twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մենք չենք խառնվում ընտանեկան հարցերին Մենք հարգում ենք ինչպես գաղտնիությունը, այնպես էլ միջազգային իրավունքը

22 Մարտի 2024 12:24

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը պահանջել է. ադրբեջանցիները պետք է լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Առավել ևս, նրա կարծիքով, Ռուսաստանը «ուզում է Հայաստանին պատժել նրա՝ խաղաղության ձգտելու և ինքնիշխանությունը հարգելու համար»։ Ռուսաստանը նաև «ուզում է Հայաստանին պատժել այն բանի համար, որ Հայաստանը միանալով Միջազգային քրեական դատարանին՝ ընտրել է անպատժելիության դեմ պայքարի ուղին, և պարզապես այն պատճառով, որ ընտրել է ժողովրդավարությունը և իրավական պետությունը»։ Այս պահանջը պարոն (թե տիկին, ով է նրանցից գլուխ հանում) Ատալը հնչեցրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքի ժամանակ։

Խմբագրությունը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ադրբեջանցիները կոնկրետ ու՞մ և ի՞նչ են պարտական։ Ստեֆան Սեժուրնեին, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարին, Գաբրիել Ատալի ամուսնուն, դե կամ կնոջը, թե՞ ինքնին Ֆրանսիայի վարչապետին։ Պարտքեր կարծես չունենք, ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին մենք ավելի լավ և ամուր ենք կանգնած, քան...քան.. տեսեք, ինչպես մի տեսակ արտահայտվել, որ ավելի քաղաքավարի լինի, որպեսզի գռեհիկ չանվանեն... Ա, տես. ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին մենք ավելի լավ ու ամուր ենք կանգնած, քան ողջ կրթված մարդկությունը, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, և ոչ մի տեղ հեռանալ չենք պատրաստվում։ Կոնկրետ ինչի պատճառով և ինչպես է Կրեմլը պատրաստվում պատժել Հայաստանին՝ դա նրանց ներընտանեական խնդիրն է, դե մի տեսակ մադամ Ատալի և պարոն Սեժուրնեի, կամ էլ մադամ Սեժուրնեի և պարոն Ատալի վիճաբանության նման մի բան, մենք չենք պատրաստվում նման նրբությունների մեջ խորանալ, քանի որ անսահման հարգանք ենք տածում ոչ միայն միջազգային իրավունքի, որը վերականգնել ենք 2023 թվականի սեպտեմբերին, այլ նաև անձնական տարածքի նկատմամբ։ Ինչպես Սեժուրնե-Ատալ զույգի, այնպես էլ Ռուսաստանի և Հայաստանի միջև։ Վերջիվերջո, Ռուսաստանը, գիտեք արդյոք, իրավունք ունի իր դրածոյին պատժել աշխարհաքաղաքական մրցակիցների հետ սիրախաղի համար (բոլոր իրավունքներն ունի, ի վերջո, հատկապես Ռուսաստանն է այս ամբողջ ընթացքում կերակրել Հայաստանին և նրան տերունական հովանավորություն ցուցաբերել, եթե սա մենք ենք հիշում, ապա հիմարություն է ենթադրել, որ սա մոռացել են Ռուսաստանում): Մի խոսքով, մեր խմբագիրությունը անհամբերությամբ և որոշակի խանդավառությամբ ակնկալում է, թե դա կոնկրետ ինչ կերպարանք կստանա:

Հնարավոր եմ համարում, որ ամեն ինչ կսկսվի նրանից, որ ռուսաստանցիները միանգամայն խելամիտ հարց կտան իրենց. իսկ ինչո՞ւ են Սոչիում և ընդհանրապես Կրասնոդարի երկրամասում, ինչպես նաև Ստավրոպոլում ապրում այդքան մեծահարուստ հայեր, որոնք ինչ որ անհասկանալի հանգամանքներով մի շարք եկամտաբեր պետական պաշտոններ են զբաղեցնում դատախազությունում, ոստիկանությունում և հողամասերի բաշխմամբ զբաղվող գործադիր իշխանության մարմիններում։ Հաջորդ քայլը լինելու է լուրջ, մինչև մանրակրկիտության՝ հայազգի անձանց պատկանող ընկերությունների հարկային ստուգումներ, և Ռուսաստանի Դաշնության միգրացիոն դաշնային ծառայության ռեյդեր վերոհիշյալ ազգությանը պատկանող անձանց կոմպակտ բնակության վայրերում։ Անձամբ իմ կողմից խորհուրդ կտայի ստուգել այն մրցույթների անցկացման ճշտությունը, որոնք շահել են հայերին պատկանող ընկերությունները դե նաև, իհարկե, նոր ժամանած հայերի կողմից արդյոք տեղի չեն ունեցել «Զինվորական պարտավորության և զինվորական ծառայության մասին» դաշնային օրենքի խախտումներ: Ո՞ր, ինչպես ասում են, գնդում եք ծառայել։ Համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնության գործադիր իշխանությունների համապատասխան մարմինները շատ հետաքրքիր բաներ կբացահայտեն։ Կարծում եմ, որ, առաջին հերթին, դա կլինի քրեական գործերի շարան։

Այնուհետև, Ֆրանսիայի կառավարության ղեկավար Գաբրիել Ատալը քննադատել է «Ռուսաստանի հաճոյախոսական վերաբերմունքը, որը չի դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Արցախում», որտեղ մինչև անցյալ տարվա վերջ ապրել է հայ բնակչության մեծ մասը։ «Այսպես կոչված «խաղաղապահ» ռուսական ուժերը թույլ տվեցին հումանիտար ճգնաժամի ծագումը»,- հավելել է նա։ Դե, նախ, լինելով Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում, չի կարելի կոմպլեմենտար վերաբերմունք չցուցաբերել, երբ Ադրբեջանը ձեռնարկում է սահմանադրական կարգը և իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու միջոցներ՝ սրանք հիմունքներ են։ Երկրորդը՝ այդ ինչ «արցախի» մասին է՝ մենք պատկերացում չունենք, իսկ ինչ վերաբերում է հումանիտար ճգնաժամին՝ պետական սահմանի փակումից և Լաչինում սահմանային անցակետ տեղադրելուց հետո մենք մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի տարածքում մնացած հայերին առաջարկել ենք, ինչպես ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, ինչպես նաև բեռներ ստանալ Աղդամ քաղաքով։ Մեզ պատասխանում էին «թուրքերի ձեռքից հաց չենք վերցնի» հիստերիկ բացականչություններով, տորթերով սեղանների ֆոնին սոված ուշաթափումներով (այո, այո հիշեք ՄԱԿ-ի նիստը, որտեղ մեր ներկայացուցիչը ցույց տվեց համապատասխան լուսանկարներ) և այլն անջատողական ծամածռություններով։ Ի դեպ, այդ նիստի մասնակիցները, նայելով ներկայացված լուսանկարներին, հազիվ էին զսպում իրենց ծիծաղը, քանի որ անջատողականները սովամահների համար չափազանց կուշտ տեսք ունեին։ Հիշու՞մ եք Ռուբեն Վարդանյանին և Արայիկ Հարությունյանին։ Չէ որ բացարձակապես նման էին համստերի, այտերը դրված էին ուսերին, իսկ դեմքերը հազիվ էին տեղավորվում տեսախցիկի օբյեկտիվի մեջ։ Հիմա նրանք խցերում են, ուրիշ խցերում են, Ադրբեջանի դեմ հանցագործություններ կատարելու համար, բայց արտաքուստ՝ բոլորովին չեն փոխվել և, իմ կարծիքով, նույնիսկ թեթևակի ավելացրել են կենդանի քաշում։

Մենք շատ բան ենք սովորել անցած երեսուն տարիների ընթացքում: Լսել, ականջ դնել, եզրակացություններ անել, գործել համապատասխանաբար, և ամենակարևորը՝ ժամանակին: Հանգիստ և մտածված պատրաստվել, առանց մեծ աղմուկի և թմբկահարության պատրաստվել և համբերատար սպասել հարկավոր պահին: Շատ է ուրախացնում, որ ազատվեցինք այնպիսի բարդույթից, ինչպիսին է մեզանից բացի որևէ մեկին «հաճոյանալու ցանկությունը»։ Թող տարեց բանդերները այս հմտությունը մեկ ուրիշին սովորեցնեն: Այնպես որ՝ Սեժուրնե-Ատալ զույգի ընթրիքները մեզ բացարձակապես չեն հետաքրքրում: Թող ուտեն և թող խոսեն, դե ո՞ւմ է դա վնաս տալիս։

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 283 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
instagram
Подписывайтесь на наш Instagram канал
Подписывайтесь на наш Instagram канал
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading
Response: 0.07