twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հակառակ Ներուի պատգամներին. Հնդկաստանը դիմել է Ադրբեջանի դեմ պատերազմի Հայաստանի միջոցով Caliber.Az-ի բացառիկ կադրեր

26 Հունիսի 2023 17:48

Ֆիքսվել է Նուրդուզ սահմանային անցակետով (Իրան) դեպի Հայաստան ավտոշարասյան երթևեկություն։ Caliber.Az-ի տրամադրության տակ եղած օպերատիվ կադրերի համաձայն՝ փոխադրված բեռը տենտով է ծածկվել նրա համար, որպեսզի թաքցնել նրա պարունակությունը։ Սակայն միանգամայն ակնհայտ է, որ Իրանից Հայաստան տեղափոխվող բեռը ունի ռազմական նշանակություն։ Մեր տեղեկություններով, բեռը հասցվել է Իրանի Բենդեր Աբբաս նավահանգիստը։

Եվ ահա այստեղ հենց ի հայտ են գալիս նրբերանգները: Ո՞վ է մատակարարողը: Երկու անկախ աղբյուրներից ստացված մեր տվյալների համաձայն՝ սպառազինության առաքողը հանդիսանում է Հնդկաստանը, որի հետ Հայաստանը վերջին շրջանում սրընթաց ընդլայնում է ռազմատեխնիկական համագործակցությունը։ Միայն լրատվամիջոցների բաց աղբյուրներից հայտնի է, որ Հայաստանն ու Հնդկաստանը են 400 միլիոն դոլարից ավել գումարի ռազմական պայմանագրեր են կնքել։ Նայենք նաև միայն ընթացիկ տարում հանդիպումների վիճակագրությանը։ Փետրվարին Հայաստանի Պնախարարության պատվիրակությունը՝ փոխնախարար Կարեն Բրուտյանի գլխավորությամբ, այցելել է Հնդկաստան և հանդիպել պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինգհի հետ, ում հետ քննարկել է «հայ-հնդկական համագործակցության ընդլայնման հեռանկարները, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարցերը»: Մարտի 2-ից 4-ը Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Հնդկաստանում։ Ասրյանին ընդունել է Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը, ում հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությունը և իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս օրօրեին և անձամբ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Հնդկաստանի դեսպան Նիլաքշի Սահա Սինհին, ում հետ քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր։

Եվ ահա, դատելով մեր տրամադրության տակ եղած տեսագրություններից, Հնդկաստանը փաստորեն սկսել է զենք ու զինտեխնիկա մղել Հայաստան։ Թեև Բաքուն բոլոր խողովակներով Նյու Դելիին զգուշացրել է հայկական բանակի վերազինման անթույլատրելիության և Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մոտ հնարավոր ռևանշի պատրանք ստեղծելու մասին։ Այս մասին Հնդկաստանին բացահայտ զգուշացրել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այսպես, այս տարվա մայիսին ընդունելով Հնդկաստանի նոր դեսպան Սրիդհարան Մադհուսուդհանանի հավատարմագրերը՝ Ալիևը նրան տեղյակ է դարձրել, որ այսօր Հայաստանում գլուխ են բարձրացնում ռեւանշիստական ուժեր, շարունակվում են մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջները։ Հայտարարելով, որ Հայաստանի սրընթաց սպառազինումը ստեղծում է նոր վտանգներ՝ պետության ղեկավարը նշել է, որ եթե Հայաստանն իրոք խաղաղություն է ցանկանում Ադրբեջանի հետ, ապա ինչու է ձեռք բերում հարյուրավոր միլիոն դոլարների զենքեր։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ այդ քաղաքականությունը կարող է հանգեցնել տարածաշրջանի համար նոր սպառնալիքների։ Ցավոք, Նարենդրա Մոդիի կառավարությունը չցանկացավ հաշվի առնել Ալիևի այս առավել քան թափանցիկ ակնարկը։ Փոխարենը Հնդկաստանը ակտիվորեն վառելափայտ է նետում Հարավային Կովկասում պատերազմի մարված կրակի վրա։

Նյու Դելիում չեն կարող չհասկանալ, թե դա ինչի կարող է հանգեցնել: Հայաստան զինամթերքի և մահաբեր զենքի մատակարարումը, այդ թվում նաև «Պինակա» ՀԿՀՀ-ն և հեռահար թնդանոթները` անմիջական սպառնալիք են խաղաղ ադրբեջանական քաղաքների համար, նույնիսկ սահմանից հեռու քաղաքների համար: Չէ որ 44-օրյա պատերազմը ակնառու ցույց տվեց, որ մարտի դաշտում պարտություն կրող հայկական բանակն ի վիճակի է գնդակոծել խաղաղ բնակավայրերը, սպանել իրենց տներում քնած մարդկանց... Այստեղ ամենացինիկն այն է, որ Հնդկաստանը հրապարակավ խոսում է միջազգային օրենքի մասին, բայց Հարավային Կովկասում բացահայտորեն աջակցում է ռազմական հակամարտություն հրահրելու և երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի քաղաքականությանը։ Դրանով հանդերձ, նաև առանց ուշադրություն դարձնելու այն փաստին, որ դա հակասում է Բանդունգի կոնֆերանսի և Չմիավորման շարժման սկզբունքներին, որոնց անդամ է հանդիսանում նաև Հնդկաստանը։ Առավել ևս, չէ որ հենց Ներուն է կանգնել Չմիավորման շարժման ստեղծման ակունքներում ...

Այն, որ մատակարարումները գնում են Իրանի տարածքով, մեզ բոլորովին չեն զարմացնում։ Չնայած այն հանգամանքին, որ կղերական վարչակարգը վաղուց արդեն հանդիսանում է վտարանդի միջազգային հարաբերություններում, այնուամենայնիվ, Նյու Դելիին դա բնավ չի անհանգստացնում։ Անձնական ոչինչ՝ գումարներ (ընդ որում խոշոր), անձնական և աշխարհաքաղաքական շահեր։ Բրդոտ մորուքավոր ֆանատիկոսները, որոնք 45 տարի շարունակ գոռում են այն մասին , որ հանդես են գալիս, որպես աշխարհի մուսուլմանների շահերի պաշտպան, Ադրբեջանի հետ եղբայրական կապերի մասին, արդեն վաղուց ընդհանուր լեզու են գտել Հայաստանի հետ և, հետևաբար, առանց կասկածի նշույլի իրենց տարածքը տրամադրում են օտարերկրյա զենքերը «քարերի երկիր» տեղափոխելու համար։ Այնպես որ, հարավային հարեւանը վաղուց արդեն չի զարմացնում Ադրբեջանի նկատմամբ իր ցինիզմով, երկերեսանիությամբ ու թշնամանքով։

Եվ իհարկե, կցանկանայի զգուշացնել նաև Հայաստանին։ Ինչպիսի զենք էլ նա գնի՝ լինի դա հնդկական, ֆրանսիական, կամ իրանական, նրան չի հաջողվի իրավիճակը կոտրել իր օգտին։ Եվ եթե Երևանում այնուամենայնիվ տրվեն գայթակղությանը, ապա Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կօգտագործի կրակային ուժի և պրոֆեսիոնալիզմի իր առավելությունը և, կիրառելով կրակային գլորման մարտավարությունը, կոչնչացնի և՛ հայկական բանակի մնացորդները, և՛ նրա նոր զինտեխնիկան։ Ընդ որում, այս անգամ Հայաստանին ոչ մի կարճատև դադարներ չենք տալու։ Ինչպե՞ս է այնտեղ երեկ ասել Փաշինյանը։ 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանը գրեթե հրաշքո՞վ է փրկել պետականությունը։ Այս անգամ հրաշք հաստատ տեղի չի ունենա...

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 381 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
instagram
Подписывайтесь на наш Instagram канал
Подписывайтесь на наш Instagram канал
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading
Response: 0.06