twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ծախու ռուս գեներալը, հոմունկուլուս Վարդանյանը և վախեցած Փաշինյանը Խանքենդի՝ Ստրուգացկի եղբայրների «Դատապարտված քաղաքը»

02 Նոյեմբերի 2022 17:35

Սոչիում Նիկոլ Փաշինյանի հանրային նվաստացմանը հասած դիվանագիտական պերֆոմանսից մեկ օր առաջ Խանքենդի քաղաքում անցկացվել է՝ կոլլապսի եզրին հավասադակշռվող «արցախ» նախագծի պաշտպանության՝ գավառական մասշտաբների համար բավականին խոշոր հանրահավաք։

Ինչպես արդեն նշել է Caliber.Az-ը, շուրջ 15 հազար մարդ հավաքած այս ակցիան կազմակերպելու համար օգտագործվել է վարչական ռեսուրսի ողջ զինանոցը։ Առավել ևս, այս հանրահավաքի կազմակերպմամբ շահագրգռված են եղել միաժամանակ հինգ կողմեր, դրանք են. ի դեմս Արայիկ Հարությունյանի՝ կամավոր-պարտադիր վերաինտեգրման հեռանկարից վախեցած Ղարաբաղի անօրինական ռեժիմը; Սոչիի հանդիպման նախօրեին հօգուտ ղարաբաղյան «սուբյեկտիվության» գոնե մեկ հաղթաթուղթ ստանալ փորձող, փակուղի քշված Հայաստանի իշխանությունը; առանց եկամտաբեր աշխատանքի և ի վերջո 2 հազար հոգանոց ողջ անձնակազմով ռուսաստանցիների համար մահաբեր Ուկրաինայի դիակների նեխված հոտով անսահման տարածություններում հայտնվելու ռիսկի տակ գտնվող ռուսական խաղաղապահ զորախումբը; սեփական կայսերական քաղաքականության իներտության պատճառով Հարավային Կովկասում իր ժանգոտած և դրանից զգալի աստիճանով չգործող ազդեցության լծակը իր ձեռքից բաց թողնել չցանկացող Կրեմլը; Երևանում «դավաճան» Նիկոլ Փաշինյանին փոխարինելու նպատակով քոչարյանական «վիժումից» հետո ղարաբաղյան քաղաքական ինկուբատորում հերթական քաղաքական ժխոր՝ Ռուբեն Վարդանյանին նախապատրաստող Ռուսաստանում հայկական սփյուռքի ծովահրեշը։



Այսպիսով, ղարաբաղյան երկնակամարում աստղերը կարճ ժամանակով մերձեցան, և բոլոր կողմերի համատեղ ջանքերով հոկտեմբերի 30-ին Ղարաբաղում կայացել է հանրահավաք։ Այնտեղ էին քշել հայկական անօրինական զորամիավորումների մի զգալի մասին (դրանով հանդրեձ ամբողջ, այսպես կոչված, «պաշտպանության բանակը» ունի մոտ 10 հազար մարդ)։ «Համաժողովրդական ցույցին» օպերատիվ կերպով ներգրավել էին նաև տեղի «միլիցիոներներին», «փրկարարներին» և այլ կիսառազմական կեղծ կառույցներին, իսկ քաղաքացիական հատվածից կարգադրագիր էր եկել բառացիորեն բոլոր «պետական աշխատողներին» և նրանց ընտանիքներին։ Առավել ևս, ադրբեջանական կողմից արձանագրվել է, որ հոկտեմբերի 30-ին Հայաստանից հանրահավաքին մասնակցելու համար 27 մարդատար ավտոբուս է ուղարկվել գյուղական հավելյալ մասնակիցների համար։ Ինչպես նաև, ըստ տեղում մեր աղբյուրների, հանրահավաքին մասնակցել են քաղաքացիական հագուստով ռուս զինծառայողներ՝ ըստ երևույթին, Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ղեկավարությունը իր ապագայի համար այդքան ճակատագրական պահին որոշել է ավելի մեծ հայ լինել, քան իրենք՝ հայերը։

Այնուամենայնիվ, ցանկացած զանգվածային տոնախմբություն, թող նույնիսկ գյուղական, էժան հաճույքներից չէ։ Ըստ մեր աղբյուրների՝ հանրահավաքի գլխավոր ֆինանսական հովանավորը եղել է հայ-ռուսական օլիգարխ Ռուբեն Վարդանյանը, ով վերջերս դարձել է Ռուսաստանում հայկական էթնիկ մաֆիայի և դրա հետ կապված Կրեմլի կառույցների գլխավոր դրածոն։ Հիշեցնենք, որ շուտով Վարդանյանը կզբաղեցնի անջատողական կազմավորման մնացորդների «պետնախարարի» պաշտոնը՝ փոխարինելով պատմության մեջ ոչ մի բանով, բացի երկրորդ խմբի հաշմանդամությունից հիշված Արտակ Բեգլարյանին։ Իսկ այս ակցիայի քաղաքական աջակցությունը Ռուսաստանից ստացել է Մոսկվայում ռուսական հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպած խունտայի ներկայիս առաջնորդ Արայիկ Հարությունյանը։

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի խաղաղապահ զրակազմի պատասխանատվության գոտում մեծ հանրահավաքները տեղի չեն ունենում առանց հայկական կոռուպցիոն սխեմաների մեջ թաղված Փիրլյարի խաղողի և խաղողի այգիների հայտնի սիրահարի համաձայնության։ Խոսքը ադրբեջանական լսարանին արդեն հայտնի կերպարի՝ ռուսական զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասին է։ Ինչպես նշել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, հատկապես Վոլկովն է նախաձեռնել և հանձնարարել հանրահավաքի անցկացումը, ըստ որի, եթե Հայաստանը հրաժարվի կարգավորման «ռուսական տարբերակից», ապա խաղաղապահ առաքելությունը կլքի Ղարաբաղը։

Իսկապես, Ղարաբաղից ռուսների հեռանալը անցանկալի է ոչ միայն Կրեմլի քաղաքականության, այլև տեղերում նստած ռուս զինվորականների համար, որոնք պարուրված են խոստումնալից կապերով, որոնք նրանց կերակրում են հայկական «կերակրատաշտից»։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, հանրահավաքի անվտանգ անցկացման գործում մատուցած ծառայությունների, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի ապագա նախաձեռնություններին խոստացված «հնարավորինս աջակցության» համար ռուս գեներալը ռուս-հայկական օլիգարխից ստացել է անշարժ գույք ռուսական խոշոր քաղաքներից մեկում, իսկ բարձրաստիճանի զինվորականի ընտանիքի անդամներին խոստացել են աջակցություն՝ մասնավոր հատվածում խոստումնալից և բարձր վարձատրվող պաշտոններ գտնելու հարցում։

Հարկ է խոստովանել, որ հայ համայնքը մարտավարական մակարդակում շատ արդյունավետ է աշխատում, և մենք շատ բան ունենք սովորելու մեր հարևաններից։ Նրանց մոտ՝ վոլկովներին, զատուլիններին, սոլովյովներին գնելն ու հավաքագրելը լավ է ստացվում: Սակայն հայ հասարակությունը, ինչպես 1915-ին, այնպես էլ 1980-ականների վերջին նորից փորձանքի մեջ է գցել ռազմավարական մտածողության և իրավիճակը սթափ գնահատելու անկարողությունը։ Այսօր, ինչպես նախկինում, հայ ազգի ազգայնական եռանդն ի վնաս լայն զանգվածների օգտագործվում է արտաքին դերակատարների և կարծրացած գաղափարախոս ազգայնականների նպատակներին հասնելու համար։ Եվ հիմա, երբ աշխարհում և տարածաշրջանում տիրող լարված իրավիճակը պետք էր Հայաստանին մղեր դեպի խաղաղություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, նժդեհական գաղափարախոսությամբ հագեցած սփյուռքը, ինչպես նաև ներքին արմատական ուժերը կրկին Հայաստանում և Սփյուռքում գերիշխող արմատական գաղափարախոսության արտադրանք հանդիսացող հասարակ մարդկանց մղում են աշխարհաքաղաքական փոփոխությունների սրընթաց գնացքի ռելսերի տակ։ Եվ այսօր հիմնական հարցը կայանում է նրանում, թե երրորդ երկրների շահերը սպասարկելու համար տարածաշրջանում պատմականորեն ստեղծված պետությունը արդյո՞ք կկարողանա վերածրագրավորել իր խոտանված բնօրինակը։

Նիկոլ Փաշինյանը Սոչիում ձևացրեց, թե իսկապես ձգտել է, բայց նրա մոտ չի ստացվել։ Սոչիի եռակողմ հանդիպման չոր մնացորդը հանգում է նրան, որ Ղարաբաղը ընդունված համատեղ հայտարարության տեքստում այդպես էլ չի հիշատակվել, ի տարբերություն պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, միջազգային սահմանների փոխադարձ ճանաչմանը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թվականի Ալմաթիի հռչակագրի։ Ինչպես հայտնել է Փաշինյանի ոչ պաշտոնական խոսնակ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ Ալիևի և Պուտինի հետ բանակցությունների ընթացքում Հայաստանի վարչապետը փորձել է առաջ մղել «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը, սակայն Ադրբեջանի նախագահը դրա հետ չի համաձայնվել։ Փաշինյանը չհաջողվեց նաև ներառել հայկական օրակարգին համապատասխանող այլ կետեր՝ ադրբեջանական զորքերի դուրսբերման և հայ կալանավորների (իրականում դիվերսանտների) վերադարձի հարցով։ Արդյունքում Փաշինյանը ստորագրել է միայն այն, ինչին համաձայն է եղել Ալիեւը։

Այսպիսով, Խանքենդիի հանրահավաքը չէր կարող ազդել Սոչիի բանակցությունների ընթացքի վրա և ինչ-որ կերպ մատնանշել «Ղարաբաղի սուբյեկտիվությունը»։ Կպիտալացնել այդ ակցիան Փաշինյանը այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ։ Եվ նույնիսկ ռուսական կողմը, որը նույնպես շահագրգռված է Ղարաբաղի հարցը «օդում» կախված պահելու մեջ՝ չկարողացավ փոխհատուցել Հայաստանի վարչապետի ձախողումը։ Համապատասխանաբար, «Ռուբեն Վարդանյան» նախագծի ետևում կանգնած հայկական ազգայնականության գործիքավորման վրա կողմնորոշված Կրեմլյան շրջանակներն այս անգամ չհասան իրենց նպատակին։

Առավել ևս, ընդունելով Սոչիի հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը հաստատել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը ոչ միայն արևմտյան, այլև ռուսական բանակցային ուղու վրա։ Մինչդեռ, ինչպես Caliber.az-ին հայտնել են դիվանագիտական աղբյուրները, Բաքվի համար ամենևին էլ դրված չէ խաղաղության պայմանագրի «վաշինգտոնյան» կամ «ռուսական» տարբերակների միջև ընտրության հարցը։ Կան հինգ հայտնի հիմնարար սկզբունքներ, որոնք առաջարկվում են ադրբեջանական կողմից և ենթադրում են Հայաստանի կողմից Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության անվերապահ ճանաչում, և հատկապես դրանք են դրվելու ցանկացած խաղաղության պայմանագրի հիմքում։ Թե կոնկրետ ով կլինի գործընթացի մոդերատորը՝ Բաքվի համար երկրորդական է, թող նույնիսկ Մոզամբիկը հանդես գա որպես մոդերատոր։ Երևանում դեռ մինչև հիմա սխալմամբ կարծում էին, որ միջնորդի «ճիշտ» ընտրությունը կարող է թույլ տալ շարունակել տարածքային պահանջների քաղաքականությունը և հրաժարվել հայկական կողմի համար ցավոտ պայմանավորվածությունների կատարումից։

Եվ այնուամենայնիվ, բաց է մնում հարցը այն մասին, թե ինչո՞ւ է Փաշինյանը ստորագրել Հայաստանի համար առաջին հայացքից այդքան անբարենպաստ հայտարարությունը։ Սրա շուրջ գլուխ են կոտրում հայաստանյան ողջ փորձագիտական հանրությունը՝ընդ որում, ինչպես գործող իշխանության կողմնակիցները, այնպես էլ հակառակորդները։ Պատասխանը, մեր կարծիքով, պետք է փնտրել Նիկոլ Փաշինյանի դեմքի անհույս վախեցած արտահայտության մեջ՝ հնարավոր է, որ նա այն սակավաթիվ հայ քաղաքական գործիչներից է, ով սարսափելի սխալների ճանապարհով հասկացել է, որ Ղարաբաղը կարող է դառնալ ողջ հայոց պետականության գերեզմանը, եթե շարունակել առճակատումը Ադրբեջանի հետ։ Կա նաև մեկ այլ վարկած, որ Փաշինյանին օգնել են հասկանալ այս ճշմարտությունը, քանի որ իզուր չէր, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ռուսաստան այցի նախօրեին չպլանավորված եկել է Նիկոլ Փաշինյանի մոտ։

Իսկ ի՞նչ կասեք Խանքենդիի հայ բնակիչների մասին, որոնք զանգվածաբար դուրս էին եկել ցույցի ընդդեմ Ադրբեջանի իրավասություն դե ֆակտո վերադարձի։ Նրանք, ովքեր չեն հասկանում ընթացող գործընթացների անխուսափելիությունը, գնալով ավելի են հիշեցնում Ստրուգացկի եղբայրների «Դատապարտված քաղաքը» վեպից արհեստական աշխարհում ստեղծված անանուն քաղաքի բնակիչներին։ Նրանում բոլոր բնակիչները հանդիսանում են Փորձի մի մասը, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտի, և այդ անտեղյակությունը հանդիսանում է հենց Փորձի պայմանը: Անանուն քաղաք, որտեղ, մեր դեպքում, դաժան հասարակություն է կառուցում հավերժ երանելի փոկի նմանվող պատերազմական հանցագործը, կոռումպացված ռուս գեներալը, պատժամիջոցներից փախած օլիգարխը, կիսակույր հաշմանդամը, դիվանագետ դառնալուն հավակնող մորուքավոր արմատականը և այլ զավեշտական կերպարները։ Ստրուգացկու վեպում հայելու մեջ սեփական արտացոլման վրա կրակելու կադրը գլխավոր հերոսին առասպելական քաղաքից տեղափոխում է սովորական իրականություն՝ 1951 թվականին Լենինգրադի բնակարանի իր սենյակը: Արդյո՞ք կրակոցները իրականության մեջ կվերադարձնեն Խանքենդիի մեր կերպարներին։

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 361 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
youtube
Подписывайтесь на наш Youtube канал
Подписывайтесь на наш Youtube канал
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading
Response: 0.05