twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Հայաստանի Սահմանադրության փոփոխություն. անխուսափելի քայլ ապագայի ճանապարհին Մեկնաբանում են Բոնդարենկոն և Ջակիշևը

19 Փետրվարի 2024 18:53

«Ուղղակի կամ անուղղակի ճնշման տակ երկրի սահմանադրության փոփոխությունը վտանգի տակ կդնի երկրի ինքնիշխանությանը»,- «EADaily»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել՝ «Հայաստանի հեղափոխության պահապաններ» հասարակական կազմակերպության ղեկավար Հայկ Ստեփանյանը, մեկնաբանելով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ կառավարությունը երկրի համար նոր սահմանադրություն է նախապատրաստում:

«Բանը նրանում է, որ ներկայիս սահմանադրությունը հիմնված է 1990 թվականի Հայաստանի անկախության հռչակագրի վրա և նրանում դրված են այդ Հռչակագրի հիմնարար դրույթները։ Հիմա Հայաստանի իշխանությունը Ադրբեջանի ճնշման տակ որոշել է փոխել՝ առաջին հերթին, հենց այդ հիմնարար հոդվածները»,- ասում է Ստեփանյանը։

Նրա խոսքով, սահմանադրության ամբողջական փոփոխությունը կյանքի կոչել համար, «կառավարությունը մտադիր է հայտարարել 3-րդ անկախ Հանրապետության լուծարման մասին և հայտարարել Չորրորդ հանրապետության ստեղծման մասին»։

«Այսպիսով, սահմանադրության ամբողջական փոփոխության մասին հանրաքվեն Հայաստանի անկախության հռչակագիրը կդարձնի անվավեր, քանի որ նոր հիմնարար փաստաթուղթում կբացակայեն սույն Հռչակագրի դրույթները: Երկիրը չի ունենա ինքնիշխանության հիմք։ Հռչակագիրը և սահմանադրությունը կհակասեն և կբացառեն միմյանց, այո և ինքնին Հռչակագիրը կկորցնի իր իմաստը։ Սահմանադրությունը չի կարող հիմնված լինել առանձին կառավարությունների քմահաճույքի վրա և չի կարող լինել րոպեական խնդիրներ լուծելու գործիք, էլ չասած արդեն այն մասին, որ նոր սահմանադրությունը գրվում է Թուրքիայի և Ադրբեջանի ահռելի ճնշման ներքո»,- մտահոգվել է «Հայաստանի հեղափոխության պահապանների» ղեկավարը։

Նա, ճիշտ է, մոռացել է նշել, որ այդ նույն Անկախության հռչակագիրում պարունակվում է «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելու» մասին դրույթ, և Բաքուն նշում է դրա անընդունելիությունը, քանի որ տարօրինակ կլիներ խաղաղ պայմանագիր կնքել մի պետության հետ, որը շարունակում է իր Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ հռչակագրել քո դեմ։

Ակնհայտ է, որ այս առումով սահմանադրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար վարչապետը պետք է նախաձեռնի համապատասխան հանրաքվե։ Բայց բանը նրանում է, որ Փաշինյանն էլ առայժմ միայն երբեմն բառերով է անդրադառնում այս թեմային, սակայն չգիտես ինչու չի համարձակվում դիմել այդ քայլին։ Հետաքրքիր է, ինչու՞։ Արդյո՞ք այնպես չի ստացվի, որ (ի ուրախություն Հայկ Ստեփանյանի) գործը էլ ավել երկար ձգձգվի։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը արդյո՞ք չպետք է գործադրի հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի հասնել այս սահմանադրական փոփոխություններին։

Caliber.Az-ի խմբագրության խնդրանքով տեղի ունեցածի գնահատումը հանձն են առել օտարերկրյա փորձագետները։

«Ուկրաինայի քաղաքականություն» հիմնադրամի ղեկավար, վերլուծաբան և պատմաբան Կոնստանտին Բոնդարենկոն նշում է, որ սահմանադրական գործընթացը՝ ցանկացած երկրում ամենաբարդ գործընթացներից մեկն է։

«Բայց որոշ պետությունները ապրում են արտաքին ճնշման ներքո ընդունված սահմանադրություններով, օրինակ՝ Գերմանիան, Ավստրիան, Ճապոնիան։ Գերմանացիները կարող են երկար քննարկել, թե Գերմանիայի համար որքան անբարենպաստ են 1949 թվականի սահմանադրության այս կամ այն հոդվածները, բայց դրանով հանդերձ նրանք խստորեն իրականացնում են դա արդեն 75 տարի։ Դրա համար էլ և գոյություն ունի հանրաքվեն, որպեսզի ստանալ պատասխան. ժողովուրդը ուզո՞ւմ է պատերազմի շարունակությունը, թե՞ ժողովուրդը հաշտվել է այն իրավիճահի հետ, որը ստեղծվել է պարտության արդյունքում»,- հիշեցնում է պատմաբանը։

Նրա խոսքով, առանց նոր սահմանադրության ընդունման՝ Հայաստանի համար անհնար է խաղաղ պայմանագիր Ադրբեջանի հետ։

«Բայց սահմանադրության ընդունումը ապաակտուալացնում է ռևանշիստական կարգախոսներով հանդես եկող մի ամբողջ շարք քաղաքական գործիչներին։ Ամեն դեպքում, վերջին խոսքը պետք է ասի Հայաստանի ժողովուրդը։ Եվ որքան Նիկոլ Փաշինյանը ձգձգի հանրաքվեի կազմակերպման գործընթացը, այնքան ավելի անորոշ կդառնա իրավիճակը երկրի ներսում (ինչը վերաբերում է և՛ իր ճակատագրին, և՛ իր իշխանությանը)»,- համարում է Բոնդարենկոն։

Ինչպես նշել է ղրղըզ քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ասկար Ջաքիշևը, նրան թվում է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրման խոչընդոտը վերացնելու համար՝ հանրապետության սահմանադրությունից Ղարաբաղին վերաբերող դրույթը բացառելու անհրաժեշտության մասին հայտարարություն կա և շարժում ճիշտ ուղղությամբ՝ թեև Հայաստանի ժողովրդի հասարակական գիտակցության մեջ դա կարող է ընկալվել որպես կապիտուլյացիոն քաղաքականություն, և նույնիսկ որպես պետական շահերի դավաճանություն։ .

«Իմ կարծիքով, պետք է ըստ արժանավույն մատուցել Փաշինյանի քաղաքական կամքին, որը հրաժարական չտվեց վարչապետի պաշտոնից՝ թողնելով մյուսներին լուծել այս ճգնաժամը, այլ իր վրա վերցրեց խաղաղության պայմանագիր ստորագրելու պատասխանատվությունը։ Անշուշտ, Փաշինյանի հայտարարած ճանապարհային քարտեզի իրականացումը՝ հասարակական և քաղաքական վերնախավի աջակցության, վերջին երեք տասնամյակների ընթացքում ձևավորված տեսակետները վերափոխելու նրանց պատրաստակամության կարիքը ունի։ Այնուամենայնիվ, խաղաղ պայմանագրի ստորագրմանն ուղղված շարժումը կշարունակվի, քանի որ Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը թախանձագին պահանջում է երեսնամյա տնտեսական շրջափակումից ելք։ Այստեղ տեղին է մեջբերել Տեր-Պետրոսյանի խոսքերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երբ նա ափսոսում էր Հայաստանի աշխարհագրական փակուղուց։ Այս փակուղին հատկապես Հայաստանում զգացվել է՝ երեսունամյա տնտեսական լճացումը պայմանավորած ղարաբաղյան հակամարտության հետ կապված»,- ասել է պրոֆեսորը։

Նրան թվում է, որ Հայաստանի հասարակական գիտակցության մեջ ձևավորվում է միտում՝ մերձավոր հարևանի նկատմամբ «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» շիզոֆրենիկ իրավիճակի պատճառով միջազգային քաղաքականության մեջ մեծ պրագմատիզմի օգտին։

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 168 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
instagram
Подписывайтесь на наш Instagram канал
Подписывайтесь на наш Instagram канал
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading
Response: 0.08