ԱՄՀ-ի տնտեսագետ. Հայաստանը հանդիսանում է դեպի ՌԴ արևմտյան ապրանքների վերաարտահանման կենտրոն ԼՈՒՍԱՆԿԱՐ
Կենտրոնական Ասիայում և Կովկասում արևմտյան ապրանքների Ռուսաստան վերաարտահանման երկու կենտրոն կա՝ Հայաստան և Վրաստան։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին X սոցիալական ցանցում գրել է Միջազգային ֆինանսների ինստիտուտի (IIF) գլխավոր տնտեսագետ, Goldman Sachs-ի նախկին գլխավոր արժութային ստրատեգ և Արժույթի միջազգային հիմնադրամի ավագ տնտեսագետ Ռոբին Բրուքսը։
Նրա խոսքով, Հայաստանն առանձնանում է դեպի Ռուսաստան ուղիղ արտահանման ծավալների վիթխարի աճով, իսկ Վրաստանը՝ արտահանմամբ դեպի այն երկրներ, որոնց տնտեսությունները կախված են Ռուսաստանի Դաշնությունից։
There's two hotbeds for re-export of western goods to Russia in Central Asia and the Caucasus: Armenia (top left) and Georgia (bottom left). Armenia stands out for massive direct exports to Russia (black), Georgia for a huge surge in exports to Russia's satellite economies blue). pic.twitter.com/iBOW5fvujF
— Robin Brooks (@robin_j_brooks) February 18, 2024