twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

451 աստիճանը ըստ Լաչինի Հայկական «թալան» 1992-2022

17 Օգոստոսի 2022 19:05

Մինչև ամսվա վերջ անօրինական հայ վերաբնակիչները պետք է լքեն Ադրբեջանի համանուն շրջանի շրջկենտրոնը, Լաչին քաղաքը և մոտակա Զաբուխ գյուղը։ Սա նոր իրողություն է, որը ի հայտ է եկել նրանից հետո, երբ օգոստոսի սկզբին՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի պետությունների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համապատասխան շահագործման է հանձնվել Լաչին քաղաքը շրջանցող նոր ճանապարհը։ Բայց հայերը, ըստ երեւույթին, չեն շտապում դա ընդունել...

Կրակ, կրակ և նորից կրակ՝ հատկապես այսպիսի տեսք ունի այժմ Լաչինը, Զաբուխը և հարակից տեղանքը։ Հայերը, որոնց համար Ադրբեջանը ոչ միայն նոր ճանապարհ է կառուցել, այլև առաջարկել մնալ հանրապետության լիիրավ քաղաքացի դառնալու և նրա օրենքներով ապրելու պայմանով, ընտրեցին այլ ճանապարհ՝ ոչնչացման, բարբարոսության, շուրջբոլորը կրակին տալու ճանապարհ։ Այստեղ ինքնին զուգահեռներ են առաջանում Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպի հետ, որի գլխավոր հերոսը հրշեջ է, ով ոչ թե հանգցնում է կրակը, այլ, ընդհակառակը, շուրջբոլորը ամեն ինչ վառում է։ Էական տարբերությունն միայն նրանում է, որ այնտեղ գլխավոր հերոս Գայ Մոնթագը վերջիվերջո հասունացել է, իսկ այ շատ հայեր ակնհայտորեն դրանից շատ հեռու են ...

Ո՞ւմ են պետք այժմ այն ամենի ցուցադրական հրդեհումները, ինչը պետք է վերադառնա իրական տերերին։ Միթե՞ հայերը լրջորեն կարծում են, որ ադրբեջանցիներն իսկապես երազում են ապրել իրենց թողած կացարաններում։ Արթնացե՜ք։ Տեսեք, թե ինչ գեղեցիկ ժամանակակից տներ է կառուցել Ադրբեջանը Զանգիլանի Աղալը գյուղում, և համեմատեք դրանք նրանց հետ, որոնցից հիմա Զաբուխայում ծուխ է դուրս գալիս։ Համեմատությունը ակնհայտորեն ձեր օգտի՜ն չէ։

Իսկ ինչու՞ այրել ծառերը: Նրանք նո՞ւյնպես ձեր կողմից այդչափ չսիրված ադրբեջանցիներն են։ Իսկ նրանք ի՞նչ մեղք ունեն։


Այժմ հայերը, այդ թվում նաև Սիրիայից և Լիբանանից Լաչինի շրջանում վերաբնակվածները, կոկորդիլոսի արցունքներ են թափում և ասում են, որ չեն ցանկանում հեռանալ այնտեղից, որտեղ ապրել են 30 տարի։ Բայց միևնույն ժամանակ համեստորեն լռում են այն մասին, թե ով է ապրել այս հողերում ավելի քան 30 տարի առաջ՝ չէ որ դա անապատ չէր: Լռում են, քանի որ չեն ցանկանում ճշմարտությունն ասել՝1989 թվականի մարդահամարի արդյունքներով գրեթե 100%-ով ադրբեջանցիներով բնակեցված ադրբեջանական Լաչինի մասին։ Նրանք լռում են, որովհետև ստիպված կլինեն պատմել այն մասին, թե լաչինցիները ինչպիսի դաժանությամբ են սպանվել հայերի կողմից կամ վտարել իրենց հողից, ինչպես են թալանվել ադրբեջանցիների տներն ու ունեցվածքը։ Իսկ դա անել բոլորովին չես ուզում...

Ահա, թե ինչպես է Լաչինի օկուպացիայի ժամանակ ադրբեջանական ժողովրդի դահիճներից և նրա հողերի զավթիչներից մեկը՝ Քրիստոֆեր Իվանյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացնում հայ ռազմական հանցագործների հետ և նրանց պատմում այն մասին, թե ինչպես ճիշտ օգտագործել «թալան», այսինքն ադրբեջանցիների կողմից հարկադրաբար թողած գույքի յուրացման տակտիկան։ Զզվելի տեսք ունի, բայց այս տեսանյութը լավ է ցույց տալիս հայ ռազմական հանցագործների էությունը...

Իմ սերունդը՝ նրանք, ովքեր Առաջին ղարաբաղյան պատերազմը հանդիպեցին դպրոցական նստարաններին, միայն ժպիտով կարող են ընկալել 30 տարի ադրբեջանական հողերում ապրելուց հետո Լաչինից առաջիկա բաժանման մասին հայերի ողբը։ Այդ երբվանի՞ց է օտար հողում 30 տարի ապրելը դարձել օկուպացիոն քաղաքականության արդարացում։ Դա նման է նրան, որ վարձակալը որոշ ժամանակ անց տիրոջը հայտարարի, որ այսուհետ բնակարանը պատկանում է իրեն, քանի որ նա արդեն երկար ժամանակ է այնտեղ ապրում։ Եվ իմ սերունդը շատ լավ հիշում է, թե ինչպես 90-ականների սկզբին մենք բոլորս տեսանք հայերի կողմից, այդ թվում նաև Լաչինից վտարված փախստականներին և հարկադիր տեղահանվածներին։ Հիմա հայերը կեղծավորությամբ փորձում են արցունք քամել համաշխարհային հանրությունից՝ սովորության համաձայն իրենց ներկայացնելով, որպես զոհ։ Բայց կան փաստեր՝ օկուպացնելով Լաչինը, հայերը վտարել են բոլոր ադրբեջանցիներին, թալանելով իրենք են բնակեցրել։ Իսկ հիմա այնտեղից խնդրել են։ Քաղաքավարի են խնդրել, որքան դա հնարավոր է ներկա իրավիճակում։ Բայց չէ որ կարող էին ներգրավել նաև բանակը։ Որպես Ադրբեջանի քաղաքավարության և մարդասիրության արդյունք՝ հայերը Լաչինից և Զաբուխից դուրս են գալիս բեռնատարներով, տանում են իրենց իրերն ու անասունները։ Եվ ամեն ինչ հրկիզում են...

Ի դեպ, շարունակելով մեր պատմության էքսկուրսիան, կցանկանայի հիշեցնել, որ հայերը արդեն երկրորդ անգամ են այրում Լաչինը։ Այդ ժամանակ, 1992թ. մայիսին, օտարերկրյա լրագրողները ականատես եղան Լաչինի թալանին և հրկիզմանը, այն բանից հետո, երբ այն անցավ հայկական զինված կազմավորումների վերահսկողության տակ։ Ըստ նրանց հաղորդագրությունների՝ Հայաստանից Լաչին ներխուժած կողոպտիչները, նախքան տները հրկիզելը, տարել են արժեքավոր ամեն ինչ, այդ թվում նաև անասունը: Մինչև ծայրը կահույքով և կենցաղային իրերով լցված բեռնատարներ ու մարդատար ավտոմեքենաները շարժվեցին դեպի Հայաստան, իսկ մեծ շարասյուները խցանումներ էին առաջացրել ճանապարհին։ Դրանից մի քանի ամիս հետո քաղաք այցելած Կանադացի լրագրող Դենիել Բրոքը հայտնել է նրա «բացարձակ ավերածության մասին», նշելով, որ «ոչ մի շենք, տուն, դպրոց կամ ավտոբուսի կանգառ չի փրկվել»։

Վերջերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կիսվել է «The Times»-ում Հայաստանի կողմից Լաչին քաղաքի և Զաբուհ գյուղի անօրինական օկուպացիայի և թալանի մասին 30-ամյա վաղեմությամբ հոդվածով։ Լրագրող Ռոբերտ Սիլիի նյութը պարբերականը հրապարակել է 1992 թվականի մայիսին։ Նրանում ասվում է Հայաստանի կողմից Լաչինի և Զաբուխի անօրինական օկուպացիայի, հրկիզման և թալանման մասին, ինչպես նաև այն մասին, որ օկուպացիայից հետո այնտեղ սկսվել է Մերձավոր Արևելքից հայերի վերաբնակեցումը …

Այդ պահից սկսած քաղաքը ակտիվորեն և համակարգված կերպով բնակեցված էր Լիբանանից և Սիրիայից եկած էթնիկ հայերով: Դա բացարձակապես անօրինական էր, բայց, այնուամենայնիվ, Հայաստանի կողմից նման քաղաքականությունը նպատակաուղղավ շարունակվում էր մինչև վերջերս։ Ադրբեջանցիներին վտարելով՝ Հայաստանը փորձում էր համաշխարհային հանրության մոտ ստեղծել այն տպավորությունը, թե Լաչինը մինչև 1992 թվականը անմարդաբնակ կղզի էր, իսկ հիմա փորձում են ստեղծել «հին հայկական» Լաչինի երևակայությունը՝ այս քաղաքին տալով մի զզվելի անուն, որը նույնիսկ չեմ ուզում այստեղ գրել...

Այն, ինչ հիմա տեսնում ենք՝ Լաչինի և Զաբուխի հրկիզված տներն ու անտառները՝ մենք արդեն 2020 թվականի նոյեմբերին տեսել ենք Քելբեջարում և Աղդամում, երբ Հայրենական պատերազմի ընթացքում պարտված հայկական զորքերը լքում էին այս օկուպացված շրջանները։ Եվ այնտեղ եղան հրկիզումներ, իրենց հետ տարված զուգարանակոնքեր, սպանված ընտանի կենդանիներ, նույնիսկ ավերված գերեզմաններ…

Տարիները անցնում են՝ բայց հայերի վառելու, թալանելու, քանդելու, ոչնչացնեու ձգտումները չի փոխվում։ Եվ այսքան բարբարոսությունից հետո նրանք խոսում են իրենց խաղաղության, հին հայկական «մարդկայնության» մասին՝ միաժամանակ մերժելով խաղաղության պայմանագրի ադրբեջանական բոլոր առաջարկները…

Բայց միթե՞այս ամենը կարող է կանգնեցնել ադրբեջանցիներին՝ այս հողի իսկական տերերին։ Ոչ, ադրբեջանցիները պետք է վերադառնան Լաչին, Զաբուխ և մեր մյուս հողեր, և նրանք դա կանեն։ Լաչինի և Զաբուխի այն բնիկները, որոնց Հայաստանը 1992 թվականին վտարել էր իրենց տներից , երազում են այնտեղ վերադառնալ։ Եվ նրանք հիանալի հիշում են, թե ինչպես են նրանց վտարել այնտեղից։ Նրանց չի վախեցնում այն, որ հայերը վառում են տները՝ այսքան ավերածություններից հետո սա ընդամենը բարբարոսության շարունակությունն է։ Բայց Ադրբեջանը ամեն ինչ կվերակառուցի և կվերականգնի իր հողի այս հատվածը։ Այո, ամեն ինչի համար ժամանակ է պետք, բայց նա մեր օգտին է:

Դրանում համոզվում ես՝ լսելով Զաբուխ գյուղի բնակիչ Մահար Գուլիևին, ով պատմել է, թե ինչպես են հայերը բռնի կերպով իրենց վտարել իրենց փոքրիկ հայրենիքից։ Բայց տղամարդը գիտի և հավատում է, որ չնայած բոլոր հրկիզումներին, ադրբեջանցիները նորից կվերադառնան Զաբուխ, առաջվա կյանքը նորից կվերադառնա։

«Ես համացանցի օգնությամբ հետաքրքրվեցի հայրենի գյուղի ճակատագրով, որտեղից մեզ բռնի ուժով վտարեցին։ Հիմա այնտեղ միայն հայերն են։ Բայց, ինչպես ասում է հարգելի նախագահը, իսկական տերերը պետք է վերադառնան իրենց հողեր։ Հայերը ասում են՝ «30 տարի է, ինչ այնտեղ եմ ապրում»։ Բայց դա նրանց Զաբուխի տերը չի դարձնում: Իսկ ես, լինելով հայերի կողմից Զաբուխից վտարված, ստիպված ապրում եմ նրանից բաժանված։ Թող հայերը հիշեն, թե ինչպես են մեզ այնտեղից դուրս հանել»,- հայտարարել է տղամարդը։

Դրանում էլ ավելի շատ ես հավատում այն լուրերից հետո, այն մասին, թե ինչպես է Լաչինի շրջանի Զաբուխ գյուղի բնակիչ Ալլահվերդի Աշրաֆ օղլու Ալիևը նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևին, քաջարի ադրբեջանական բանակին, մեր հերոս զինվորներին ու սպաներին երախտագիտություն հայտնել իրենց հայրենի հողերը օկուպացիայից ազատագրելու համար։ Նա նշել է, որ Զաբուխ վերադառնալուց հետո ադրբեջանցիները կվերակառուցեն իրենց տները և ավելի լավ կապրեն, քան առաջ։



Ավարտելով մեր զրույցը, կցանկանայի նշել այն շատ կարևոր ուղերձները, որոնք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է Իսմայիլի շրջանի Բասգալ գյուղում ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Պետության ղեկավարը հիշեցրել է, որ Լաչինը շրջանցող 32 կիլոմետրանոց ճանապարհը կառուցվել է ընդամենը մեկ տարում, և դրա երթուղին համաձայնեցվել է։ «[...] Իհարկե, Լաչին քաղաքում, Զաբուխ և Սուս գյուղերում ապօրինի բնակություն հաստատած մարդիկ պետք է դուրս բերվեն։ Դա բնական է։ Այնտեղ նրանց ներկայությունը, ըստ էության, հանդիսանում է ռազմական հանցագործություն, որովհետև դա հակասում է Ժնևի կոնվենցիայի կանոններին: Օկուպանտ երկիրը չի կարող ապօրինի բնակեցում իրականացնել զավթված հողերում։ Դա ռազմական հանցագործություն է։ Միգուցե Սիրիայից, Լիբանանից, եկած, այնտեղ բնակվող հայերը դա չգիտեն, բայց Հայաստանի ղեկավարությանը այդ մասին շատ լավ հայտնի է։ Հետևաբար այնտեղից ինչ-որ հաղորդագրություններ են գալիս. մեկը ասում է՝ ես այստեղից չեմ հեռանա, մյուսը ասում է՝ չեմ հեռանալու։ Նրանք ավելի լավ են տեսնում: Նրանք ռազմական հանցագործներ են։ Թող նորից չփորձեն մեր համբերությունը։ Թող այնտեղից հեռանան իրենց կամքով։ Ուր են գնալու, մեզ չի հետաքրքրում։

Մենք պետք է վերադառնանք Լաչին, Զաբուխ, Սուս։ Փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով պետական կոմիտեին կարգադրել եմ կապ հաստատել Լաչին քաղաքի, Սուս և Զաբուխ գյուղերի բնակիչների հետ, և մենք շուտով նրանց կվերադարձնենք հարազատ վայրեր։

[…] Եթե ինչ-որ մեկը Ղարաբաղում, հանուն ինչ-որ պոպուլիզմի կամ, ինչպես ասում են, ինչ-որ մեկի վախից, նորից պնդում է ինչ-որ կարգավիճակի, անկախության մասին, ապա պետք է իմանա, որ նա՝ հայ ժողովրդի առաջին թշնամին է, որովհետև Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ մի ինչ որ հատուկ արտոնություններ։ Ինչպես Ադրբեջանի քաղաքացիների, այնպես էլ նրանց համար։ Նրանց իրավունքները պաշտպանվելու են այնպես, ինչպես Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, ինչպես Ադրբեջանում ապրող ժողովուրդների իրավունքները։ Սա է միակ ճանապարհը։ Այս իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք կրկին ըմբռնումով ենք մոտեցել։ […] Դուք երևի լսել եք, որ տեղի հայերը, այսինքն՝ հեղինակավոր մարդիկ, այնտեղ ապրողներին ասում են՝ ի սեր Աստծո, մի՛ հրկիզեք տները, մի՛ քանդեք տանիքները, մի՛ հանեք և մի տարեք սանտեխնիկան։ Երկու տարի առաջ նրանք դա ասու՞մ էին։ Ոչ։ Երկու տարի առաջ նրանք հպարտանում էին դրանով։ Ամոթ է ասել, որոշ առարկաներ դնում էին իրենց մեջքերին և ինչ որ տեղ էին տանում, խայտառակվեցին աշխարհով մեկ։ Իսկ հիմա ասում են՝ սա քո տունը չէ։ Դու այստեղ եկվոր ես, դու ե՞րբ ես այստեղ եկել։ 1994 թվականին։ Իսկ դրանից առաջ ո՞վ է այնտեղ ապրել: Ադրբեջանցին է ապրել, հեռացիր։

[...] Ես լավատեսւոթյամբ եմ նայում ապագային: Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մենք միշտ հասնում ենք մեր նպատակին։ Իսկ նպատակը կայանում է նրանում, որպեսզի տարածաշրջանում տիրի խաղաղություն, հանդարտություն, որպեսզի պատերազմ չլինի։ Որպեսզի Ադրբեջանը հաջողությամբ զարգանա, որպեսզի մեր ժողովուրդը ապրի լավ, բարեկեցիկ»,- ընդգծել է պետության ղեկավարը։

...Նրա խոսքերը հստակ ցույց են տալիս՝ Ադրբեջանը, ինչպես այս բոլոր տարիներին, հաստատակամորեն շարժվում է դեպի մտադրված նպատակը։ Եվ թող Լաչինից ու Զաբուխից հեռացող հայերը ցանկանան խաղալ «451 աստիճան ըստ Ֆարենհայթի», դա արդեն ոչինչ չի փոխի։ Անիմաստ չարությունը ու վանդալիզմը երբեք կառուցողական արդյունք չեն տվել։ Միայն ստեղծագործման, խաղաղության և այն մասին մտքերը, թե ինչպես կարող են երկու ժողովուրդները շարունակել ապրել կողք կողքի, ի վիճակի են ինչ-որ բան փոխել։ Բոլոր պատերազմները ինչ որ պահ ավարտվում են, և գալիս է խաղաղություն: Արդյո՞ք հայ հասարակությունը պատրա՞ստ է խաղաղության, թե՞ նրանում «անգղերը» չափազանց ուժեղ են։ Դատելով Լաչինի հրկիզումներից ու ապամոնտաժված զուգարանակոնքներից՝ հայերը այդ ուղղությամբ դեռ շատ անելիքներ ունեն։ Իսկ Ադրբեջանը անշեղ ու հետևողականորեն զարգանում է, մենք կվերականգնենք և՛ Լաչինը, և՛Զաբուխը, և՛ մնացած բոլոր հողերը, իսկ եթե որևէ մեկը ցանկանում է անընդհատ լինել, որպես տարածաշրջանում անիմաստ ապրող վտարանդի, ապա դա, ինչպես ասում են, նրա խնդիրն է։

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 265 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
youtube
Подписывайтесь на наш Youtube канал
Подписывайтесь на наш Youtube канал
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading
Response: 0.05