twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Աբխազիայում հայերը իրագործել են վրաց ժողովրդի ցեղասպանություն» Լևան Օսիձեն՝ Caliber.Az կայքի հետ կապի մեջ

24 Մայիսի 2022 16:01

Caliber.Az-ի հարցազրույցը՝ վրաստանցի քաղաքագետ, պրոֆեսոր Լևան Օսիձեի հետ։

—Կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը Աբխազիայում պատերազմի մեջ հայերի դերի առնչությամբ...

—Այո, այդ պատերազմում մասնակցել են ոչ միայն ռուսներ, աբխազներ, Հյուսիսային Կովկասի ներկայացուցիչներ, այլ նաև հայկական «Բաղրամյան» գումարտակը։ Այն բանից հետո, երբ Աբխազիայից արտաքսեցին վրացիներին, հայերը այնտեղ դարձան մեծամասնություն։ Եթե չլիներ վրացական բնակչությունը, ապա ներկայիս Աբղազիայի ղեկավարը կլիներ հայ։

Նրանք վրացիներին սպանել, խոշտանգել, գլուխները կտրել, նրանց գլուխներով ֆուտբոլ են խաղացել։ Սրանք պարզապես խոսքեր չեն, այդ բոլոր իրադարձությունները փաստագրվել են։ Դրա մասին են վկայում Վրաստանի Գլխավոր դատախազության 200 հատոր նյութեր։ Աբխազիայում հայերը իրագործել են վրաց ժողովրդի ցեղասպանություն։

Ներկա պահին Վրաստանի կառավարությունում կան հայկական ծագումով շատ մարդիկ։ Ես բոլոր միջազգային ֆորումներին բարձրացնում եմ այդ հարցը։ Օրինակ հայերը վերջերս բարձրացրեցին Աբխազիայում նրանց մշակութային ինքնավարություն ներկայացնելու հարցը, նրանք Սև ծովի ելք ստանալու համար պատրաստ են ամեն ինչի։

—Վրաստանի կառավարության կողմից ի՞նչ է ձեռնարկվում երկրի տարածքային ամբողջականության վերականգնման համար։ Եվ դա հնարավոր է արդյո՞ք ներկա պայմաններում։

—Վրաստանը պարտություն կրեց 2008 թվականի ռուս-վրացական պատերազմում, և ես համարում եմ, որ դա անհնար է։ Այնտեղ ապրող աբխազները շատ բացասականորեն են վերաբերվում Վրաստանի նկատմամբ, չեն ուզում մեզ հետ հարաբերությունների վերականգնումը։ Մոտ 300 հազար վրացիներ աստիպված եղան լքել Աբխազիայում իրենց մշտական բնակավայրերը։ Մենք բոլորս ուզում ենք, որպեսզի այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, որպեսզի մենք, վերջապես տեսնենք մեր հարազատ վայրերը։

—Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության լուծմանը։

—Ես ողջունում եմ այդ պահը, Ադրբեջանը կարողացավ վերադարձնել իր տարածքները։ Սակայն անընդունելի եմ համարում, որ Ղարաբաղում, իսկ ավելի լայն ասած՝ մեր տարածաշրջանում գտնվում են ռուսական զորքեր։

—Հնարավոր է արդյո՞ք խաղաղություն հայերի և ադրբեջանցիների միջև։

—Չկան նման խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել։ Հայերը և ադրբեջանցիները կարող են ապրել հաշտ և առանց պատերազմի։ Այդ հակամարտության ծագման մեջ մեղավոր է Ռուսաստանը։

—Ի՞նչ կարծիքի եք Վրաստանի արտաքին քաղաքական ուղղու մասին։

—Այս փուլում անցանկալի է Վրաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման ամբողջական փոփոխությունը Արևմուտքից դեպի Ռուսաստան։ Նախընտրելի է հավասարակշռված դիրք գրավել, որպեսզի ունենանք Ռուսաստանի Դաշնության հետ տարբեր թեմաներով քաղաքական սակարկություններ անելու հնարավորություն, միաժամանակ փորձելով բարելավել նրա հետ հարաբերությունները։

—Ինչպիսի՞ն եք տեսնում Կովկասի տարածաշրջանի ապագան։

—Մեր տարածաշրջանում լարվածությունը այսպես, թե այնպես կպահապանվի, և ես վստահ եմ, որ Ռուսաստանի դիրքերը կթուլանան, միևնույն ժամանակ, երբ Թուրքիայինը՝ կուժեղանան։ Փոխզիջում հնարավոր է, այն պարզապես պետք է գտնել։

—Դուք ի՞նչ կարող եք ասել վրաց-ուկրաինական հարաբերությունների ներկայիս սառեցման առնչությամբ։

—Ես այս պահը գնահատում եմ չափազանց բացասական։ Վրաստանը այս ողջ ժամանակի ընթացքում մարդասիրական մեծ օգնություն է ցուցաբերել Ուկրաինային։ Հարաբերությունների վատթարացման վրա ազդել է այն փաստը, որ Սաակաշվիլի կողմնակիցները առաջատար պաշտոններ են գրավել Ուկրաինայում։

Վրաստանը բոլորից լավ է հասկանում, թե որքան դժվար է, երբ քո տարածքները հանդիսանում են մարտական գործողությունների թատերաբեմ։ Դա երկրի զարգացումը հետաձգում է տասնյակ տարիներով։ Վրաստանը տվյալ պահին չի կարող և չի ուզում պատերազմել, որովհետև բոլորը նախօրոք գիտեն, որ այս պատերազմում հաղթողներ չեն լինի։

Եթե նույնիսկ Վրաստանը հիմա բացի երկրորդ ճակատ, դա լավ բանի չի բերի, որովհետև Ռուսաստանը տիրապետում է բավական մեծ ներուժի, որպեսզի ոչնչացնի ողջ աշխարհը։ Նման դեպքում ուկրաինական ժողովրդի կորուստները կնվազեն, բայց դրա համար կվճարեն վրացիները։

Caliber.Az
Արտիկլը կարդացել են 323 անգամ.

share-lineВам понравилась новость? Поделиться в социальных сетях
print
copy link
Ссылка скопирована
instagram
Подписывайтесь на наш Instagram канал
Подписывайтесь на наш Instagram канал
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading
Response: 0.04