twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Հարավային Կովկասի առջև կանգնած են շատ ավելի լուրջ մարտահրավերներ, քան հարևանների հետ հակամարտությունները Caliber.Az-ը՝ Թբիլիսիից

09 Հունիսի 2022 17:14

Caliber.Az-ի հարցազրույցը՝ վրաստանցի քաղաքագետ, միջազգային հարաբերությունների ոլորտի փորձագետ, Թբիլիսիի Իլիայի պետհամալսարանի և Գլազգոյի (Մեծ Բրիտանիյա) համալսարանի աշխատակից Գեորգի Օդոշաշվիլիի հետ։

—Կցանկանայի իմանալ Ձեր վերաբերմունքը վրաց-ամերիկյան ռազմական համագործակցության նոր հայեցակարգի նկատմամբ։ Դա ի՞նչ է տալիս Թբիլիսիին։

—ԱՄՆ-ը և Վրաստանը հանդիսանում են ռազմավարական գործընկերներ։ Վրաստանը ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցներից մեկն է Արևելյան Եվրոպայում, նա եղել է երերորդը՝ Իրաքում պատերազմի ժամանակ զորքերի մատակարարման և Աֆղանստանում ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող առաքելությունում բնակչության մեկ շնչի հաշվով խոշորագույն դոնոր։

Միացիալ Նահանգները իրենց կողմից, Վրաստանին, իր հյուսիսային հարևանի կողմից ուժեղացող ճնշման ֆոնին ակտիվորեն օգնում են նրա պետական կառույցների ամրապնդման մեջ։ 1991 թվականից ի վեր ամերիկացիները մեզ ավելի քան 3 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն են տրանադրել։

ԱՄՆ-ը Վրաստանի հետ սերտ համագործակցում է փոխադարձ անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի նպատակներով։

Վրաց ժողովուրդը արևմտյան կողմնորոշման մասին ամուր որոշում է ընդունել, և 2008 թվականին ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին խորհրդատվական հանրաքվեին գրեթե 78% վրացիները կողմ են քվեարկել։ Այնպես որ Թբիլիսին վաղուց և անշրջադարձելի ընտրել է եվրոատլանտյան կազմակերպությունների և դերակատարների հետ սերտ համագործակցությունը։

—Դուք ինչպես եք գնահատում Վրաստանի ներկայիս արտաքին քաղաքական ուղին։

—Ինձ մոտ որոշակի կասկածանք է առաջացնում Ուկրաինայում Ռոասաստանի ռազմական գործողությունների նկատմամբ մեր կառավարության վերաբերմունքը, մասնավորապես, պարզ չեն այն շարժառիթների, ինչից Թբիլիսին այդպես էլ հանդես չեկավ Մոսկվայի դատապարտմամբ։ Սա նկատվում է պատերազմի ամենասկզբից, երբ Վրաստանի կառավարությունը հրաժարվեց միանալ ՌԴ-ի դեմ միջազգային պատժամիջոցներին։

Վրաստանի սահմանադրությունում (12-րդ գլուխ) գրված է, որ երկիրը պետք է ինտեգրվի եվրոատլանտյան կառույցներ, և սահմանադրական մարմինները պետք է անեն ամեն հնարավորը, որպեսզի իրենց աշխատանքով նպաստեն դրան։ Այժմ երկրիրը լրացրել է Եվրամիության հարցաթերթիկը, և լարվածությունը աճում է, քանզի ողջ հասարակությունը սպասում է Բրյուսելից պատասխանի՝ մենք կստանանք արդյոք ԵՄ-ի անդամի թեկնածույի կարգավիճակ, թե ոչ։ Սակայն կառավարություն և նրա ոչ ֆորմալ ղեկավար Իվանիշվիլիի (նախկինում Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեցող) գործողությունները կասկած են առաջացնում։

—Ձեր կարծիքով, Վրաստանը որքա՞ն երկար ստիպված կլինի սպասել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցելուն։

Վրաստանին հարկավոր է շատ աշխատել և դեռ շատ բան բարեփոխել։ Երկիրը պաշտոնական, այլ ոչ քաղաքական հայտանիշով դեռ պատրաստ չէ անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև միջազգային անվտանգության համակարգի ներկայիս մարտահրավերները կարող են արագացնել որոշ իրադարձությունները և Ուկրաինա, Մոլդովա և Վրաստան եռյակին մոտեցնել եվրոատլանտյան ընտանիքի դռներին։ Բայց ես կարծում եմ, որ դեռ շատ անելիքներ կան։ Անհնար է անվանել ստույգ ամսաթիվը։

—Ի՞նչ հույսեր եք կապում Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա համագործակցության ձևաչափի հետ։

—Այս ձեւաչափը հանդիսանում է բազմակողմ համագործակցության կարևոր մեխանիզմ, հատկապես տարածաշրջանում։ Այն կբերի ընդհանուր աշխատանքի բազմաթիվ լուրջ ձևաչափերի, որոնք կմեծացնեն հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ և կբարձրացնեն նրա գրավչությունը։

—Ինչո՞ւ, Ձեր կարծիքով, 1918 թվականին՝ իր կազմավորումից անմիջապես հետո, Հայաստանը սկսեց տարածքային պահանջներ ներկայացնել իր հարևաններին՝ Ադրբեջանին ու Վրաստանին։

—Տարածքային հարցերը միջազգային ասպարեզում շատ հաճախ ծագում են ոչ միայն Կովկասում, այլ ամբողջ աշխարհում, որոնց պատճառ կարող է լինել պատմական անցյալը, երրորդ կողմերի մասնակցությունը և այլն: Սա երկար ու անվերջ թեմա է, և այն պետք է գնահատեն պատմաբանները ։

—Ադրբեջանը և Հայաստանը կազմավորել են սահմանների սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովներ։ Ձեր կարծիքով, որքա՞ն շուտ կսկսվի սահմանների շտկման գործընթացը և, առհասարակ, հնարավոր է արդյո՞ք կայուն խաղաղություն հայերի և ադրբեջանցիների միջև։

—Կարծում եմ, որ հնարավոր է, և դա անխուսափելի է։ Հարավային Կովկասի առջև կանգնած են շատ ավելի լուրջ մարտահրավերների, քան հակամարտությունները հարևան պետությունների հետ (այո, խնդիր կա, և այն պետք է որքան հնարավոր է, արագ լուծել): Տարբեր խնդիրների լուծումից հետո խաղաղությունն ու համագործակցությունը չափազանց կարևոր է տարածաշրջանի համար, հատկապես երբ միջազգային համակարգը փոխվում է և ի հայտ են գալիս նոր դերակատարներ, ինչպիսին Չինաստանն է։ Կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շատ բարդ և դժվար է, բայց հնարավոր է և անխուսափելի։

—Ինչպե՞ս եք գնահատում վրաց-ադրբեջանական հարաբերությունների ներկա մակարդակը։

—Մենք հանդիսանում ենք մերձավոր բարեկամներ, և մեր միջև վաղուց գոյություն ունեցող համագործակցությամբ երկու կողմերն էլ կարող են հպարտանալ։ Նախկին նախագահ Սահակաշվիլին այս հարաբերությունները բնութագրել է այսպես. «Ով էլ ընդդիմանա Ադրբեջանին, կամ Վրաստանին, նա հանդիսանում է մեր երկու երկրների թշնամի»։ Ներկայիս կառավարությունը շարունակում է ամրապնդել կապերը Ադրբեջանի հետ, և թեև կան որոշ տարաձայնություններ, երկու կողմերն էլ պահպանում են, ինչպես ինտենսիվ գործարար, այնպես էլ ջերմ բարեկամական հարաբերություններ, ինչը շատ կարևոր է մեր տարածաշրջանի համար։

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 319 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading
Response: 0.05