twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Իսկ սապոգներդ չէի՞ն սուլում Բայց ինչպե՞ս այդ դեպքում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»

02 Օգոստոսի 2023 12:35

Մեկուկես տարի կալանքի տակ գտնվող Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 1-ին մասնակցել է՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստին։ Հիշեցնենք, որ դատարանը նրան թույլ է տվել օգոստոսի 1-ից 2-ը մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։

Սա այդ նույն Տոնոյանն է, ով ժամանակին սպառնում էր Ադրբեջանին՝ իբր, նոր պատերազմ՝ նոր տարածքներ։

«... Մենք պատրաստ էինք հետ մղել երկու, երեք անգամ գերազանցող ուժերի ագրեսիան, բայց մենք հաշվի չէինք առել, և դա մեր թերությունն էր, որ լինելու է երրորդ երկրի անմիջական ներգրավվածություն, հասկանալի է, որ խոսքս Թուրքիայի մասին է։ Մենք չէինք ակնկալում, որ Թուրքիան անմիջական մասնակցություն կունենա պատերազմին»։ Սրանք նրա խոսքերն են, մեջբերում եմ անում։ Դավիթ Տոնոյանը ասում է կիսաճշմարտություն։ Նա թաքցնում է տեղեկությունները դոթրակցիների հեծելազորի և Զիմբաբվեի վարձկանների մասին, որոնք նույնպես պատերազմին մասնակցել են Ադրբեջանի կողմից։

Ասեմ ավելին. հենց զիմբաբվեցի վարձկաններն են հեռախոսով նկարահանել այն կադրերը, որոնք հետո տարածվեցին աշխարհով մեկ, այն է՝ զուգարանակոնքով փախչող հայ զինվորին։ Միակ պատճառը, որով նրանք չեն սկսել նրան հետապնդել, և, արդյունքում չեն բռնել՝ դա եղել է հոմերական ծիծաղ։ Քչերը գիտեն, բայց պատերազմից հետո նրանք՝ զիմբաբվեցիները, հրաժարվեցին իրենց հասանելիք հոնորարից և ասել են «շնորհակալություն, մենք կուշտ ծիծաղեցինք, փող պետք չէ, իսկ եթե որոշեք կրկնել՝, նորից մեզ կանչեք, մենք կգանք պրոֆեսիոնալ նկարահանման տեխնիկայով»։ Այնպես որ, ես Հայաստանի քննիչներին խորհուրդ կտայի Տոնոյանի ցուցմունքները ստուգել «ստի դետեկտորի» վրա։ Եթե քրտնի՝ ուրեմն ստում է։ Բայց սա ընդամենը հուշում է։

Այնուհետև ք-ն (քաղաքացին, իմաստով) Տոնոյանն ասում է հետևյալը. «Հայկական բանակը բավականաչափ զինված չէր ժամանակակից պատերազմ վարելու համար։ Ես այդ մասին արդեն հրապարակայնորեն խոսել եմ։ Մենք երբեք չենք ունեցել մոբիլիզացիոն ռեսուրսները ամբողջությամբ ապահովելու հնարավորություններ՝ ո՛չ զենքով, ո՛չ ռազմական տեխնիկայով, ո՛չ հանդերձանքով։ Լրացուցիչ կոմլեկտավորման անհրաժեշտության մասին մենք կրկնակի անգամ հատուկ ընդգծել ենք մեր միջոցառումների ծրագրում՝ և՛ 2018-ին, և՛ 2019-ին»։

Այստեղ նա պետք է կամ հագնի անդրավարտիք, կամ հանի խաչը, ինչպես մի անեկդոտի մեջ, որովհետև «մենք պատրաստ էինք հետ մղել երկու-երեք անգամ գերազանցող ուժերի ագրեսիան» և «Մենք երբեք չենք ունեցել մոբիլիզացիոն ռեսուրսները ամբողջությամբ ապահովելու հնարավորություններ՝ ո՛չ զենքով, ո՛չ ռազմական տեխնիկայով, ո՛չ հանդերձանքով» կարող է մոլորեցնել հետաքննությունը։ Ինքն իրեն հակասում է, շփոթվում է ցուցմունքներում, քծնում ու դուրս է պրծնում։ Հնարավոր է և «պատրաստ են եղել» մինչև այն ժամանակ, քանի դեռ ինչ-որ մեկը չէր գողացել տուշոնկան և չէր գրպանել հայկական բանակի համար հատկացված փողերը։ Բայց տես հենց որ թալանեցին ու գրպանեցին՝ այստեղ և անմիջապես հայտնվեցին թուրքական բանակը, դոթրակցիները ու Զիմբաբվեի վարձկանները։

«Անհարմար դրություն, պարոն», - բղավեց Շերեմետևը («Պրուտի արշավի պատմություն», Վեյդեի հուշեր):

Դե նաև հաճելի լրացում. «Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը՝ սեպտեմբերի 30-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստում նշել է ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը՝ և հավելել է, որ հակառակ դեպքում Հայաստանի ռեսուրսները արագ կսպառվեն»: Չհասկացա, թուրքական զորքերը պատերազմին մասնակցեցին առաջին իսկ օրվանի՞ց, նրանք եկան միայն չորրորդ, թե՞ նրանք ընդհանրապես չեն եկել պատերազմի՝ իրենց փոխարենը ուղարկելով Զիմբաբվեի վարձկաններին։

Ի դեպ, ոչ ոք չի հիշում, թե պատերազմի ո՞ր օրն է աշխարհը տեսել սանտեխնիկայով այդ նույն կադրերը։ Ճիշտ է, դա եղել է արդեն զինադադարի կնքումից հետո, երբ դոթրակցիները արդեն հոգնել էին, իսկ Զիմբաբվեի վարձկանները դեռ չէին հեռացել։ Իսկ եթե լուրջ խոսենք (չնայած ինչպես կարելի է նման ընդդիմախոսների հետ լրջություն պահպանել, կրկեսի ծաղրածուները նրանց համեմատ՝ խոհեմ ու խելամիտ մարդիկ են), ապա ես նույնիսկ չեմ խոսում տասնմեկ հազար դասալիքների մասին, որոնք մեզ անպայման կհաղթեին, եթե մենք հասնեինք նրանց։ Խոսքս այն մասին է, որ եթե Թուրքիան մասնակցեր պատերազմին, ընդ որում գործադնելով իր ռազմական հնարավորությունների ընդամենը մեկ տասներորդը, ապա ամբողջ Հայաստանն արդեն կլիներ Կրասնոդարի երկրամասում։ Տասնմեկ հազարանոց առաջամասով։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ նախ՝ ամոթ է, երկրորդը՝ պետք է քեզ համար արդարացում գտնես, երրորդը՝ «երբեք այնքան չեն ստում, որքան պատերազմից հետո», բայց ամեն ինչում պետք է ինչ-որ չափ ու սահման լինի։ Պարզապե նրա համար, որպեսզի ցուցմունքը գոնե մի փոքր նմանվի ճշմարտության։ Կարող է, այդ ժամանակ հավատան և՛ լսողները, և՛ քննիչները։ Մենք նույնպես ամեն ինչ ուշադիր կլսենք, և անպայման մեր լսածով կկիսվենք ինչպես դոթրակցիների, այնպես էլ Զիմբաբվեի մեր ընկերների հետ։ Որովհետև կենսուրախ ծիծաղը և, ընդհանրապես, դրական էմոցիաները շատ չեն լինում։

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 202 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
youtube
Подписывайтесь на наш Youtube канал
Подписывайтесь на наш Youtube канал
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading
Response: 0.05