուտ դուրսբերման մասին (բայց միայն Երևանի օդանավակայանից, թե չէ ո՞վ է հսկելու սահմանը):

Փաշինյանը իր ամպագոռգոռ հայտարարություններն արել է ֆրանսիացի գործընկերների հետ զրույցներից հետո «սրտապնդվելով» սկսելով հարձակվել և՛ Բաքվի, և՛Մոսկվայի վրա։ Չէ որ մի քանի օր առաջ նա Գերմանիայում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և բանակցությունները բնութագրել էր որպես «կառուցողական»։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա դա երևում է այն պահից. Փաշինյանի ամպագոռգոռ հայտարարություններից անմիջապես հետո պարզ դարձավ, որ ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցում հայկական կողմը իրական քայլեր չի ձեռնարկել, չնայած Երևանը և բոյկոտում է կազմակերպության միջոցառումները։ Մի խոսքով, Մակրոն-Փաշինյան գործարքի ուրվագծերը հետևյալն են. առաջինը ստացավ ՌԴ-ի հետ պատերազմի կրակից շագանակներ հանելուն պատրաստ դաշնակից, իսկ երկրորդը կարողացավ ստեղծել Ադրբեջանի հասցեին մեղադրանքներից (որոնք ինքնին Արևմուտքում քչերին կհետաքրքրի) և Ռուսաստանի Դաշնության հետ խզելու մասին ակնակրկներից (պահանջարկված է Արևմուտքում, երբ վերջին շաբաթներին Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմում լավ լուրերի պակաս կա) իրեն անհրաժեշտ կոկտեյլ և դրանով կերակրել Արևմուտքին։ Զարմանալի չէ, որ նման «հաջողության» ալիքի վրա արդեն փետրվարի 24-ին հայկական կողմից գնդակոծվել են ադրբեջանական բանակի դիրքերը Նախչըվանի ուղղությամբ։

Սակայն, և՛ Փարիզը, և՛ Երևանը առայժմ ակնհայտորեն կասկածում են միմյանց անկեղծության և նյութական հնարավորությունների մեջ։ Եվ վախենում են սխալ հաշվարկել, չէ որ Հարավային Կովկասում, ի տարբերություն աշխարհի որոշ այլ տարածաշրջանների, նման ինտրիգների համար կարող են տարածաշրջանային պետություններից հարված ստանալ ձեռքերին։ Փարիզում ու Երևանում հիանալի գիտեն, որ սխալ քայլը կարող է հեշտությամբ իրենց ընդհարել Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Փաստորեն, Փաշինյանի Փարիզ կատարած այցի օրը թուրքական հետախուզական ծառայություններն արդեն ձերբակալել էին ֆրանսիացի գործակալին։

Մի խոսքով, Երեւանն իրեն ապահովագրում է։ Հետևաբար, մի կողմից, ինչպես վերջերս նշել ենք՝ Փաշինյանը դիմել է ինտենսիվ շփումների Մեծ Բրիտանիայի հետ (որպես այլընտրանք ֆրանսիական վեկտորին)։ Մյուս կողմից, Փաշինյանը խելամիտ է համարել, չնայած վերջին ժամանակների բոցաշունչ հռետորաբանությանը, այնուամենայնիվ իր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ուղարկել չորեքշաբթի-հինգշաբթի Բեռլինում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների։

Եզրափակելով, հարկ է նշել, որ որոշ արևմտյան քաղաքական գործիչները և Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում նրանց հետևորդները բլեֆից և ինտրիգից բացի այլ բանի ընդունակ չեն։ Միգուցե արևմտյան երկրներում ներկայիս քաղաքական մոդելները փաստորեն վերացրել են՝ իրենց ընտրողների շահերից բխող պատասխանատու երկարաժամկետ քաղաքականություն վարելու հնարավորությունը: Արդյունքում մենք տեսնում ենք այնպիսի վտանգավոր խաղ, ինչպիսին փարիզյան իսթեբլիշմենտը ցուցադրել է վերջին շաբաթներին: Եվ, չնայած Ֆրանսիայի ներկայիս ղեկավարների և Արևմուտքում նրանց որոշ գործընկերների ակնհայտ բլեֆին, կրակի հետ նրանց անպատասխանատու խաղը հղի է՝ առանց Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման որևէ հեռանկարի Արևելյան Եվրոպայում պատերազմի սրմամբ, բայց փոխարենը տարածաշրջանային պատերազմի բոլոր նոր ու նոր փուլերին անցնելու ավելի քան ակնհայտ հեռանկարներով՝ ընդհուպ մինչև գլոբալ փուլի։

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 155 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading
Response: 0.05