twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«ԱՄՆ-ն և ԵՄ-ն ուզում են խաղաղություն Բաքվի և Երևանի միջև, բայց դա չի ցանկանում Ռուսաստանը» Փոլ Գոբլը պատասխանում է Caliber.Az-ին

01 Դեկտեմբերի 2022 17:28

Caliber.Az-ի բլից հարցազրույցը ամերիկացի վերլուծաբան, ԱՄՆ-ի Պետքարտուղարի նախկին հատուկ խորհրդական Փոլ Գոբլի հետ։

- Վաշինգտոնը վերջերս ակտիվացրել է իր միջնորդական առաքելությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Ձեր կարծիքով, ինչու՞մն է տարբերությունը տվյալ հարցում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի մոտեցումների մեջ։

- Մոտեցումներում արմատական տարբերությունը կայանում է հետևյալում. ԱՄՆ-ը և ԵՄ-ն ուզում են, որպեսզի երկու հակամարտող կողմերը հասնեն խաղաղության պայմանագրի։ Մյուս կողմից, Ռուսաստանը ուզում է, որպեսզի հակամարտությունը շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նա չի կարող վերադառնալ և պարտադրել իր կարգավորումը, որը նրան թույլ կտա լիովին վերահսկել իրավիճակը:

- Ինչո՞ւ է Հայաստանն այդքան համառորեն փորձում բանակցությունների սեղանի մոտ քաշել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին։

-Հենց այստեղ է ամեն ինչ պարզ՝ Երևանը Ֆրանսիային միշտ դիտարկել է, որպես հատուկ բարեկամ և Ռուսաստանի հակակշիռ։

- Մինսկի խումբը մոռացության է մատնվել։ Ինչու՞մն է այդ հարթակի ձախողման պատճառը։

-Մինսկի խումբը անհաջողություն կրեց, որովհետև նա շահագռգռված էր առաջին հերթին գործընթացով, այլ ոչ թե կարգավորմամբ, և որովհետև նրանում մասնակցում էր կողմ՝ Ռուսաստանը, որը ընդհանրապես երբեք շահագրգռված չի եղել կարգավորմամբ։ Վերջնական հաշվով, միայն ինքնին Երևանն ու Բաքուն կարող են հասնել և հաստատել ամուր խաղաղությունը։

- Իսկ դա հնարավո՞ր է։

- Այո, բայց ոչ այդպես շուտ, ինչպես ոմանք հույս ունեն: Անհրաժեշտ է քննարկել մեծ քանակությամբ հարցեր։ Սահմանի մասին համաձայնագիրը հնարավոր է կնքվի մոտակա մի քանի ամիսներին, իսկ, տեսեք, Ղարաբաղի հայերի համար վերջնական «կարգավիճակի» (չակերտների-Խմբ.) համաձայնեցումը ավելի երկար ժամանակ կպահանջի։

- Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը հնարավո՞ր է։

-Նորմալացման գործընթացը հեշտ և արագ չի լինի։ Բայց, իմ կարծիքով, ավելի ու ավելի շատ հայեր են պատրաստ փորձելու։

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 429 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading
Response: 0.07