«Հայաստանը` հակասեմիտիզմի և հակաիսրայելական քարոզչության բույն է» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում
Հնչել է հունվարի մեկին Գարեգին Նժդեհի հայ երկրպագուների երթը դատապարտած և նրանց առաջնորդին նացիստական կամակատար անվանած Հայաստանում և Մոլդովայում Իսրայելի դեսպան Յոել Լիոնի կտրուկ և ոչ միանշանակ հայտարարությունը։ Դրանից առաջ պաշտոնական Իսրայելը սահմանափակվել էր Երեւանի հասցեին մեղմ քննադատությամբ, երբ անցյալ տարի Հայաստանի մայրաքաղաքում երկու անգամ պղծել էին միակ սինագոգը։ Այդպես են հայերը պատասխանել Իսրայելին՝ Ադրբեջանի հետ նրա ռազմատեխնիկական համագործակցության համար։ Բայց Երևանի փողոցներով հայ ֆաշիստի կողմնակիցների ներկայիս երթը, ընդ որում հիտլերյան սվաստիկայի նման դրոշներով, վրդովեցրել է Իսրայելին։
Դեսպան Լիոնը «X» սոցիալական ցանցում հրապարակված ուղերձում նույնիսկ պահանջ է ներկայացրել. «Հայաստանի իշխանությունները պետք է հստակ դեմ հանդես գան նացիզմի և հակասեմականության ցանկացած ձևին»։
Հիշեցնենք, որ դեռ 2016 թվականին Երևանի կենտրոնում կանգնեցվել է նացիստ Նժդեհի հուշարձանը։ Բացի այնպիսի խոշոր կենտրոններից, ինչպիսիք են Գյումրին և Գաֆանը՝ Նժդեհի հիշատակը պահպանում են Հայաստանի առնվազն տասնյոթ այլ բնակավայրերում։ Դա դեռ ինչ է՝ Նժդեհի անունով է կոչվել մի ամբողջ գյուղ։
Կարելի է արդյո՞ք դեսպան Լիոնի ելույթը համարել ազդանշան, որ այսուհետ Իսրայելը և նրա աշխարհով մեկ սփյուռքային կազմակերպությունները սկսեն իրենց ձայնը բարձրացնել ՝Հայաստանում ֆաշիզմի հերոսացման ակնհայտ դրսևորումների վերաբերյալ։
Caliber.Az-ի հետ իրենց կարծիքով կիսվել են օտարերկրյա վերլուծաբանները:
«Ես Յոել Լիոնին լավ գիտեմ՝ մի քանի տարի առաջ Ուկրաինայում Իսրայելի դեսպանի պաշտոնում նրա աշխատանքից», - հայտարարել է իսրայելցի լրագրող և պատմաբան Շիմոն Բրիմանը:
Նրա խոսքով, Կիևում իր պաշտոնում նրան շատերը հիշում են նացիստների համախոհների փառաբանման դեպքերի սկզբունքային և հրապարակային դատապարտմամբ: Ուկրաինայի որոշ քաղաքներում նման մարդկանց անուններով մարզադաշտեր և փողոցներ անվանակոչելու դեմ նրա հայտարարությունները միշտ բարձր արձագանք են առաջացրել ուկրաինական հասարակության մեջ։ Ի պատասխան քննադատության, Լիոնը պատասխանել է. «Իսրայելը աջակցում է Ուկրաինային, բայց մենք չենք լռի, երբ երկրում կան՝ հրեաներին սպանած կամ նացիստների հետ համագործակցած մարդկանց փառաբանման դեպքեր»: Յոել Լիոնը այդ ժամանակ հարցազրույցներից մեկում ասել է, որ պատմության ճշմարտությունը իր համար ամենակարևորն է, և որ Իսրայելը երբեք չի համաձայնվի Երրորդ Ռեյխի հանցակիցների փառաբանման հետ:
«Ինչպես տեսնում եմ 2024 թվականի հունվարի 3-ի նրա հայտարարությունից, նա Հայաստանում դեսպանի պաշտոնիում էլ հավատարիմ էր նույն դիրքորոշմանը, ինչը Իսրայելի դեսպանին ցույց է տալիս որպես սկզբունքային անձնավորություն, ում համար նացիզմի զոհերի հիշատակն ավելի կարևոր է, քան դիվանագիտական շողոքորթումները, - ասում է Բրիմանը: - Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այդ երկիրը, նրա լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը վերջին տարիներին վերածվել են հակասեմականության և հակաիսրայելական քարոզչության բույնի։ Հայաստանը Իսրայել-Ադրբեջան ռազմավարական գործընկերության ֆոնին գնալով ավելի ու ավելի է նմանվում՝ Հարավային Կովկասում Իրանի կողմից հովանավորվող անկլավի: Բաքվի ու Երուսաղեմի դեմ ուղղված Թեհրանի հետ Երևանի դաշնակցային կապերը հատկապես ամրապնդվել են վերջին երկու տարիներին։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի ժամանակահատվածում Հայաստանը դարձել է Իրանից Ռուսաստան ռազմական բեռների փոխադրման կետ։ Հայաստանի օդանավակայանները ընդունել են և շարունակում են ընդունել Իրանից ռազմական տեխնիկայով բազմաթիվ բեռնափոխադրող չվերթներ, և իսրայելական հետախուզությունը հստակ տեսնում է այդ չվերթները: Դրան գումարվում է հակասեմական կոպիտ արշավը հայկական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում: Ընդ որում, որքան ավելի շատ ու խոր է զարգանում Իսրայելի և Ադրբեջանի միջև գործընկերությունը, այնքան ավելի է մեծանում հակասեմիտիզմի աստիճանը հայ հասարակության մեջ։ Շատ հայ քաղաքական գործիչներ և բլոգերներ բառացիորեն կատաղում են՝ Բաքվի և Երուսաղեմի միջև հաջող համագործակցության փաստերից, հատկապես ռազմական ոլորտում։ Պարտվելով Ղարաբաղի համար պատերազմում, Հայաստանի ղեկավարները անեցք են թափում Իսրայելի ռազմական արդյունաբերության հասցեին, որը, մասնավորապես, Ադրբեջանին օգնեց այս փայլուն և արդար հաղթանակը տանել։ Այս բոլոր գործոնները միասին վերցրած, իմ կարծիքով, և արտահայտվում են դեսպան Յոել Լիոնի բավականին սուր հայտարարության մեջ»։
Իսրայել-Ադրբեջան միջազգային «ԱզԻս» ասոցիացիայի նախագահ, Իսրայելի Կիրյաթ Յամ քաղաքի փոխքաղաքապետ Ադամ Ամիլովը իր հերթին հայտարարել է, որ «Երևանում նեոնացիստական երթի մասին գրել են առնվազն 3-4 խոշոր հրապարակումներ՝ «Walla»-ն, «Maariv»-ը, «The Jerusalem Post»-ը »։
«Մեր մամուլում լայնորեն լուսաբանվել են նաև անցած տարեվերջին Երևանում սինագոգի հրկիզման փաստերը, և վերածնված հայկական ահաբեկչական ASALA խմբավորման կողմից հրեաների հասցեին սպառնալիքները։
Մինչդեռ մեր խոշոր հրապարակումներում, ինչպիսին է, օրինակ «Ynet»-ը, հայ հեղինակները՝ վերլուծաբաններն ու դիվանագետները պարբերաբար փորձում են մեզ համոզել նրանում, որ նրանց երկրում չկա հակասեմականություն, որ դա «ադրբեջանական քարոզչություն է»։ Պատասխան հոդվածներում նրանց դնում են իրենց տեղը՝ ցույց տալով, որ եթե մենք անընդհատ չենք բղավում իրավիճակի առնչությամբ՝ դա չի նշանակում, որ մենք կույր ենք։ Մենք ամեն ինչ գիտենք, ամեն ինչ գրանցում ենք։ Իսրայելի Սփյուռքի նախարարությունը անցյալ տարի մի քանի անգամ գրել է Հայաստանում տիրող վատ վիճակի մասին, ես տարբեր գիտական հրապարակումներում, օրինակ Բեգին-Սաադատ կենտրոնում կարդացել եմ այնտեղ հակասեմիտիզմի աճի վերաբերյալ։
Թե Իսրայելը այնուհետև ինչպե՞ս կպատասխանի դրան: Կախված է իրավիճակից։ Եթե հակասեմիտիզմի և նեոնացիզմի աճը շարունակվի, ապա արձագանք կլինի։
Բայց ևս մեկ անգամ ընդգծեմ, որ մենք հիմա պատերազմական վիճակում ենք, և որ աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունենում հրեաների համար բավական սպառնալից իրադարձություններ։ Հիմա մենք չենք հասցնում ամեն ինչին ակնթարթորեն արձագանքել»,- եզրափակել է Ամիլովը։