twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

«CNN», «Edelman», Նոբելյան մրցանակ և Վարդանյան Ծայրահեղ ցինիկություն

27 Ապրիլի 2024 10:00

Հայ օլիգարխի, մոռացության մատնված «ԼՂՀ» անջատողական խունտայի նախկին «պետնախարար» Ռուբեն Վարդանյանի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածության մասին անհեթեթ տեղեկությունը հերթական անգամ հաստատեց այն փաստը, որ հատկապես մեծ գումարներն են հանդիսանում Արևմուտքում հայկական անջատողականության քարոզչության հիմնական աղբյուրը։ Մասնավորապես, դրա մասին է վկայում այն , որ Բաքվում կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանի հերոսացման և ազատ արձակման լայն քարոզչական արշավում ներգրավվել են աշխարհի հայտնի փիառ ընկերություններ, որոնց շարքում է դեռ 1952 թվականին հիմնված՝ միջազգային հասարակության և ռազմավարական կապերի հարցերով «EDELMAN» գործակալությունը։

Սկսենք նրանից, որ Վարդանյանի աջակցության փիառ արշավը սկսվել է դեռ նրա Ղարաբաղում ապօրինի գտնվելու ժամանակ, իսկ այնուհետև, այն բանից հետո, երբ հայկական ԶԼՄ-ներում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ նա իբր հացադուլ է հայտարարել քննչական մեկուսարանում՝ նրա ընտանիքի անդամների օժանդակությամբ շարունակվել է CNN-ի նման հեղինակավոր հարթակներում։ Առկա է այն փաստը, որ արևմտյան ընկերությունները, հայերի մեծ ֆինանսական ներդրումների շնորհիվ, ակտիվորեն զբաղվում են Ուկրաինայում անջատողականությանը և պատերազմին անմիջապես աջակցող օլիգարխի փիառով, և ձգտում են միջազգային հանրության աչքում նրան գրեթե «հերոս» ներկայացնել։ Այո, Ռուբեն Վարդանյանը իրեն որպես անջատողականության ջերմեռանդ կողմնակից է դրսևորել ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև Ուկրաինայում, և դա ակնհայտորեն հաստատում է Գերագույն Ռադայի պատգամավորների սուր արձագանքը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի նրա առաջադրմանը։

«Մենք անընդունելի և անհեթեթ ենք համարում Խաղաղության մրցանակի համար մի մարդու առաջադրումը, ով աջակցում է ահաբեկչությանը և անջատողականությանը, ներգրավված է կոռուպցիոն սկանդալներում, հովանավորում է պատերազմները։ Նա Ուկրաինայի թշնամին է»,- ասվում է ուկրաինացի պատգամավորների ուղերձում։

Հիշեցնենք, որ Վարդանյանը 2023 թվականին ընդգրկվել է ուկրաինական «Խաղաղարար» պատժամիջոցային բազայում, որում նա հաշվառված է որպես անհապաղ կալանավորման և Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի երկրների իրավապահ մարմիններին փոխանցմանը ենթակա անձ։

Ուկրաինացի պատգամավորները Նոբելյան կոմիտեին կոչ են արել մերժել Վարդանյանի հանցակիցների դիմումը՝ պահանջելով անհապաղ արտահանձնել հանցագործին։ Ժողովրդական ընտրյալները նշել են, որ 2022-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի 46 անդամները կողմ են քվեարկել Վարդանյանի դեմ անձնական պատժամիջոցների կիրառմանը, իսկ 2019-ին Եվրամիության 22 պատգամավորները հանդես են եկել որպես Ուկրաինայում անջատողականության կողմնակից Վարդանյանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությամբ։ Նրանք նաև ուշադրություն են դարձնում այն փաստին, որ միջազգային այնպիսի հայտնի լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Politoco»-ն, «Washington Times»-ը, «The Hill»-ը և «Al-Jazeera»-ն Վարդանյանին անվանում են «Մոսկվայի մարդ»: Գերագույն Ռադայի պատգամավորները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ հատկապես ռուսական «РБК» հրատարակությունն է հանդես եկել այս՝ հեղինակավոր մրցանակին Վարդանյանի առաջադրման մասին լուրերի սկզբնաղբյուրի դերում։

Միևնույն ժամանակ, բացի «EDELMAN»-ի նման ամերիկյան փիառ ընկերություններից, որոնց գործունեությունը Caliber.Az-ը արդեն մանրամասն նկարագրել է իր նախորդ հրապարակումներում, Ռուսաստանի որոշ կառույցների հետ սերտ կապեր ունեցող հայ օլիգարխ Վարդանյանին աջակցում է այդ թվում նաև ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը, ով հայտնի է իր խիստ հակաադրբեջանական դիրքորոշմամբ։ Ադրբեջանական կողմին հայտնի են Վարդանյանի հետ USAID-ի ղեկավարի շատ սերտ շփումների մանրամասները, իսկ ինքը՝ Փաուերը, այդ թվում նաև «Ավրորա» մրցանակի կոմիտեի անդամ է, որի նախաձեռնողն ու հովանավոր է հանդիսանում նախկին ղարաբաղցի անջատողականը։ Այս առումով ողջամիտ հարց է ծագում. այդ ինչպե՞ս է ստացվում, որ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներն ու լրատվական կայսրությունները զբաղվում են Ռուսաստանի հետ կապ ունեցող և արևմտամետ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անել փորձած օլիգարխի քարոզչությամբ։ Փողի հոտ չի՞ գալիս: Ակնհայտորեն։

Արեւմուտքի քաղաքականությունը խարսխվում է մեծ փողերի վրա, որոնց շնորհիվ առաջ է մղվում անջատողականության եւ նրա մեղսակիցների, այդ թվում նաև Ռուբեն Վարդանյանի հզոր քարոզչությունը։ Եվս մեկ հետաքրքիր փաստ, որն արժանի է ուշադրության։ Գաղտնիք չէ, որ Վարդանյանը հանդիսանում է այսպես կոչված, «դժհ»-ի նախկին ղեկավար, իսկ այժմ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Դոնբասում և 2014 թվականին Ղրիմում անջատողականությունը հրահրելու համար պատասխանատու, ուկրաինական կոլլաբորացիոնիստներից մեկի՝ Ալեքսանդր Բորոդայի հովանավորներից մեկը։

Ինչ վերաբերում է Արևմուտքում Վարդանյանի հզոր փիառ արշավին, ապա այստեղ հարկ է նշել, որ Ադրբեջանը՝ օլիգարխի հանցագործությունների անհերքելի ապացույցների բազա ունի։ Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Վարդանյանը հայտնել էր՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու և Ղարաբաղ տեղափոխվելու մտադրության մասին։ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելը պայմանավորված էր արեւմտյան պատժամիջոցներից խուսափելու նրա ցանկությամբ։

Վարդանյանը Ադրբեջանի իրավապահների կողմից ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերին՝ ազատագրված Ղարաբաղից Հայաստան փախչելու փորձի ժամանակ։ Վարդանյանին ներկայացվել են՝ ահաբեկչությունը ֆինանսավորելու, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ կամ խմբավորումներ ստեղծելու և դրանց գործունեությանը մասնակցելու, Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու մեղադրանքներ։ Հայտնի է, որ Վարդանյանը, ժամանելով Ղարաբաղ, ապօրինի հատել է Ադրբեջանի պետական սահմանը՝ մտնելով ռուսական խաղաղապահ քանակակազմի ժամանակավոր տեղակայման տարածք, և ակտիվորեն մասնակցել է զինված խմբերի կազմակերպմանը, այդ հանցախմբերին մատակարարել է զենք և զինամթերք։ Լինելով անջատողական ռեժիմի մնացորդների առաջնորդներից մեկը՝ Վարդանյանը բազմիցս սպառնացել է Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, իր գործունեությամբ նպաստել է Ղարաբաղում «գորշ գոտու» պահպանմանը, ինչպես նաև խոչընդոտել է ադրբեջանցի հարկադիր վերաբնակների՝ Խանքենդի, Խոջալու և այլ բնակավայրեր վերադարձին։ Բացի այդ, Վարդանյանը բազմիցս հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ սադրիչ հայտարարություններով։ Այսպես, Սթիվեն Սաքուրի հետ «BBC Hard Talk» հաղորդման ժամանակ նա հայտարարել է. «Մենք չենք կարող մեզ պատկերացնել որպես Ադրբեջանի մաս։ Մենք՝ առանձին երկիր ենք։ Խոսքս «Արցախի» մասին է։ «Արցախը» չի ուզում լինել Ադրբեջանի մաս». Իսկ «Forbes» ամսագրին տված հարցազրույցում Վարդանյանը խոսել է առասպելական «արցախի ժողովրդի» մասին և սպառնացել է Ադրբեջանին։

«Դա ռազմական ճանապարհով լուծելու փորձը Ադրբեջանի վրա շատ թանկ է նստելու նաև ուղղակի զոհերի տեսակետից», - այն ժամանակ հայտարարել է նա։

Տեղին է հիշել նաև այն մասին, թե ինչպես էր Վարդանյանը բացահայտ հերոսացնում «Նեմեսիս» գործողությունը կատարած հայ ահաբեկիչներին, որի արդյունքում սպանվել են թուրք և ադրբեջանցի քաղաքական և ռազմական գործիչներ, ինչպես նաև դիվանագետներ։

Ի դեպ, օրերս հայ բլոգեր Ռոման Բաղդասարյանը սոցցանցում կիսվել է Վարդանյանի ներկայիս սադրիչ գործունեության հետ ուղղակիորեն առնչվող ուշագրավ տեղեկությամբ։ Նա, մասնավորապես, հայտնել է այն մասին, որ Տավուշում (Թովուզգալա-Խմբ.), ներկայիս բողոքի ցույցերը, որոնք առաջացել են չորս գյուղերը Բաքվին վերադարձնելու Երևանի որոշմամբ՝ կազմակերպել է Վարդանյանի կուսակցությունը։ «Նոյեմբերյանի (Բարանա-Խմբ.) բնակիչները ինձ գրել են, որ Տավուշի ակցիաների հետևում կանգնած են «Ապրելու երկիր» կուսակցության (Վարդանյանի կուսակցություն-Խմբ.) կողմից վճարված մարդիկ, և որ Ալավերդիում գտնում են կանանց ու չքավորներին և խնդրում են փողի համար նստել Տավուշի ճանապարհներին»։

«Ռուբեն Վարդանյան, դու նույնիսկ Բաքվի բանտում նստած՝ վիշտ ես բերում քո ժողովրդին։ Աստվածը կպատժի և՛ քեզ, և՛ քո կուսակցությանը»,- գրել է Բաղդասարյանը։

Այս փաստը խոսում է այն մասին, որ Վարդանյանի սադրիչ գործունեությունը ուղղված է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի շահերի դեմ, որի ապագան բացարձակապես չեն մտահոգում Արևմուտքում հայկական անջատողականության մեղսակիցներին, որոնց առաջնագծում են «EDELMAN»-ը և «CNN»-ը։ Եվ ահա արևմտյան քաղաքական գործիչները և մեդիա ռեսուրսները նրան, նման ծառայողական ցանկով հանդերձ արժա՞նի են համարել Խաղաղության Նոբելյան մրցանակին: Թեև ինչու՞ ենք մենք այստեղ զարմանում։ Մի՞թե սրանք այն նույն ուժերը չէին, որոնք Միխայիլ Գորբաչովին Նոբելյան դափնեկիր դարձրին այն բանից հետո, երբ նրա ձեռքերը մինչև արմունկները հայտնվեցին Ալմաթիի, Թբիլիսիի և Բաքվի անմեղ զոհերի արյան մեջ։

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 162 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading
Response: 0.06