twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Զոհի կերպարի լիցենզիա Հայկական ազգայնականությունը սնվում է ՄԱԿ-ից

05 Ապրիլի 2024 17:46

Հայաստանը շարունակում է իրեն դիրքավորել որպես՝ ցեղասպանության թեման բարձրացնելու որոշակի էքսկլյուզիվ և նույնիսկ սրբազան իրավունքին տիրապետող երկիր, հասարակություն և ժողովուրդ։ Այս քաղաքականությունը իր ողջ շուքով դրսևորվել է վերջերս, երբ մարտի 31-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվեց Հայաստանի կողմից առաջարկված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձեւը։

Ինչպես հայտնում են հայկական ԶԼՄ-ները՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժելու մասին կոնվենցիայի վրա հիմնված՝ երկու տարին մեկ ընդունվող բանաձևը ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությունը հրավիրում է՝ այս հանցագործության կրկնության ռիսկերի և դրանք կանխելու անհրաժեշտության վրա։ Այնուհետև, հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ «Այս տարվա բանաձևի տեքստում, հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները, ավելացվել են ցեղասպանության կապակցությամբ վաղ նախազգուշացումների և ռիսկերի մասին կարևոր դրույթներ։ Մասնավորապես, նման ռիսկերին են վերաբերվում ցեղասպանություն իրականացնելու համար զինված հակամարտությունների օգտագործումը և քաղաքացիական բնակչության սովի, որպես պատերազմի անցկացման արգելված միջոցի անթույլատրելիությունը։ Բանաձևը անպատժելիությունը բնութագրում է որպես ցեղասպանության, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների ռիսկի կարևոր գործոն՝ ընդգծելով, որ դրա դեմ պետք է պայքարել հետաքննության, դատավարական հետապնդման և պատժի միջոցով»:

Այսպիսով, ինչպես վերը նշվեց, 2018 թվականից ավանդույթ է դարձել երկու տարին մեկ հռչակագրի ընդունումը, ընդ որում ամեն անգամ Հայաստանն է դառնում բանաձեւի նախաձեռնողը։ Այսինքն ստեղծվում է Հայաստանի, որպես աշխարհում ցեղասպանության կանխարգելմանը առնչվող նախաձեռնություններն օրհնող ատյանի գոյության որոշակի ավանդույթ։ Ո՞վ, եթե ոչ Հայաստանը։ Քավության զոհի կերպարի լիցենզիան գիշատիչ կապիտալիզմի լավագույն ավանդույթներով իրենց ձեռքը վերցրին։

Այստեղ մեզ, իհարկե, պետք է համենայնդեպս ճշտել, որ մեր վրդովմունքն է առաջացնում ոչ թե ինքնին ՄԱԿ-ի կողմից նման բանաձեւի ընդունումը, այլ բացառապես Հայաստանի նախաձեռնությամբ դրա ընդունման փաստը։ Բոլորից բարձրաձայն «գողն» է գոռում, ինչպես գիտեք, հենց գողը։

Մի ժողովուրդ, որը նոր պատմություն է թևակոխել Թուրքիայում և Ադրբեջանում մահմեդականների ջարդերով, իրավունք չունի առհասարակ ծպտուն հանել ցեղասպանության մասին։ Դե, եթե միայն հանցագործության համար զղջացողի դիրքերից, ինչպես դա անում է, օրինակ, Գերմանիան։ Բայց մենք չէ որ հասկանում ենք, որ դա երբեք չի լինի, և Հայաստանը չի խոստովանի ոչ միայն ավելի քան մեկ հարուրամյակի վաղեմության իր մեղքերը, այլ նաև ոչ վաղուցվա հանցագործությունները՝ ադրբեջանցիների էթնիկ զտումները Հայաստանում և օկուպացված Ղարաբաղի թալանը։

Եվ սա, էլ չասած այն մասին, որ լուրջ գիտական հանրության մեջ կասկած է առաջացնում նաև ինքնին «հայոց ցեղասպանություն» հասկացությունը, որը ժամանակակից Հայաստանի ստեղծողները դարձրել են ողջ հայկական գաղափարախոսության ողնաշարը։ 1915 թվականի իրադարձությունները որպես «հայոց ցեղասպանություն» չեն ճանաչվել հեղինակավոր պատմաբանների մեծամասնության, կամ անկախ դատարանի կողմից կոնսենսուսով, և դրա բացակայության պայմաններում մի շարք պետությունների կողմից «հայոց ցեղասպանության» բոլոր ճանաչումները կրում են զուտ քաղաքական բնույթ։

Թուրքական կողմը բազմիցս ընդգծել է՝ Օսմանյան պետության գոյության վերջին տարիների իրադարձությունների համակողմանի ուսումնասիրության կարեւորությունը։ Այս ամեն ասվածին պետք է հավելել, որ Անկարան նաև հրապարակավ հայտարարել է վերոնշյալ իրադարձությունների համապարփակ և անաչառ միջազգային հետաքննության համար իր արխիվների բացման մասին, ինչպես նաև Հայաստանին և երրորդ երկրներին կոչ է արել բացել իրենց արխիվները։ Սակայն այդ կոչերին չհետևեցին ոչ Երևանը, ոչ էլ նրա հովանավորները։

Ինչպես վերջերս նշել է Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը, «հայկական հարցը ծագել է հիմնականում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի շահերին ստեղծված սադրանքների ֆոնին», հիշեցնելով, որ Օսմանյան պետությունում հատկապես հայերն են դարեր շարունակ ստացել Millet-i Sadıka («Հավատարիմ ազգ») անունը։ Նրա խոսքով, չնայած հայկական ավազակախմբերի ահաբեկչական գործունեությանը, նրանց արյունալի գործերի մասին այսօր էլ փորձում են լռել։ «Կեղծ քարոզչության արդյունքում Անատոլիայի իրողությունները մի շարք երկրներում խեղաթյուրվեցին և հանրությանը ներկայացվեցին որպես ինչ-որ «հայկական ջարդ»։ Ապատեղեկատվության հոսքի ազդեցության տակ կազմվեց Օսմանյան պետության բացասական կերպարը, իսկ թուրքերի դեմ հայերի զանգվածային ջարդերը պարզապես անտեսվեցին»,- նշել է Աքարը։

Այսպիսով, 1915 թվականի բարդ և վիճահարույց իրադարձությունները որպես «հայոց ցեղասպանություն» ներկայացնելը, ի թիվս այլ բաների, հանդիսանում է նաև վիրավորանք թուրք ժողովրդի պատվին ու արժանապատվությանը։

Վերադառնալով մարտի 31-ին ընդունված և երկու տարին մեկ ընդունվող բանաձևին, կցանկանայի նշել, որ ավելի քան ինքը Հայաստանը, զարմանք է առաջացնում ՄԱԿ-ի դիրքորոշումը, որը այդ երկրից հնազանդորեն ընդունում է այս բանաձեւի նախաձեռնությունը։ Զարմանաք է առաջացնում այն փաստը, որ ՄԱԿ-ը ոչ մի կերպ չի աջակցել 1915-ի իրադարձությունները հետաքննելու Թուրքիայի վերոնշյալ նախաձեռնությանը և, այդպիսով, պարզապես ներողամտորեն է վերաբերվում համաշխարհային հայության անազնիվ խաղին, հավանաբար՝ ելնելով իր հիմնական հովանավորներ և ըստ համատեղությամբ Հայաստանի ու հայ գաղափարախոսության հովանավորներ հանդիսացող տերությունների շահերից։

Կազմակերպությունում, ըստ երևույթի, մոռացել են նաև, թե ինչպես Հայաստանը գրեթե երեսուն տարի չկատարեց Անվտանգության խորհրդի բանաձևերը և չազատեց Ադրբեջանի օկուպացված հողերը։ Ինքնին այն փաստը, որ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ չեն ընդունվել, արդեն իսկ վկայում է այն մասին, որ ՄԱԿ-ը հանդիսանում է միջազգային իրավունքի սկզբունքները կյանքի կոչելուն ոչ ընդունակ, քաղաքական իմաստով թույլ կառույց։

Իրեն որպես զոհ դիրքավորելու Հայաստանի ձգտումներին ներողամիտ վերաբերվելը միայն վնաս է հասցնում ՄԱԿ-ի արդեն իսկ խաթարված իմիջին։

Ժամանակակից աշխարհը գտնվում է մրրկային վիճակում։ Այս գործընթացը, մեծ ողբերգությունների հետ մեկտեղ, իր մեջ կրում է նաև երկարաժամկետ անարդար աշխարհակարգը շտկելու հույսի հատիկ։ Հայերի զոհաբերականության ստոր քարոզչությունը եղել է այս աշխարհակարգի հիմնաքարերից մեկը։ Ադրբեջանը 2020-2023 թվականներին, կոտրելով հայկական ֆաշիզմի ողնաշարը Հարավային Կովկասում, սկիզբ դրեց տեղական մասշտաբով անարդար աշխարհի վերացմանը։

Կցանկանայի հավատալ, որ աշխարհում տեղի ունեցող գործընթացները կհանգեցնեն հայության գաղափարախոսության, տարբեր ուժային կենտրոնների կողմից նրա աջակցության վերջնական փլուզմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի զգալի բարեփոխմանը՝ նոր, թափանցիկ և արդար սկզբունքներով։

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 114 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
instagram
Подписывайтесь на наш Instagram канал
Подписывайтесь на наш Instagram канал
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading
Response: 0.07