twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Երևանյան Կարմիր Խաչի ղեկավարը խայտառակվել է ղարաբաղցի հայերի հարցում Սկանդալ եկամտաբեր տեղի համար

20 Փետրվարի 2024 16:10

Հայաստանում վաղուց արդեն սովորական է դարձել թե՛ պետության, թե՛ տարբեր կազմակերպությունների ու հիմնադրամների, այդ թվում՝ հումանիտար, բյուջե ու գանձարան թաթ դնելը: Բավական է հիշել այն սկանդալները, որոնք ցնցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին, մասնավորապես, այն մեղադրանքը, որ ներկայացվել էր նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանին՝ 8 միլիոն դոլար հափշտակելու փաստով։ Բայց սրանք ծաղիկներ են դրանց համեմատ, որ արդեն 44-օրյա պատերազմից հետո ինքնին Հայաստանի կառավարությունը այդ հիմնադրամից հանել է 100 մլն դոլար։ Ու՞ր։ «Պետության կարիքների համար»,- հայտարարել է Փաշինյանը։ Ճիշտ է, ընդդիմությունը կասկածում էր վարչապետի խոսքերի ճշմարտացիությանը և հանդես եկավ՝ հիմնադրամի միջոցների ծախսերի հարցով պատգամավորական քննչական խումբ ստեղծելու նախաձեռնությամբ։ Սակայն, այդպես էլ չկարողացան ինչ-որ բան ապացուցել։

Եվ ահա, նոր սկանդալ, հափշտակությունների հետ կապված։ Այն էլ ոչ թե ինչ-որ տեղ, այլ Հայկական Կարմիր Խաչի ընկերությունում (ՀԿԽԸ): Ճշմարտությունը գուցե և ջրի երես դուրս չգար, եթե տեղի չունենար կոնֆլիկտ, այժմ արդեն հասկանալի է՝ գլխավոր քարտուղարի տաքուկ բազկաթոռի համար։ 2024 թվականի փետրվարի 8-ին ՀԿԽԸ-ի նախագահությունը ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին հրավիրել էր 2023 թվականին գործունեության մասին զեկուցելու և 2023 թվականի բյուջեն և 2024 թվականի ծրագիրը չներկայացնելու պատճառները պարզաբանելու խնդրանքով։ Խոսքը՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանից Հայաստան տեղափոխված հայազգի անձանց ցուցաբերվող օգնության վերաբերյալ հաշվետվությունների մասին է։ ՀԿԽԸ-ի փաստաբան Լևոն Բաղդասարյանը Հայաստանի իրավապահ մարմիններին հայտնել է՝ ավելի քան 60 միլիոն դրամի (145 հազար դոլար) հափշտակության, փաստաթղթերի կորստի, ինչպես նաև կազմակերպության ավտոմեքենայի ապօրինի օգտագործման մասին։

ՀԿԽԸ-ի նախագահությունը արագ պաշտոնից հեռացնում է քարտուղար Աննա Եղիազարյանին, որից հետո հայտարարում է այդ որոշման անօրինականության մասին և ընկերության արտահերթ նիստ է հրավիրում։ Նիստի ժամանակ նրան կրկին վերընտրում են։ Դրանից հետո ՀԿԽԸ-ի նախագահությունը մերժել է ընտրությունների արդյունքները և արգելել նրան՝ մուտք գործել ՀԿԽԸ-ի շենքը։ Բաղդասարյանը նշել է, որ նրանք իրավապահ մարմիններ են ներկայացրել հանցագործության մասին մեկ տասնյակից ավելի հաղորդումներ, բայց առայժմ արձագանք չկա։ Աննա Եղիազարյանի փոխարեն Հայկական Կարմիր Խաչի ընկերության ղեկավար է ընտրվել Արթուր Արիստակեսյանը։

Իսկ հիմա եկեք հիշենք ոչ վաղ անցյալի իրադարձությունները, մասնավորապես՝ անցյալ տարվա ամառը, երբ Ադրբեջանը Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների սննդի կարիքները հոգալու նպատակով՝ նրանց համար առաջին անհրաժեշտության ապրանքներ և մթերքներ ուղարկեց։ Հիշեք, որ ոչ միայն անջատողականների մնացորդները, այլ նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն արհեստականորեն արգելափակեց ադրբեջանական բեռների անցումը Աղդամ-Ասկերան ճանապարհով։ ԿԽՄԿ-ն, արհամարհելով միջազգային իրավունքը, Ղարաբաղում իր բոլոր գործողությունները անցկացրեց ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի միջոցով։ Այսինքն, մարդասիրական կազմակերպությունը ակտիվորեն ներգրավվեց աշխարհաքաղաքական խաղերում, արտահայտել է Արևմուտքում հակաադրբեջանական ուժերի շահերը՝ վերածվելով նրանց ձեռքին գործիքի։ Եվ այս ամենում ակտիվ դեր է ունեցել Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը՝ Աննա Եղիազարյանի գլխավորությամբ։ Հիմա հասկանալի է, որ նա առաջնորդվել է ոչ այնքան Ղարաբաղում «սոված» հայերի համար «մտահոգությամբ», որքան եսամոլական շահերով։ Համարձակվում ենք ենթադրել, որ նա նույնպես շահել է նաև դեպի Ղարաբաղ մաքսանենգության վրա՝ ադրբեջանցի սահմանապահներն ԿԽՄԿ աշխատակիցներին արդեն բռնել են այս հանցագործության մեջ։ Ըստ երևույթին, Ղարաբաղի հայերին ապրանքներ հասցնելու հարցի մենաշնորհելը ՀԿԽԸ-ի գլխավոր քարտուղարին լավ եկամուտ է բերել։

Այս համատեքստում հատկապես ծիծաղելի են Եղիազարյանի նախորդ տարվա հարձակումները՝ Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանի վրա, ով փորձել է մարդասիրական ավտոշարասյուն հասցնել Ղարաբաղում հայերին։ Եղիազարյանը դժգոհել է Ասլանից, կասկածներ է հայտնել նրա անաչառության վերաբերյալ։ Այդ հարցում նրան ակտիվ աջակցություն էր ցուցաբերում Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի նախագահի օգնական Լիանա Ղուկասյանը։ Հիմա պարզ է, թե ինչի համար էր այս ամենը։ Չէ որ վտանգված էին գումարներ, որոնք նա կարող էր կորցնել, եթե մարդասիրական բեռներով ավտոշարասյունները սկսեին շարժվել Աղդամ-Խանքենդի երթուղով: Սակայն, ինչպես ցույց է տալիս ՀԿԽԸ-ում ստեղծված իրավիճակը, նույնիսկ Ադրբեջանի կողմից իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիովին վերականգնումից հետո էլ Եղիազարյանի մոտ դեռևս մնում են՝ Ղարաբաղի տարածաշրջանից կամավոր կերպով Հայաստան վերաբնակված հայերի հաշվին անձնական հարստացման ուղիներ։ Ահա դրանից է հիմա այս ամբողջ աղմուկ-աղաղակը Երևանում ՀԿԽԸ-ի գրասենյակի մոտ՝ կորցնել եկամտաբեր տեղը՝ նա ո՜յ ինչպես չի ուզում։

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 144 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
telegram
Подписывайтесь на наш Telegram канал
Подписывайтесь на наш Telegram канал
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading
Response: 0.04