twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Երեւանը ստիպված է լինելու պատասխան տալ Մոսկվային Մայիսը թեժ է լինելու

23 Ապրիլի 2024 15:49

Հայկական լրատվամիջոցներում ակտիվորեն շրջանառվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարցը՝ Մոսկվայում կայանալիք երեք կարևոր միջոցառումներին՝. մայիսի 7-ի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը, մայիսի 8-ի ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթնաժողովին և մայիսի 9-ի Հաղթանակի օրվան նվիրված շքերթին։ Մասնավորապես, ինչպես նշում է «Հրապարակ» օրաթերթը, առայժմ Հայաստանի իշխանությունները մինչև վերջ պահպանում են ինտրիգը, կառավարության ապարատում հայտարարում են, որ բոլոր այցելությունների մասին զեկուցվում է պատշաճ կարգով և ժամանակին։ Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ լրագրողներին այսօրվա հաղորդագրությունը շատ բանում լույս է սփռել այս հարցի վրա։

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, ինչը, ամենայն հավանականությամբ, նշանակում է, որ խոսքը Հայաստանի ղեկավարի Մոսկվա առաջիկա այցի մասին է։ Ռուսաստանի հասցեին Հայաստանի վերջին հարձակումների ֆոնին, այդ թվում նաև ԵՄ-ԱՄՆ-Հայաստան ձևաչափով Բրյուսելի ոչ վաղուցվա հանդիպման հետ կապված՝ Մոսկվայի մոտ կուտակվել են բազմաթիվ հարցեր Փաշինյանի նկատմամբ։ Հետևաբար կասկածի ենթակա չէ, որ Հայաստանի վարչապետին լուրջ զրույց է սպասվում Կրեմլի պատերի ներսում, ինչի մասին անուղղակիորեն ակնարկել է նաև Դմիտրի Պեսկովը՝ ուշադրությունը կենտրոնանացնելով Հայաստանի Հանրապետությունից ռուս սահմանապահների հեռանալու հարցի վրա։ Անկասկած, սա սկզբունքորեն կարևոր հարց է Ռուսաստանի համար, քանի որ կանխորոշում է Գյումրիի 102-րդ ռազմակայանի հետագա տեղակայումը և, ընդհանրապես, Ռուսաստանի հետագա քաղաքականությունը Հայաստանում։ Մոսկվայի համար սա ծայրահեղ զգայուն հարց է, ուստի, ամենայն հավանականությամբ, Մոսկվան Փաշինյանից կոնկրետություն կպահանջի։

Իսկ առայժմ, պատասխանելով Գյումրիում 102-րդ ռազմակայանի մասին հարցին՝ Պեսկովը ասել է, որ Երևանի կողմից՝ ռուսական ռազմակայանը Հայաստանից դուրս բերելու վերաբերյալ որևէ ազդանշան չի եղել։ «Այնուամենայնիվ, այդ հաշվով որևէ ազդանշան չի եղել։ Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է Պեսկովը։

Այնուհետև։ Անցյալ շաբաթ ճեպազրույցում Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում՝ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ «ռազմաքաղաքական համաձայնությունների» մասին տեղեկությունների հայտնվելուց հետո։ Դիվանագետը հավելել է, որ Մոսկվան չի զարմանա, եթե պարզվի, որ ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչները Բրյուսելում իրոք Երևանին պարտադրել են՝ ռուսական ռազմակայանը և ռուս սահմանապահներին ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մասնագետներով փոխարինում կանխատեսող պլաններ։ Այնպես որ, մոսկովյան հավանական ճանապարհորդության ժամանակ Փաշինյանը ստիպված կլինի հստակություն մտցնել նաև այս հարցում։ Երեւանին հասկացրել են, որ երկու աթոռի վրա երկար նստել չի ստացվի։

Ու ևս մեկ կարևոր պահ։ Ինչպես հայտնի է, Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում բացահայտ անտեսում է ՀԱՊԿ-ի միջոցառումները` ցույց տալով ակնհայտ շեղում դեպի Արևմուտք, բայց դրանով հանդերձ առայժմ չի հիշատակում ԵԱՏՄ-ն։ Այնտեղ այնուամենայնիվ կա հասկացողություն այն մասին, որ որքան էլ Հայաստանը երազի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին, այժմ նա ֆինանսապես և տնտեսապես շատ է կախված Ռուսաստանից։ Այս փաստը հաստատում է վիճակագրությունը։ Բաց աղբյուրների համաձայն՝ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալը 2023 թվականին աճել է 40,8%-ով, իսկ ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 44,6%-ով։ Ընդ որում Հայաստանից արտահանման ամենամեծ ծավալը 2023 թվականին բաժին է ընկել Ռուսաստանին և կազմել 3 մլրդ 418 մլն 641 006 դոլար՝ 2022 թվականի համեմատ աճելով 38,8%-ով։ Դրանով հանդերձ, Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականին աճել է 42,7 տոկոսով՝ կազմելով 7 միլիարդ 615 միլիոն 977 002 դոլար: Այս պահին Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկեր է մնում հենց Ռուսաստանը, զուգահեռաբար աճում է ապրանքաշրջանառության ծավալը Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ։ Այն մասին, որ ԵԱՏՄ-ում համամասնական առումով Հայաստանը ստանում է ամենամեծ օգուտը, անցած շաբաթ, «Սպուտնիկ», «Խոսում է Մոսկվան», «Կոմսոմոլսկայա պրավդա» երեք ռադիոկայաններին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նշելով, որ Հայաստանի տնտեսության 35%-ը իրականացվում է կազմակերպությունում մասնակցության հաշվին։

«2023 թվականին Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 20-ից ավել միլիարդ դոլար, որի 37%-ը՝ ԵԱՏՄ-ից է, 13%-ը՝ ԵՄ-ից և 3%-ը՝ ԱՄՆ-ից։ Հայաստանը, լինելով փոքր երկիր, շատ ավելի քիչ ներդրում է կատարում ԵԱՏՄ-ում, քան մյուսները, այդ թվում նաև ֆինանսական ներդրումներ։ Բայց դրանով հանդերձ միանգամայն հավասար իրավունքներ ունի բոլորի, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության հետ՝ երբ որոշումներ են կայացվում, երբ քվեարկում են։ «Գազպրոմ Արմենիան» 1000 խմ գազի դիմաց 177 դոլարով գազ է մատակարարում, Արևմուտքում երկու-երեք անգամ ավելի են վճարում, և եթե ուզում են Հայաստանն իրենց գազով տաքացնել, ապա չգիտեմ, թե դա ինչպես է լինելու»,- ասել է Լավրովը։

Համապատասխանաբար, միամտություն կլինի ենթադրել, որ Հայաստանը հենց այնպես կհրաժարվի ԵԱՏՄ-ում իր իրական տնտեսական օգուտներից, ավելի շուտ, Փաշինյանը կփորձի շարունակել սակարկությունը Մոսկվայի հետ, որպեսզի երկարացնի դեպի Արևմուտք տեղափոխվելու ժամկետը։

Պետք է ուշադրություն դարձնել նաև հետևյալ նրբերանգին։ Հայաստանը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը և պաշտոնապես պարտավորվել է 2024 թվականի ընթացքում նախագահել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը, և դա նույնպես Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու լուրջ առիթ է։ Չնայած, ամենայն հավանականությամբ, հայկական կողմը կձգձգի ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը, որպեսզի բարձրացնի Արևմուտքում և Ռուսաստանում ֆինանսական դրույքաչափերը։

Եվ, վերջապես, Փաշինյանի մասնակցությունը Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը և Հաղթանակի շքերթին նույնպես կասկած չի թողնում, ինչպես նաև այն փաստը, որ Փաշինյանի Երևան վերադառնալուց հետո, այնտեղ կհնչեն նոր հակառուսական հայտարարություններ, ընդհուպ մինչև դեպի Արևմուտք վերջնական որոշման կայացումը։

Նույն կարծիքին է նաև Նոր հասարակության ինստիտուտի տնօրեն Վասիլի Կոլտաշովը. Caliber.Az-ի հետ զրույցում նա կասկածի տակ է դրել՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու Հայաստանի պատրաստակամությունը։ Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը կցանկանար Ռուսաստանը օգտագործել Արևմուտքին ձեռնտու քաղաքականություն իրականացնելու համար՝ դրանով հանդերձ օգտագպրծելով ԵԱՏՄ-ի շուկան։

«Նման մոտեցումը պետք է Փաշինյանին ապահովի իր քաղաքականության ռեսուրսային աջակցություն, հետևաբար Հայաստանը դուրս չի գա ԵԱՏՄ-ից։ Սրանում է տեղի ունեցողի էությունը։ Պարադոքսն այն է, որ Հայաստանի իշխանությունները դեմ են Ռուսաստանին, բայց դրանով հանդերձ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Սակայն ինչ-որ պահ նրանք պետք է խզեն կապերը ԵԱՏՄ-ի հետ, բայց դա տեղի չի ունենա ոչ հիմա, և ոչ էլ նույնիսկ մոտ ապագայում»,- ասել է Վ. Կոլտաշովը։

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 117 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
telegram
Подписывайтесь на наш Telegram канал
Подписывайтесь на наш Telegram канал
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading
Response: 0.06