twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Վրաստանը միշտ աջակցել է ինքնիշխան պետությունների տարածքային ամբողջականությանը» Պրոֆեսոր Ջորժիլիանին՝ Caliber.Az կայքում

04 Մայիսի 2022 15:50

Caliber.Az-ի հարցազրույցը՝ վրաստանցի քաղաքական գիտությունների դոկտոր, խորհրդարանի նախկին պատգամավոր, Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Գիյա Ջորժիլիանիի հետ։

—Վերջերս ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է Վրաստանում հերթական հարցման արդյունքները։ Հարցին, թե կուսակցություններից որն է առավել մոտիկ ձեր քաղաքական հայացքներին՝ հարցվողների 22%-ը անվանել են իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, 7%-ը՝ ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միասնական ազգային շարժում»-ը։ Հարցվողների 64%-ը համակարծիք չեն ոչ մի կուսակցության հետ։ Դուք ի՞նչ կարող էիք ասել այդ առնչությամբ։

—Սա նորություն չէ։ Ամբողջ աշխարհում նվազել է կուսակցությունների նկատմամբ վստահությունը։ Օրինակ, այդ նույն Ֆրանսիայում նվազել է Սոցիալիստական կուսակցության նկատմամբ վստահությունը։ Այո, Վրաստանում կուսակցությունների նկատմամբ ժողովրդի վստահությունը նույնպես մեծ չէ։ Այդ մասին են վկայում տարբեր կազմակերպությունների կողմից անցկացվող սոցիոլոգիական հարցումները։ Կուսակցությունները հանդիսանում էին արևմտյան ժողովրդավարութան մեջ մասնակցելու հիմնական գործիք, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, սակայն նախորդ դարի 80-ական թվականներց հետո ամեն ինչ փոխվել է, նվազել է քաղաքական վերնախավի նկատմամբ մարդկանց վստահությունը։ Քաղաքականությունը գնալով ավելի շատ դառնում է նեոլիբերալ, հատկապես հետխորհրդային երկրներում։

Ուստի այստեղ բանը «Միասնական ազգային շարժման», կամ «Վրացական երազանքում» չէ։ Ընտրությունների ժամանակ նրանք ձայների մեծամասնություն են ստանում, որովհետև մյուս կուսակցությունները քիչ շանսեր ունեն։ Չնայած մարդիկ չեն վստահում այդ երկու մեծ կուսակցություններին, բայց նրանց օգտին քվեարկում են հնդդեմ մյուսների։ Ընդհանրապես, հետխորհրդային տարածքում քաղաքական կուսակցությունները զանգվածային չեն, նրանք չունեն հստակ գաղափարախոսություն, կամ հստակ տարբերություն, իրենց աշխարհայացքային հարթակ, նրանք ավելի շատ տրամադրված են իշխանության համար պայքարին։

Այսօր մարդիկ գնալով ավելի շատ են հիասթափվում քաղաքական կուսակցությունների գործունեության մեջ, մեծամասնությունը, որը այժմ ավելի շատ խոսում է ընթացիկ հարցերի, քան երկրի զարգացման, քաղաքական և տնտեսական կյանքի զարգացման հարցերի մասին։ Սա պայմանավորված է նրանով, որ սոցիալ-տնտեսական գծերով կոալիցիոն բաժանումը, որը բնորոշ էր արևմտյան ժողովրդավարության քաղաքական կուսակցություններին, գնալով մարում է, և կուսակցություններն ավելի կենտրոնացած են ոչ թե առանձնահատուկ քաղաքականության, այլ ընտրողների արձագանքի վրա, և նրանք ձգտում են գոհացնել բոլորին:

—Ինչպիսի՞ն են «Վրացական երազանք» և «Միասնական ազգային շարժում» կուսակցությունների միջև կառավարման հիմնական տարբերությունները։

—Անշուշտ, «Վրացական երազանքի» և Միասնական ազգային շարժման» միջև որոշակի տարբերություններ կան, բայց դա չի վերաբերվում տնտեսական և սոցիալական կյանքին։ Բանը նրանում է, որ 2012 թվականին, երբ ընտրողների մեծամասնությունը քվեարկեց «Միասնական ազգային շարժման» դեմ և «Վրացական երազանքի» օգտին՝ նրանք դժգոհ էին այն ավտորիտար ռեպրեսիվ մեթոդներից, որոնք կազմավորվել էին Սաակաշվիլիի կառավարման ժամանակ։ Այժմ մարդիկ դժգոհ են, որ Վրաստանի տնտեսությունը լճացման մեջ է, մենք ունենք գործազրկության շատ բարձր մակարդակ։ Իսկ քաղաքական էլիտան արդեն համակերպվել է դրան՝ մեզ մոտ մարդկանց 1%-ը լավ է ապրում, 2-3%-ին կարելի է վերագրել միջին դասին, իսկ քաղաքացիների 90%-ը գտնվում է ծանր պայմաններում։ Բնակչության մոտ 20%-ը ապրում է աղքատության շեմից ցածր։ Ուստի մարդիկ այդ կուսակցություններում չեն տեսնում այն մեխանիզները, որոնք կկարողանային բարելավել նրանց կյանքը։

—Եթե վաղը Վրաստանում ընտրություններ լինեն, ու՞մ օգտին կքվեարկեն ընտրողները։

—Կարծում եմ, որ այնուամենայնիվ կհաղթի «Վրացական երազանքը», որովհետև մարդկանց մեծամասնությունը բացասականորեն են վերաբերվում «Միասնական ազգային շարժմանը»։ Նոր կուսակցություններ շատ քիչ են։ Ես ինքս «Վրաստանի սոցիալ-ժողովարդավարական զարգացում» կուսակցության նախագահ էի, երկու անգամ եղել եմ խորհրդարանի պատգամավոր։ Բայց շատ դժվար է, երբ քաղաքական կյանքին մասնակցելու համար ռեսուրսները կենտրոնացված են շատ նեղ շրջանակում, առաջին հերթին ֆինանսական և հաղորդակցական ռեսուրսները։ Դրանք կենտրոնացված են այն շրջանակներում, որոնք ներկայացնում են ղեկավարող իշխանությունները։ Մեր կուսակցությունը արմատական փոփոխությունների կողմնակից էր, բայց մենք չենք կարող նրանց հետ մրցակցել ֆինանսական և լրատվական ռեսուրսների պատճառով, որոնք կենտրոնացված են այդ երկու մեծ խմբերի մոտ։

—Այսօր ի՞նչ է անում Վրաստանը իր օկուպացված տարածքները վերադարձնելու համար։

—Այսօր մենք սահմանափակվում ենք տարբեր միջազգային հարթակներում մեր իրավական դիրքորոշման պարզաբանմամբ։ Այսօրվա դրությամբ մենք ուրիշ հնարավորություններ չունենք։

—Ուկրաինայում պատերազմից հետո կնվազի արդյո՞ք Վրաստանի ՆԱՏՕ-ն անդամակցելու ձգտումը։

—Չեմ կարծում, որ կնվազի։ Վրաստանում, ընդհակառակը, ուժեղանում է արևմտամետ տրամադրվածությունը և նվազում է արմատական ռուսաստանամետ տրամադրվածությունը։ Ամեն ինչ ժամանակը ցույց կտա։ Հնարավոր է, որ դա կլինի ոչ թե ՆԱՏՕ, այլ ի դեմս արևմտյան երկրների անվտանգության ինչ որ երաշխիքների փնտրում։ Իսկ Ռուսաստանի նկատմամբ վստահությունը նվազում է։

—Ինպիսի՞ն են Ձեր կանխագուշակումները Կովկասի տարածաշրջանի ապագայի վերաբերյալ։

—Հիմա շատ դժվար է ինչ որ կանխագուշակումներ անել։ Եվ այնուամենայնիվ ես համարում եմ, որ ժամանակի հետ Ռուսաստանի ազդեցությունը կթուլանա։ Մոսկվան կթուլանա ռուս-ուկրաինական պատերազմից հետո, բայց դրա համար ժամանակ է պետք։ Արևմտյան երկրներում աճում են հակառուսական տրամադրությունները։ Իսկ Ռուսաստանի տնտեսությունը գնալով ավելի շատ կթուլանա։

—Ինչպե՞ս եք գնահատում ադրբեջանա-վրացական հարաբերությունների մակարդակը։

—Այսօրվա դրությամբ մեր հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են, ժամանակի ընթացքում դրանք էլ ավելի ինտենսիվ կդառնան, հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսության հետ փոխգործունեության թուլացումը, տեղական կապերը կդառնան առավել նշանակալից, քան գլոբալները, և այդ կապակցությամբ մեր համագործակցությունը էլ ավելի կընդլայնվի։

—Ինչպե՞ս եք վերաբերվում Բաքվի կողմից ղարաբաղյան հակամարտության լուծմանը։

—Վրաստանը միշտ աջակցել և կաջակցի ինքնիշխան պետությունների տարածքային ամբողջականությանը։ Գլխավորը, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն խաղաղ ճանապարհով։ Եթե մենք ուզում ենք զարգանալ և շարունակել մեր պատմությունը՝ ամեն ինչ պետք է հանգի խաղաղության։

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 357 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
youtube
Подписывайтесь на наш Youtube канал
Подписывайтесь на наш Youtube канал
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading
Response: 0.1