twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Երևանում արդեն չեն թաքցնում հօգուտ Արևմուտքի իրենց ընտրությունը» Գնդապետ Տիխանսկին Caliber.Az-ում

03 0Հոկտեմբերի 2022 15:32

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերջապես հօգուտ Արևմուտքի բարդ ընտրություն կատարեց։ Մինչդեռ, սա Երևանում արդեն մի տեսակ չեն թաքցնում։ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գագիկ Մելքոնյանը հայտնել է այն մասին, որ խմբակցությունում սկսվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու, կամ էլ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը անորոշ ժամկետով կասեցնելու հարցի շուրջ։ Նրա խոսքով, ԱՄՆ-ը մտադիր է Հայաստանին տրամադրել իր զենքի հասանելիությունը և աջակցությունը, սակայն, բացառապես (!) այն պայմանով, որ այս երկիրը դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից»։

Այս մասին Caliber.Az-ի հետ զրույցում ասել է՝ բելառուսացի ռազմական փորձագետ, պաշտոնաթող գնդապետ, ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Ալեքսանդր Տիխանսկին՝ մեկնաբանելով Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձը դեպի Արեւմուտք։

Ա.Տիխանսկիի կարծիքով, այս պահին խոսք կարող է գնալ ՀԱՊԿ-ի մյուս անդամ-երկրներին շանտաժի ենթարկելու փորձի մասին, քանի որ Երևանն արդեն մի քանի անգամ սպառնացել է դուրս գալ ՀԱՊԿ-ից այն պատճառով, որ մյուս երկրներ իբր չեն կատարում իրենց պարտավորությունները, թեև դրանով հանդերձ, ՀԱՊԿ ներկայացուցիչների Հայաստան կատարած այցի շրջանակներում որևէ փաստ, որը մատնանշում է, որ միջամտություն է պահանջվում, իսկ Ադրբեջանը դիմում է էսկալացիայի՝ չի հաստատվել։

«Հարկ է հիշեցնել, որ Ղազախստանն ու Ղրղզստանը, որոնք Թուրքական պետությունների կազմակերպության անդամ են՝ 2020 թվականին Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում բացահայտորեն աջակցել են Ադրբեջանին։ Դատեք ինքներդ՝ Փաշինյանը ցուցադրաբար չընդունեց Հայաստան ուղարկված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասին (ավելի ուշ, հանդիպումը, այնուամենայնիվ, կայացել է)։ Փոխարենը նա մեկնեց ԱՄՆ, որտեղ մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրեց, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ։ Հայաստանի պաշտպանության նախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի այցերը ԱՄՆ, Փելոսիի այցը Հայաստան՝ այս ամենը մեկ շղթայի օղակներ են։ Այստեղ հատկապես հարկ է նշել Փաշինյանի կառավարության նիստում վերջին ելույթը , որի ժամանակ նա Մոսկվային վերջապես հասկացրեց, որ մահակը նետված է, իսկ որոշումը անդառնալիորեն ընդունված է։ Չնայած Մոսկվան, Ղազախստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժություններին (հաջորդ տարվա սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 6-ը) իր ռազմական քանակակազմը չուղարկելու մասին որոշումը համարում է Երևանի ինքնիշխան իրավունք՝ «Հայաստանի իշխանությունները գործում են ելնելով իրենց առաջնահերթ խնդիրներից», - հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Մի փոքր հետ նայենք... Ն.Փաշինյանն իր ներկայիս պաշտոնը ստացավ այն բողոքների շնորհիվ, որոնք Հայաստանում սկսվեցին նախկին նախագահ Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրելու հետ կապված։ Ընդդիմությունն անմիջապես հայտարարեց «Թավշյա հեղափոխության» սկիզբի մասին, հասավ Սարգսյանի հրաժարականին և այս պաշտոնում Փաշինյանի ընտրվելուն, ով ժամանակ չկորցնելով, սկսեց կառավարությունում աշխատանքի նշանակել ԱՄՆ-ի և Եվրամիության ֆինանսավորմամբ տարբեր հասարակական կազմակերպություններում նախկինում իր հետ աշխատած մարդկանց։ Նրանց ազդեցության տակ էր, որ հետո Փաշինյանը գնաց Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ ամբողջ պատմությունը կազմակերպվեց նրանց առաջարկով և, բնականաբար, չէր կարող չազդել կազմակերպության գործունեության վրա։

Բելառուսի և Ռուսաստանի շատ քաղաքական գործիչները Հայաստանի իշխանություններին կասկածում են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների և ԵՄ երկրների հատուկ ծառայությունների հետ փոխգործակցության մեջ։ Ընդ որում, ուշադրությունը կենտրոնացնելով ինչ-որ հատուկ «Երևանի և ՆԱՏՕ-ի մերձեցման» վրա։ ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները մեկնարկել են դեռևս 1992 թվականին, երբ Երևանը միացավ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին (1997 թվականից՝ Եվրոատլանտյան գործընկերության խորհուրդ) և ունեն ՀԱՊԿ անդամ երկրի համար դաշինքի հետ մերձեցման բավականին անտրամաբանական միտումներ։ 1994 թվականին Հայաստանը միացել է «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագրին։ Նույն նախագծով 2002 թվականից հանրապետությունը սկսեց մասնակցել «Պլանավորման և տեսության գործընթացին»։ 2005 թվականի հունիսին ՆԱՏՕ-ն և Երևանը համաձայնեցրին Անհատական գործընկերության պլանը: Այս պլանը թարմացվում և հաստատվում է երկու տարին մեկ անգամ: Չմոռանանք, որ 2007-ին Երեւանում բացվեց ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը, իսկ 2016-ին՝ Ազգային պաշտպանության համալսարանը (դաշինքի եւ Հայաստանի Պնախարարության համատեղ նախագիծ),- ասել է Ա.Տիխանսկին։

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 402 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
telegram
Подписывайтесь на наш Telegram канал
Подписывайтесь на наш Telegram канал
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading
Response: 0.07