twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայ սադրիչները հայտնաբերվել են և պատժվելու են ԱԱԾ-ն լիազորված է հայտարարել

13 Ապրիլի 2024 11:48

Այսօր հայկական ԶԼՄ-ները տարածել են տեղեկատվություն այն մասին, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է այն միջադեպի հետաքննության արդյունքները, որը ապրիլի 10-ին տեղի է ունեցել Ներքին Խնձորեսկի ուղղությամբ հայ-ադրբեջանական պայմանական սահմանին։

Հիշեցնենք, որ այդ օրը Գուբադլիի շրջանի Ջեջիմլի բնակավայրում՝ Ադրբեջանի պետական սահմանապահ զորքերի (ՊՍԾ) «Գուբադլի» առանձին սահմանապահ դիվիզիայի մարտական կետի ծառայության տարածքում ֆիքսվել էր՝ երկու անձանց կողմից պետական սահմանի խախտման փաստ, ովքեր Հայաստանի Ներքին Խնձորեսկ գյուղից 300 մետր խորությամբ մոտ 200 գլուխ անասուն են քշել Ադրբեջանի տարածք։ Պետական սահմանապահ ծառայության սահմանապահ կարգախումբը պետական սահմանի խախտումը կանխելու ժամանակ գնդակոծվել է Հայաստանի զինված ուժերի մարտական դիրքից, ինչի արդյունքում վիրավորվել է ավագ լեյտենանտ Ռովշան Մամեդովը։

Ինչպես նշել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ), ապրիլի 10-ին Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողը տեղեկանալով այն մասին, որ հովիվն ու նրա հոտը մոլորվել և հայտնվել են ադրբեջանական տարածքում, ծառայակիցների հետ որոշել են ինքնակամ հատել սահմանը և վերադարձնել անասուններին՝ դրանով իսկ խախտելով ծառայության կանոնները, ինչն անզգուշությամբ զգալի վնաս է հասցրել, հանգեցրել է փոխհրաձգության և վտանգի տակ դրել մարդկանց կյանքն ու առողջությունը։

«Միջադեպի հետևանքով վիրավորվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության զինծառայողը։ Ափսոսանք հայտնելով կատարվածի կապակցությամբ ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկել՝ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից ծառայության կանոնների խստիվ պահպանումն ու նման դեպքերը վերացնելու ուղղությամբ»,- նշել են Հայաստանի հատուկ ծառայությունում։

Հայաստանի ԱԱԾ-ի մամուլի ծառայությունում ընդգծել են, որ ծառայողական քննության արդյունքներով համապատասխան դիմում է ուղարկվել Քննչական կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ և անցկացվում է հետաքննություն՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Դե ինչ, այս փաստն ընդհանուր առմամբ կարելի է գնահատել դրական, չէ որ այս անգամ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի սկսել, ինչպես միշտ, հիվանդ գլխից տեղափոխել առողջ գլխի վրա՝ Ադրբեջանին մեղադրելով պայմանական սահմանին հերթական զինված միջադեպի մեջ։ Տեղի է ունեցել այն, ինչ պետք է տեղի ունենար՝ մեղավորները բացահայտվել են և կենթարկվեն պատասխանատվության։

Սակայն հարկ է նշել, որ Հայաստանում զինված սադրանք նախաձեռնողների դեմ քրեական գործի հարուցումը հանդիսանում է նաև Ադրբեջանի հաջողությունը, որը բազմիցս հայտարարել է այն մասին, որ շահագրգռված չէ պայմանական սահմանին էսկալացիայով, և որ պայմանական սահմանին փխրուն լռությունը միշտ խախտել է հենց հայկական կողմը։ Եվ ահա եկել է այդ օրը՝ պաշտոնական Երևանը ընդունել է իր զինծառայողների մեղքը և հետաքննություն է անցկացնելու։ Մեզ մնում է միայն հավատալ, որ այս հետաքննությունը կլինի օբյեկտիվ և այս միջադեպի մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը։

Անհրաժեշտ եմ համարում նշել նաև այն փաստը, որ այս անգամ Ադրբեջանը համբերություն է դրսևորել և չի սկսել պատասխանել սադրանքին՝ ակնկալելով, որ Երևանում ողջախոհություն կդրսևորեն և իրոք կգտնեն ու կպատժեն նրանց, ովեր կրակել են մեր սահմանապահների վրա։ Իսկ թե մեր երկիրը ինչպես կարող է արձագանքել իր զինծառայողների ուղղությամբ կրակոցներին՝ հայկական կողմին քաջ հայտնի է։ Հեռու չենք գնա. փետրվարի 12-ին հայ դիպուկահարը վիրավորել էր ադրբեջանցի սահմանապահին, որից հետո Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը անցկացրել է «Հատուցում» գործողությունը։ Այս գործողության արդյունքը դարձավ մեր սահմանապահ կարգախմբի ուղղությամբ կրակ բացած Հայաստանի զինված ուժերի մարտական դիրքի լուծարմանը, և «Երկրապահ» ահաբեկչական կազմակերպության չորս անդամների ոչնչացմանը։ Ըստ երևույթին, Երևանում, վախենալով ադրբեջանական կողմի պատասխանից, որն անխուսափելիորեն կհանգեցներ հայ զինվորների կորուստների, այս անգամ որոշեցին հրաժարվել մեր երկրի դեմ սովորական դեմագոգիայից ու զրպարտություններից և կայացրին միակ ճիշտ որոշումը՝ հետաքննել և պատժել մեղավորներին։ Մտածում ես, որ հիմա ցանկացած հայ սադրիչ, ով ցանկանում է կրակել մեր ուղղությամբ, հստակ կհասկանա, որ եթե նրան չվերացնեն ադրբեջանցի զինվորները, ապա նրան բանտ կնստեցնեն սեփական իշխանությունները։ Այսպիսով, պայմանական սահմանին զինված միջադեպերի թիվը կտրուկ կկրճատվի։ Չէ որ, ի տարբերություն «Երկրապահի» ահաբեկիչների և ուսումնամարզական հավաքներ կանչված դիրքերում ծառայող հայ զինվորականների, ադրբեջանցի զինծառայողները կարգապահ են և պատասխան կրակ են բացում միայն հրամանատարության հրամանով։

Համոզված եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի պայմանական սահմանին բոլոր միջադեպերի անմիջական մասնակիցներից բացի, զինված սադրանքների մեջ մեղավոր են նաև արտատարածաշրջանային ուժերը, որոնք ռեւանշիստական տրամադրություններ են բորբոքում «քարերի երկրում»։ Եվ խոսքը, առաջին հերթին, երկար ժամանակ իր վնասակար գործողություններով Հայաստանին ամեն տեսակի դիվանագիտական, տնտեսական, և վերջին շրջանում նաև ռազմական աջակցություն ցուցաբերող, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու հեռանկարները խափանող Ֆրանսիայի մասին է։

«Հայաստանը պետք է ի վիճակի լինի պաշտպանել իր ինքնիշխանությունը և իր բնակչությանը։ Ֆրանսիան ստանձնում է պաշտպանական հարաբերություններ Հայաստանի հետ և զարգացնում է մեր երկու երկրների միջև ռազմավարական սերտությունը»,-, այս տարվա հունվարի վերջին առանց ամաչելու, այսպես է ասել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին, և մի քանի շաբաթ անց, աջակցության խոսքերից հարբած «Երկրապահի» հայ ահաբեկիչները դիմել են զինված սադրանքի։

Այս տարվա փետրվարի 21-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտարարել է, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին՝ ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործում և «պատասխանատվության ոգով, առանց... լարվածությունը սրելու ցանկության» զինտեխնիկա տրամադրելու մեջ ։

«Դուք կարող եք Հայաստանի անկախությանը, նրա տարածքային ամբողջականությանը, նրա ժողովրդավարական կուրսին և, հիմնականում, խաղաղության ձգտմանն աջակցելու մեջ ապավինել Ֆրանսիային», - ասել է Մակրոնը։

Այդ ժամանակ Մակրոնը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի պայմանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները վկայում են՝ տեղում «էսկալացիայի ռիսկի» առկայության մասին։ Ըստ երևույթին, Մակրոնը այն ժամանակ բերանից անզգուշաբար թռցրել է, իմանալով այն մասին, որ սահմանին սադրանքներ են իրականացնելու իր կողմից այդքան շատ սիրված հայ ռևանշիստները։ Չէ որ նրա հայտարարություններից անմիջապես հետո հաճախակիացան Ադրբեջանի զինուժի դիրքերի անհաջող գնդակոծությունները Զանգիլանի, Նախչըվանի, Քելբեջարի ուղղությամբ, կվադրոկոպերների միջոցով հետախուզական թռիչքները ադրբեջանական բանակի դիրքերի վրա։

Բայց այնուամենայնիվ ուզում ես հավատալ, որ այսօր Երեւանում տիրել է ողջախոհությունը՝ այնտեղ որոշել են չհավատալ սադրիչներին, այլ իրականում պարզաբանել իրենց սադրիչների հետ։ Եվ սա ճիշտ որոշում է, չէ որ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, առանց ադրբեջանա-հայկական հարաբերություններում երրորդ ուժերի միջամտության, մեր երկրների միջև շատ հարցեր կարող են լուծվել նորմալ ճանապարհով, դրա ապացույցները շատ են։ Սա և՛ կալանավորված զինվորականների փոխանակումն է, և՛ միջազգային միջոցառումների անցկացման հարցում Բաքվի և Երևանի թեկնածությունների փոխադարձ աջակցություն է և այլն։ Հուսանք, որ Երևանը կշարունակի ճիշտ որոշումներ կայացնել՝ ելնելով իր երկրի, այլ ոչ թե արտատարածաշրջանային հրահրողների շահերից։

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 114 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
instagram
Подписывайтесь на наш Instagram канал
Подписывайтесь на наш Instagram канал
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading
Response: 0.06