twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մակրոնը, Փաշինյանը և պատերազմ Հարավային Կովկասի համար Բաքուն պատրաստ է ջախջախիչ պատասխանի

28 Փետրվարի 2024 14:29

Փետրվարի 12-ին հայկական կողմը միտումնավոր խախտեց՝ հակաահաբեկչական գործողությունից հետո շուրջ 5 ամիս տիրող կայունությունը։ Այդ օրը, հիշեցնենք, հայ դիպուկահարի կրակոցից վիրավորվեց ադրբեջանցի սահմանապահ։ Ի պատասխան՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը անցկացրեց «Հատուցում» գործողությունը՝ վերացնելով Հայաստանի զինված ուժերի մարտական դիրքը և «Երկրապահ» ահաբեկչական կազմակերպության չորս հայ զինյալների։

Փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Գերմանիայի կանցլեր Շոլցի նախաձեռնությամբ կայացել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Ցավոք սրտի, չնայած նրան, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի բանակցությունները, հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման հարցերը, հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանը՝ Ֆրանսիայի կողմից փչվող բոլոր առագաստներով մղվում է դեպի տարածաշրջանում նոր պատերազմի։ Դրանով հանդերձ Երևանն ու Փարիզը դիմում են Երրորդ Ռեյխի գործելաոճին։ Հիշեցնենք, որ Լեհաստան ներխուժելու համար առիթ է դարձել Ադոլֆ Հիտլերի հանձնարարությամբ՝ Ռայնհարդ Հեյդրիխի և նրա ստորադաս՝ դիվերսիոն խմբի ղեկավար, ՍՍ Շտուրբանֆյուրեր Ալֆրեդ Նաույոքսի կողմից կազմակերպված սադրանքը։ Լեհաստանի վրա ծրագրված հարձակման կապակցությամբ արժանահավատ պատճառի խնդիր էր առաջացել։ Եվ այստեղ հարկավոր եղավ Հեյդրիխի կողմից մտածված հարձակման բեմադրությամբ նախապատրաստությունը: Հեյդրիխի պլանի համաձայն՝ Լեհաստանի զինվորական համազգեստ հագած ՍՍ-ի սպաները պետք է հարձակվեին Գլեյվիցի ռադիոկայանի վրա։ Թե ինչ եղավ հետո՝ արդեն հայտնի է ողջ աշխարհին։

Հենց այս տրամաբանության մեջ է և տեղավորվում մեր կողմից նկատվող՝ Հայաստանի և Արևմուտքում նրան աջակցող ուժերի կողմից Ադրբեջանին նսեմացնելու տեղեկատվական արշավը։ Ուշագրավ է արևմտյան մի շարք լրատվամիջոցներում տարածվող հակաադրբեջանական հիստերիան, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժելու ենթադրյալ նախապատրաստման մասին հայտարարությունները։ Ծանոթ ձեռագիր է, այդպես չէ արդյո՞ք։ Դրանով հանդերձ Արևմուտքում և Երևանում ստեղծում են տեղեկատվական ֆոն նոր պատերազմի համար, որը նախապատրաստում են Ֆրանսիան և այլ ուժեր՝ ակտիվորեն զինելով «քարերի երկրի» ռեւանշիստներին։ Այսինքն, կոպիտ ասած, Ադրբեջանի դեմ ծրագրված՝ հայ-ֆրանսիական սադրանքի մասին հասարակական կարծիքի նախապատրաստման համար տեղեկատվական օպերացիա է անցկացվում։

Ֆրանսիայի հետ այստեղ ամեն ինչ քիչ թե շատ հասկանալի է՝ «հարձակման ենթարկված» Հայաստանին օգնելու պատրվակով Մակրոնի ռեժիմը ամրացնում է իր ներկայությունը տարածաշրջանում, և նույնիսկ կփորձի այստեղից դուրս մղել Ռուսաստանին։ Դրա համար է Փարիզը ինտենսիվ զինում է Հայաստանին։ Դրանով հանդերձ, Ֆրանսիան ոչ միայն ուղղակի իր վրա է վերցրել Հայաստանը զենքով լցնելու գործընթացը՝ նա զբաղվում է նաև հայկական բանակի ստորաբաժանումների ուսուցանմամբ, որոնք, Մակրոնի և ընկերության չար մտահաղացման համաձայն, Х ժամին ռազմական գործողություններ կսկսեն Ադրբեջանի հետ։

Անտեղի չի լինի հիշեցնել նաև այն մասին, որ այդ ձգտումներին ակտիվ օգնություն է ցուցաբերում նաև՝ Հայաստանի տարածքում գործող ԵՄ-ի հետախուզական առաքելությունը։ Այս առաքելությունը զբաղվում է Ադրբեջանի (և ոչ միայն) մասին հետախուզական տվյալների հավաքագրումով, ինչպես նաև մեր երկրի տարածք լրտեսներ ուղարկելով։

Եվ ահա այստեղ տրամաբանական հարց է ծագում. իսկ Հայաստանի ինչի՞ն է պետք դա։ Միթե՞ նա դասեր չի քաղել 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած իրադարձություններից։ Միթե՞ Փաշինյանին, նրա խառնախմբին և ընդիմադիր ճամբարի ռևանշիստներին քիչ է արդեն թափված արյունը։ Ինչի՞ վրա են առհասարակ հույսը դնում Երեւանում։ Դե ինչ, եկեք պարզաբանենք։

Հայաստանը, Ֆրանսիայի և տարածաշրջանից դուրս որոշ ուժերի աջակցությամբ, ծրագրում է հանկարծակի հարձակմամբ գրավել պայմանական սահմանին մի քանի բարձունքներ և դրանով ամրապնդել իր դիրքերը բանակցային գործընթացում։ Վերջին օրերին մենք, կարելի է ասել, նկատում ենք այս մտահաղացման հերթական քայլերը։ Ուշագրավ են Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի գնալով հաճախակիացած գնդակոծությունները Զանգիլանի, Նախչըվանի, Քելբեջարի ուղղությամբ, ինչպես նաև ադրբեջանական բանակի դիրքերի վրա կվադրոկոպերների միջոցով հետախուզական թռիչքներ իրականացնելու փորձերը։ Դրանով հանդերձ, չնայած նրան, որ Ադրբեջանի ԶՈւ-ն համապատասխան հսկողության միջոցներով հստակ սահմանում և մանրակրկիտ արձանագրում է այն կոորդինատները, որտեղից իրականացվում են հայկական սադրանքները՝ Արծրուն Հովհաննիսյանի հավատարիմ աշակերտները, իրենց գործողությունները թաքցնելու նպատակով տարածում են տեղեկություններ այն մասին, որ կրակը իբր բացվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից։ Այստեղ, նրանք ակնհայտորեն հետապնդում են երկու նպատակ՝ սրել իրավիճակը եւ մեղադրել Ադրբեջանին։ Ինչպես գիտեք, բոլորից ուժեղ «Բռնեք գողին» սովորաբար գոռում է հենց գողը։

Այո, քիչ մնաց մոռանայի: Եթե մենք արդեն վերը նշեցինք հայ ռեւանշիստների մասին, ապա այստեղ առանց դաշնակների ոչ մի կերպ գլուխ չես հանի։ Սակայն Փաշինյանը նրանց հետ վիճաբանության մեջ է, ընդ որում ինչպես երկրի ներսում, քանի որ «Դաշնակցություն»-ը ընդդիմադիր է գործող իշխանությանը, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս՝ հատկապես Ֆրանսիայում։ Նրանց միջեւ թշնամությունը հասել է այն աստիճանի, որ Երեւան ժամանող Փաշինյանի դեմ ամենաեռանդուն հանդես եկող եվրոպացի դաշնակներին հետ էին վերադարձնում արդեն «Զվարթնոց» օդանավակայանից։ Ելիսեյան պալատի վերլուծաբանները և ֆրանսիական հատուկ ծառայությունները արագ հասկացան, որ Ադրբեջանին նսեմացնելու, նրա վրա հարձակում նախապատրաստելու և այս գաղափարի ներքո հայ հասարակությանը համախմբելու գործողությունները կարող է փլուզվել, եթե Փաշինյանը չհաշտվի դաշնակ պարագլուխների՝ Ֆրանսիայի հայկական սփյուռքի պարագլուխների հետ։ Եվ Մակրոնը Հայաստանի վարչապետի վերջերս Փարիզ կատարած այցի ժամանակ պարտավորվել է հաշտեցնել երկու ճամբարները։ Այսպես ուրեմն, հայկական ԶԼՄ-ները հայտնել են՝ նախագահ Մակրոնի կազմակերպած Փաշինյանի և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի հանդիպման մասին, որին, ինչպես հայտնի է, 2022 թվականի ամռանը արգելել էին մուտք գործել Հայաստան։ Զրույցը անցկացվել է Ելիսեյան պալատում կայացած տոնական ընթրիքի ավարտին, և նրանում, երկու գլխավոր հերոսներից բացի, մասնակցել են անձամբ Մակրոնը և CCAF-ի երկրորդ համանախագահ Արա Թորանյանը։ «Ազդարարելով զրույցը, նախագահը հայտարարել է վարչապետի և Ֆրանսիայի հայ համայնքի միջև շփումների անհրաժեշտության մասին՝ նույնիսկ նրանց հնարավոր տարաձայնությունների դեպքում»,- ասվում է տեղեկատվության մեջ։ Այսինքն, Մակրոնը Փաշինյանին հասկացրել է, որ ֆրանսիական դաշնակների հետ իր քաղաքական տարաձայնությունները կարող են խանգարել Ադրբեջանի հետ նոր պատերազմ սկսելու նրանց ծրագրին։

Այսպիսով, հանելուկները պարզ են: Եվ հիմա պետք է սպասել X ժամին, երբ Ֆրանսիան ու Հայաստանը կսկսեն իրականացնել իրենց հրեշավոր ծրագիրը։ Ասում են, որ պատմությունը կրկնվելու միտում ունի։ Մեր նկարագրած իրավիճակի դեպքում այն կկրկնվի 100%-ով։ Եվ տիկնիկավարները (Ֆրանսիա) նույնն են, և խամաճիկները (հայերը), և մեթոդները (արյուն, պատերազմներ, քաոս): Բայց նրանք բոլորը մի բան հաշվի չեն առել՝ Ադրբեջանը բավականին ուժեղ է, որպեսզի ապահովվի իր սահմանների անվտանգությունը։ Մենք ունենք հզոր բանակ, ուժեղ կամքի տեր նախագահ և համախմբված հասարակություն։ Մենք խաղաղություն ենք ուզում, բայց պատերազմից էլ չենք վախենում, եթե այն պարտադրեն մեզ։

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 140 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading
Response: 0.06