Թուրքիայի Կայսերի քաղաքում կառուցվել է «Շուշայի» մշակույթի տուն ԼՈՒՍԱՆԿԱՐ
Թուրքիայի Կայսերի քաղաքում ավարտվել է «Շուշայի» մշակույթի տան շինարարությունը։
Report-ը տեղեկացնում է, որ Ադրբեջանական եղբայրության այգու տարածքում կառուցված շենքը շահագործման կհանձնվի մոտ ժամանակներս։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ «Շուշայի» մշակույթի տունը կդառնա երկու երկրների, ինչպես նաև Կայսերի և Շուշա քաղաքների բարեկամության և եղբայրության խորհրդանիշը։
Մշակույթի տան դիմաց կանգնեցվել է հուշարձան, որը խորհրդանշում է Շուշայի «Իսա-Բուլաղը» աղբյուրը։ Այստեղ կառուցվել է նաև Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, որի վրա փորագրված են հայերի կողմից սպանված Խոջալուի բոլոր 613 խաղաղ բնակիչների անունները։
Շուշայի մշակույթի տան պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա առաջիկա օրերին՝ Ադրբեջանի պաշտոնյաների և Կայսերի քաղաքի վարչակազմի մասնակցությամբ։