twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մեծ պատմություն փոքր գետի վրա Լրանում է «Լաչին» սահմանային անցակետի տեղադրման մեկ տարին

24 Ապրիլի 2024 16:36

Ուղիղ մեկ տարի առաջ, 2023 թվականի ապրիլի 23-ին, Լաչինի ճանապարհին սահմանային անցակետ էր տեղադրվել։ Իրադարձությունը իսկապես պատմական է։ Փաստորեն հենց դա էր, որ բոլոր խելացի մարդկանց համար դարձավ այն բանի վերջնական ազդանշանը, որ «միացումի» վերջը եկել է: «Լաչին» սահմանային անցակետի տեղադրումը նշանակում էր Հայաստանի և Ղարաբաղում անջատողականների մնացորդների միջև անխոչընդոտ հաղորդակցության ավարտը։ Այդ ժամանակվանից պայմանական սահմանը հատող բոլոր բեռներն ու մարդիկ սկսեցին ենթարկվել մանրակրկիտ ստուգման, և ոչ մի հովանավոր կամ սադրիչ չէր կարող մտնել Ադրբեջանի տարածք։

44-օրյա պատերազմը ցնցեց Հայաստանին և ղարաբաղցի հայերին, սակայն նրանք միամտորեն կարծում էին, որ ռուսական խաղաղապահ քանակակազմը ծառայում է որպես անջատողականների երևակայական պետականության անձեռնմխելիության երաշխավոր, թեկուզ և կարճատև։ Շատ հայերը մտածում էին, որ Ղարաբաղի շուրջ շրջանները՝ անհրաժեշտ զոհաբերություն են այսպես կոչված «լղհ»-ին, և միակ իրական կորուստ էին համարում Շուշան ու Հադրութը։ Սրտի կսկիծով նրանք ուրախանում էին, որ մնացած ամեն ինչը հաջողվել է պահպանել։ Առավել ևս, հայերի մի մասը, և նրանք քիչ չէին, անկեղծորեն հավատում էին, որ հատկապես Ռուսաստանի վերահսկողության տակ է «արցախը» ձեռք բերել անվտանգության առավելագույն երաշխիքներ։

Բաքուն, տեղադրելով սահմանային անցակետը՝ բոլորին ցույց տվեց, որ միայն Ադրբեջանն է տիրապետում իր ինքնիշխան տարածքում լիակատար իշխանության, և որ ոչ ոք՝ ոչ համաշխարհային տերությունների գրասենյակների կարևոր մարդիկ, ոչ խաղաղապահ քանակակազմի զինվորները՝ իրավունք չունեն խոչընդոտել այդ իշխանության իրագործմանը: Այս իմաստով ուշագրավ են նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, որոնք նա ասել է «Լաչին» սահմանային անցակետի տեղադրումից մի քանի օր առաջ՝ Սալյան կատարած այցի ժամանակ. «Թող սա լսեն բոլորը, ինչպես Հայաստանի ղեկավարությունը, այնպես էլ այսօր նրա թիկունքում կանգնած ուժերը՝ ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա: Մենք դա ապացուցեցինք պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Եթե պետք լինի, ցանկացած ձևով ևս մեկ անգամ կապացուցենք»։

«Լաչին» սահմանային անցակետի տեղադրումն այդպիսով դարձավ Ադրբեջանի պետության ինքնիշխան կամքի գործողությունը։ Աշխարհաքաղաքական դժվարագույն պայմաններում, մի քանի մեծ տերությունների միաժամանակյա ճնշումներով հանդերձ, Բաքվին հաջողվեց՝ մի կողմից, խաղալ նրանց միջև հակասությունների վրա, իսկ մյուս կողմից՝ լինելով լիովին վճռական գործելու առանց երրորդ ուժերի կողմը նայելուն, սահմանապահներ դնել Ղարաբաղի տարածաշրջանի մուտքի մոտ՝ իր քաղաքացիներին և ողջ աշխարհին ազդարարելով այն մասին, որ երկրի տարածքային ամբողջականությանը այլևս ոչինչ չի սպառնում։

Բնականաբար, այս քայլը հանդիպեց «մտահոգության» ալիքի Արևմուտքում, որը շարունակել է և մինչև հիմա շարունակում է կատարել հայկական գաղափարը պաշտպանելու առաքելությունը։ «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում սահմանային անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն ստեղծելու ջանքերը», - հայտարարել է՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը: Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Լաչինի ճանապարհին սահմանային անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը «հակասում է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու Եվրամիության կոչին»։ Իսկ Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն Կլեր Լեժանդրը ընդհանրապես հայտարարեց. «Ֆրանսիան դատապարտում է՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի վրա սահմանային անցակետի ստեղծումը, որը հակասում է հրադադարի մասին համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին»։

Ես մեջբերեցի արևմտյան պաշտոնյաների խոսքերը, որպեսզի հիշեցնեմ, թե Բաքվի վրա ինչպիսի ճնշումներ են գործադրել և փորձում են գործադրել աշխարհի ուժեղները։ Այստեղից կարելի է նաև եզրակացնել, որ հենց Արևմուտքի կողմից կոշտ արձագանքի փաստն է Ադրբեջանի քայլերի արժեքի հիմնական վկայությունը։

Նախագահ Իլհամ Ալիևը 2023 թվականի հունիսին, գտնվելով Լաչինում, ասել է. «Ապրիլի 23-ին ադրբեջանա-հայկական սահմանին սահմանային անցակետ տեղադրելով՝ մենք վերջնականապես լուծեցինք տարածքային ամբողջականության հարցը։ Մեր տարածքային ամբողջականությունը առանց այդ էր վերականգնվել էր Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքում։ Բայց սահմանային անցակետը հանդիսանում է վերջին կետը, որտեղից իրականացվում էին անվերահսկելի տեղաշարժ Հայաստանից դեպի Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջան և հակառակ ուղղությամբ։ Տեղաշարժը այսօր ևս կա, բայց այն գտնվում է լիակատար վերահսկողության տակ»։

Այո, սահմանային անցակետի տեղադրումը, թեև զգալիորեն կրճատեց, բայց ամբողջությամբ չկանգնեցրեց Ղարաբաղ անմատչելի լեռնային ուղիներով հայկական զենքի մաքսանենգ ներմուծումը։ Երեւան-Խանքենդի հանցավոր միությունը շարունակել է Հայաստանի տարածքից Ղարաբաղ զենքի եւ անձնակազմի տեղափոխումը։ Ղարաբաղյան հողը շարունակվել են ականապատել հայկական ականներով։ Անցյալ տարվա սեպտեմբերին այս ականների վրա Ադրբեջանի մի քանի քաղաքացիների պայթյելը լցրեց Բաքվի համբերության բաժակը, և սեպտեմբերի 19–20-ին 24 ժամից էլ քիչ ժամանակում հաջողությամբ իրականացվեցին տեղական հակաահաբեկչական միջոցառումներ, ինչի արդյունքում հայկական զինված ջոկատները ստիպված եղան հանձնվել և լքել Ադրբեջանի տարածքը։ Մեր բանակը մտավ Ասկերան, Աղդերե, Խոջավենդ, Խոջալու։ Նախագահ Ալիևը Խանքենդիի գլխավոր հրապարակում բարձրացրեց Ադրբեջանի դրոշը։ «Միացումը» պաշտոնապես հոգին տվեց։ Բայց այս գործողությունն իրականացնելու համար անհրաժեշտ էր հող նախապատրաստել, և այդ նպատակին ծառայող միջոցառումների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում «Լաչին» սահմանային անցակետի տեղադրումը։ Հենց նա չրխկալով փակեց մկան թակարդը, որի մեջ ընկան ինչպես անջատողականների պարագլուխները, այնպես էլ հայկական բանակի մնացորդները։

Այսպիսով, «Լաչին» սահմանային անցակետի տեղադրումը ոսկե տառերով կգրվի՝ մեր Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման հոյակապ տարեգրության մեջ։

Այստեղ անհրաժեշտ է նաև ավելացնել, որ «Լաչին» անցակետը՝ տեղադրման պահից դարձել է ադրբեջանական հասարակության բարձր կուլտուրայի մարմնավորումը։ Ղարաբաղի հայկական ծագումով բնակիչները անարգել հատել են անցակետը՝ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով։ Ադրբեջանցի սահմանապահները նրանց վերաբերվել են ծայրաստիճան քաղաքավարի, իսկ ղարաբաղցի հայերի Հայաստան կամավոր զանգվածային վերաբնակեցման ժամանակ ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել հերթերում մնացած մարդկանց։

Մեզ հավանական է թվում, որ այդ բոլոր մարդիկ կհիշեն նման վերաբերմունքը, և դրա մասին հիշողությունը կդառնա ևս մեկ աղյուս Հարավային Կովկասում խաղաղ շինարարության մեջ:

Ահա այսպես է փոքր Հաքքարի գետի վրայի անցակետը դարձել կամուրջ՝ դեպի մեծ խաղաղություն տանող ճանապարհին։

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 170 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading
Response: 0.04