twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Շոու՝ կանխատեսելի ավարտով Հայաստանը պարտավոր է կատարել պայմանավորվածությունները

22 Ապրիլի 2024 17:38

Հաղորդագրությունն այն մասին, որ Հայաստանի հատուկ նշանակության ուժեր են ուղարկվել Թովուզգալայի շրջանի Կիրանց (Խեյրիմլի) գյուղի մոտ ճանապարհը ապաշրջափակելու համար՝ զարմանալի չէ։ Ինչպես նաև Հայաստանի խորհրդարանի անդամ Գառնիկ Դանիելյանի պնդումները այն մասին, որ հատուկ ջոկատայինները պատրաստ են ուժ կիրառել բողոքողների նկատմամբ։ Չնայած այդ սպառնալիքին, նշել է Դանիելյանը՝ գյուղի բնակիչները շարունակում են մնալ իրենց տեղում և փակել ավտոմայրուղին։ Իրադարձությունները այլ կերպ էլ չէին կարող զարգանալ։

Հիշեցնեմ, որ Հայաստանի մի խումբ քաղաքացիներ փակել են՝ Կիրանց-Ոսկեպար (Խեյրիմլի-Աշաղը Ասքիփարա) ճանապարհը: Ոմն քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը հայ լրագրողներին հայտարարել է, որ այս ճանապարհը փակ է մնալու։ Նա ասել է, որ ամենամեծ կեղծիք է հանդիսանում պնդումն այն մասին, որ գյուղի բնակիչները հաշտվել են։ Լու՞րջ եք ասում։ Իսկ ինչի՞ հետ, ներեցեք՝ չեն հաշտվել Կիրանցի (Խեյրիմլի) բնակիչները։ Միթե՞ նրա հետ, որ ադրբեջանական գյուղերը պետք է վերադարձնել Ադրբեջանին։ Իսկ Հայաստանում էլ ո՞վ համաձայն չէ դրա հետ։ Դաշնակները, ՀԱԵ-ի ղեկավարությունը, քաղաքական աղբարկղ նետված ղարաբաղյան կլանի անդամները՝ դրանց մենք վաղուց գիտենք, և նրանց կարծիքը ոչ մի բանի վրա չի ազդում։ Էլ ո՞վ։ «Ինձ հասած տեղեկությունների համաձայն, բողոքողների մեջ քիչ են տեղի բնակիչներ, և կան հաղորդագրություններ այն մասին, որ իրականում Տավուշում է գտնվում Երևանից և այլ մարզերից կոնկրետ առաջադրանքով արտագնա խմբեր, որպեսզի նկարահանումների ժամանակ ապահովել բողոքողների որոշակի խտություն»,– «Civic .am»-ի հետ զրույցում հավաստիացրել է իրավաբան Արտաշես Խալաթյանը։

Բլոգեր Գեւորգ Առուստամյանը, ում կարծիքն է մեջբերել փաշինյանամետ «Բաղրամյան, 26» տելեգրամ ալիքը, սահմանազատման դեմ տարբեր հայտարարություններով հանդես եկողներին անվանում է ոչ թե հայկական, այլ ռուսական շահերը պաշտպանող ռուսամետ ուժեր։ Բուն ալիքում հայտնվել է նաև գրություն, որի համաձայն Կիրանց-Ոսկեպար (Խեյրիմլի-Աշաղը Ասքիփարա) ճանապարհի փակումը «ոչ այլ ինչ է, քան դրսից և տեղացի մանկուրտների կողմից հրահրված սադրանք, որի նպատակն է՝ խափանել Հայաստանի բնականոն տրանսպորտային հաղորդակցությունը՝ դրանից բխող խնդիրների հետ միասին»։ Այնուհետև հաստատվում է, որ «այդ գործելաոճը թելադրվում է դրսից, և նպատակը կայանում է բացառապես նրանում, որպեսզի Հայաստանում անկայունություն հրահրել»։

Մենք չենք պատրաստվում հերքել կամ հաստատել այս տեղեկությունը։ Միայն արձանագրում ենք, որ այս ողջ կրկեսը, ինչպես էլ շուռումուռ տաս, ցուցաբերվում է Հայաստանի քաղաքացիների կողմից։ Այսինքն սրանք զուտ ներհայաստանյան քաշքշուկներ են, որոնք, ի դեպ, արդեն հանգեցրել են տուրուդմփոցի։ «Radar Armenia»-ի տեղեկատվության համաձայն՝ ճանապարհը փակած խմբի և «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով վերջինս ստացել է ծանր մարմնական վնասվածքներ։ Գառնիկը այս ճաշատեսակում, հեգնանքով ասած՝ հանդես է եկել որպես գործողության կողմնակի գարնիր, որի վրա մնում է միայն ծիծաղել: Իսկ ինչպե՞ս կարող էր այլ կերպ լինել, եթե անխուսափելիի դեմ բողոքի ձևերը ընտրվել են պարզապես անեկդոտային:

Ինչպես հաղորդում են հայկական լրատվամիջոցները՝ քաղաքացիների մի խումբը շաբաթ օրը բողոքի ցույց է անցկացրել Ազատության հրապարակի մոտ՝ փակելով Թումանյան փողոցը։ «Նրանք հող են հանձնում, ազդանշան տվեք»,- ասել է ցուցարարներից մեկը՝ անցնող մեքենաների վարորդներին։

Օ, ինչպե՜ս։ Պարզվում է, որ այս ցուցարարի կարծիքով, մեքենայի ազդանշանով հնարավոր էր կասեցնել այն գործընթացը, որը սկսվել է երկու փոխվարչապետների՝ Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի կողմից ստորագրված արձանագրությամբ։ Հիշեցնեմ, նրանում ասվում է, որ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախապես համաձայնեցրել են սահմանային գծի առանձին հատվածների անցումը՝ անմիջապես Բաղանիս (ՀՀ) - Բաղանիս Այրըմ (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) - Աշաղը Ասքիփարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ ) - Խեյրըմլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) - Գըզըլհաջըլը (ԱՀ) բնակավայրերի միջև՝ դրանք Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն վավեր միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով։ Եվ ուրեմն ուզում էին այս ամենը զրոյացնե՞լ, դադարեցնել՝ վարորդներից պահանջելով Երևանում ի նշան բողոքի ազդանշաններ հնչեցնել և փակելով ճանապարհը։ Դե, ինչպես նման դեպքերում է ասվում, «եթե նման կերուխում է գնում, կտրիր վերջին վարունգը», - հիմա կարելի է նաև սպասել հայ նուդիստների հավաքներին, որոնք նույնպես կփորձեն ամեն կողմից իրենց դրսևորել՝ հայ-ադրբեջանական արձանագրության իրականացումը կանխելու փորձերի շրջանակներում, որին արդեն հասցրել են աջակցել դիվանագետները, պաշտոնյաները, աշխարհի տարբեր երկրների քաղաքական գործիչները։

Դրանք բոլորը ասվել են տարբեր բառերով և արտահայտություններով, բայց ընդգծում են նույն միտքը. անմիջական բանակցությունների արդյունքում ձեռք բերված այս դրական զարգացումը հանդիսանում է կարևոր քայլ՝ վերջնական խաղաղ պայմանագրի ստորագրման ճանապարհին: Պաշտոնական Բաքուն իրադարձությունների նման գնահատականի հետ համաձայն է։ Զուր չէ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն տեղի ունեցածը անվանել է «երկար սպասված պատմական իրադարձություն»։ Իսկ հիմա ո՞վ է փորձում ողջ աշխարհում հավանության արժանացած այս ամենին խոչընդոտել։ Ճիշտ է, հայկական եկեղեցին և ռևանշիստների շարքերից Փաշինյանի քաղաքական հակառակորդները։

Մինչդեռ, Բաքվին այնքան էլ չի հետաքրքրում, թե կոնկրետ ով է Հայաստանում պղտորում ջուրը։ Չէ որ այդ երկրում կա օրինական իշխանություն, որը պարտավոր է կատարել իր ստանձած պարտավորությունները, իր կողմից ստորագրված պաշտոնական փաստաթղթերը։ Այնպես էլ, վերջնական հաշվով, վստահ եմ, և տեղի կունենա: Եվ սադրանքի վայր հատուկ ջոկատայինների ուղարկելը հաստատում է այս ենթադրությունը։ Այլ կերպ պարզապես չէր էլ կարող լինել:

Ընդհանրապես, մենք հիշում ենք, թե ինչպես ավարտվեցին հայկական նախորդ սադրանքները, «մեռնել, բայց չհանձնել Ղարաբաղը» ամպագոռգոռ խոստումները։ Այդ հայտարարությունների հեղինակները հանգիստ լքեցին Ադրբեջանի կողմից ազատագրված տարածքները։ Հիմա նրանք ապրում են Հայաստանում և ձգտում են չհիշեցնել իրենց մասին։ Հավասարապես նույնն է լինելու ներկայիս սաբոտաժի մասնակիցների ճակատագիրը։ Մնում է միայն սպասել՝ հայկական հատուկ ջոկատայինների կողմից մի խումբ սադրիչների ցրումը հաստատող լուրերին։

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 114 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading
Response: 0.03